loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ և հաջորդ տարի

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ և հաջորդ տարի

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի. Տարեվերջ, Ամանորյա գիշեր, 2019թ. առաջին շաբաթ

ԽՈՅ. Ամբողջ շաբաթ սեփական ծրագրերն իրականացնելու ձգտում: Ամանօրյա գիշերը ուրախություն, լավ փոփոխությունների ակնկալիք՝ դրամական և սիրային հարցերում: անձնական մեծ ակտիվություն: Նոր Տարում կարևոր մարդկանց աջակցություն կլինի: 3-4-ին՝ ցանկալիին հասնելու հնարավորություն: Լավատեսություն շփումներից: 5-6-ին՝ նոր գաղափարներ ու հույսեր՝ գործերը բարելավելու համար: Դժվար կլինի կողմնորոշվել սեփական ցանկություններում:

ՑՈՒԼ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Սեփական հասարակական դիրքը բարելավելու ձգտում: Ամանորյա գիշերը՝ ուշադրություն և հոգատարություն հարազատների կողմից:  3-4-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցեր լուծելիս: Նպատակին հասնելու հնարավորություն: Հետաքրքրություն առևտրի նկատմամբ: 5-6-ին՝ լավ տրամադրություն: Անսպասելի նորություններ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Տարվա վերջին օրերին կհաղթահարեք բոլոր դժվարություններն ու կլուծեք խնդիրները: Նոր Տարվա օրը՝ ուրախություն լավ և ճաշակով գցած տոնական սեղանից: Հարազատների և սիրելի մարդկանց ներկայություն: 3-4-ին՝ ակտիվություն և շատ հանդիպումներ: 5-6-ին՝ լավ փոփոխություններ դրամական գործերում: Իմպուլսիվ որոշումները կարող են ավելորդ ծախսերի հանգեցնել:

ԽԵՑԳԵՏԻՆ. Մինչև տարեվերջ զբաղված կլինեք տնային հոգսերով, ծախսերով, գնումներով: Դեկտեմբերի 31-ին գործընկերները կարող են խոչընդոտներ ստեղծել: Նոր Տարվա գիշերը մեծ ուրախություն տանը, հարազատների հետ լավ ժամանակ: 3-4-ին՝ ազատության ձգտում: Հաջող գնումներ: Օգնություն ընկերներին: 5-6-ին՝ ուրախություն մտերիմներից: Ռոմանտիկ հանդիպումներ և հնարավորություններ:

ԱՌՅՈՒԾ. Այցելություններով, միջոցառումներով հագեցած օրեր են: Տարվա վերջին օրը կավարտեք բազմաթիվ գործեր, կօգնեք հարազատներին ու ընկերներին: Նոր Տարվա գիշերը ստեղծագործական հաջողություններ, արտասահմանի հետ կապված ուրախություն:  3-4-ին՝ ակտիվություն տնային աշխատանքներում: Սուր նպատակասլացություն: Մեծ աշխատունակություն: 5-6-ին՝ բարձր տրամադրություն: Ընտանիքում և աշխատանքում առաջխաղացում ունենալու հույսեր և հնարավորություններ:

ԿՈՒՅՍ. Մեծ ինքնավստահության և ուժերի վերելքի օրեր են: Դեկտեմբերի 31-ին պատմության գիրկը կանցնեն այն իրադարձությունները, որոնք խանգարում էին ձեզ, ձեր ազատությանը: Նոր Տարվա գիշերը՝ հարազատների հանդիպումներից մեծ ուրախություն, ուրախ ժամանց, խաղեր: 3-4-ին՝ բարձր տրամադրություն: Կարևոր մարդկանց աջակցություն: Հանդիպումներ ազգականների հետ: 5-6-ին՝ ինքնադրսևորվելու հնարավորություն: Անձնական ծրագրերը իրականացնելու հեռանկարներ:

ԿՇԵՌՔ. Մեծ ուշադրություն տնային գործերին, կենցաղային հարցերին, հարազատներին: Դեկտեմբերի 31-ին՝ բոլոր գործերը կհասցնեք հաջողությամբ ավարտել, բավական մեծ բյուջեի շնորհիվ: Ամանորյա գիշերը՝ հաճելի մթնոլորտ ընտանիքում: Ուրախություն հարազատներից: 3-4-ին՝ աստիճանաբար կկարգավորվի վիճակը տանը, լավ տրամադրություն, ծրագրերի իրագործում: Ամանորյա նոր երեկույթի լավ կազմակերպում: 5-6-ին՝ ուրախ ժամանց ընտանիքում: Շահավետ գործնական նախաձեռնություն:

ԿԱՐԻՃ. Անհանգիստ օրեր՝ հագեցած հանդիպումներով և ուղևորություններով: Բարձր շփվողականություն: Դեկտեմբերի 31-ին՝ սավառնելու եք երկնքում, երազելու, հույսեր փայփայելու: Բոլորին ուրախություն կպատճառեք: Ամանորյա գիշերը՝ նոր հույսեր, նոր կենացներ, նոր ծրագրեր: 3-4-ին՝ հետաքրքրություն ամուսինների գործերի հանդեպ: Որոշ կենցաղային և գործնական խնդիրների կարգավորում: 5-6-ին՝ ներդաշնակ և ուրախ հարաբերություններ տանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Բուռն ֆինանսական գործունեություն: Գնումներ, կենցաղային հարցերի լուծում: Քիթ սրբելու ժամանակ չեք ունենալու: Դեկտեմբերի 31-ին՝ ամեն ինչ իր տեղը կընկնի և հանգստություն կգա: Ամանորյա գիշերը հաջողությունների ակնկալիք՝ անձնական ծրագրերի իրականացման գործում: 3-4-ին՝ ակտիվություն տանը, գործերի կարգավորում: Բիզնեսը կսկսի շահույթ բերել: 5-6-ին՝ հին և ցավոտ հարցերի լուծում: Անձնական գործերը կարող են շահույթ բերել: Հաջողություն և բախտ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Շարունակվում է Այծեղջյուրների ամիսը: Իրադարձություններով հարուստ ամիս է, որը վստահություն և լավատեսություն կներշնչի: Դեկտեմբերի 31-ին՝ տնային գործերի հստակ պլանավորում, օգնություն ընկերներին, համառություն նպատակին հասնելիս: Ամանորյա գիշերը՝ հաջողությունը կարող է գալ այնտեղից, որտեղից ընդհանրապես չէիք սպասում: 3-4-ին՝ բարձր տրամադրություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն: 4-5-6-ին՝ ընտանիքին և ընկերներին ուրախություն պատճառելու ձգտում: Լավ նորություններ դրսից:

ՋՐՀՈՍ. Բազմաթիվ չլուծված խնդիրներից գլխապտույտ կառաջանա: Ազդեցիկ ազգականների շնորհիվ կհասցնեք մի շարք հարցեր լուծել: Դեկտեմբերի 31-ը կավարտվի հաջող և Ամանորյա գիշերը ընտանիքում ուրախություն կլինի, որին այդքան ձգտել եք: Լավ նորություններ և կարևոր իրադարձություններ: 3-4-ին՝ ակտիվություն տանը, գնահատվելու ձգտում: Գործերի ակամա բարելավում: 5-6-ին՝ անձնական նախաձեռնությունները հաջող ելք կունենան: Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացում:

ՁԿՆԵՐ. Շատ հարցեր կլուծվեն ինքնըստինքյան և անսպասելի կերպով: Տարեվերջին կմոտենաք լավ տրամադրությամբ: Ամանորյա գիծերը ուրախություն սիրելի մարդկանցից, ընտանիքում ներդաշնակ մթնոլորտից: Հաջողություններ կունենաք աշխատանքում, կարևոր նպատակներում: 3-4-ին՝ հանդիպումներ գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ: 5-6-ին՝ ուրախություն ընկերներից և սիրելիներից: Հաջողություն գործերում: Լավատեսություն, անձնական նախաձեռնություն ընտանիքում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս