loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի, հուլիսի 9-15, 2018

ԽՈՅ.  Շրջան, երբ ուշադրություն կդարձնեք տնային հոգսերին ու հարազատներին։ 9-10-ին` տանը գործերի բարելավում, լավ փոփոխություններ ընտանիքում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ։ 11-12-ին՝ ընտանեկան բյուջեի բարելավում։ Լավ փոփոխություններ աշխատանքի մեջ, երկարատև գործերի պլանավորում։ 13-15-ին՝  հնարավոր է պլանների կտրուկ փոփոխություն։ Մասնագիտական գործերում ու աշխատանքի մեջ փոփոխությունների կձգտեք։

ՑՈՒԼ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: Շատ հանդիպումներ՝ ուղևորությունների հետ կապված: 9-10-ին` արագ ըմբռնողականություն: Համատեղ գործեր հարազատների, հարևանների հետ: 11-12-ին՝ կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ:Կարճատև ուղևորություններ՝ անձնական հարցերով: 13-15-ին՝ նոր հետաքրքիր և շահավետ հարաբերությունների հաստատում: Հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 9-10-ին` դրամական գործերի, գնումների հետ կապված անձնական ծրագրերի իրագործում: 11-12-ին՝ հաջող պայմանագրեր և համաձայնագրեր գործընկերներ հետ: Կարճատև գործնական ուղևորություններ: 13-15-ին՝ անսպասելի հաջողություն ֆինանսական գործերում և բիզնեսում: Լավ նորություններ աշխատանքում:

ԽԵՑԳԵՏԻՆ. Շարունակվում է Խեցգետինների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերում: 9-10-ին` մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն արտահայտելիս: 11-12-ին՝ հասարակական կապերի ընդլայնում: 13-15-ին՝ անսպասելի ուրախություն: Մեծ հեղինակություն և համբավ: Անձնական ծրագրերի իրականացման անսպասելի հնարավորություն:

ԱՌՅՈՒԾ. Մեծ կախվածություն անպասելի իրադարձություններից և հանգամանքներից: 9-10-ին` անհագստություն, դանդաղ մտածողություն: Ցածր աշխատունակություն: Խուսափում պարտավորություններից: 11-12-ին՝ մեծ անհամբերությունը և զգացմունքայնությունը կխանգարեն նպատակների իրագործմանը: 13-15-ին՝ հաճախակի շփումներ հարազատների հետ։ Անսպասելի փոփոխություններ տանը:

ԿՈՒՅՍ. Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ ուշադրություն: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 9-10-ին` զբաղվածություն ֆինանսական գործերով։ Հեռանկարներ սահմանափակում: Խնդիրներ կազմակերպությունների, ընկերների հետ՝ երկարաժամկետ ծրագրերի շուրջ: 11-12-ին՝ գործնական գաղափարների փնտրտուք։ Սեփական հնարավորությունները ընդլայնելու ձգտում: 13-15-ին՝ տհաճ վերաբերմունք ազդեցիկ մարդկանց կողմից: Զգուշություն ճանապարհներին, մեքենա վարելիս:

ԿՇԵՌՔ. Զբաղվածություն անձնական խնդիրներով: 9-10-ին` լավատեսական տրամադրություն, հաջողություններ անձնական գործերում։ Հանդիպումներ սիրելիի հետ։ Լավ առաջարկներ կստանաք։ 11-12-ին՝ գործերի հստակ պլանավորում և վարում, ինչը թույլ կտա շահավետ ինքնադրսևորվել ու անհրաժեշտ արդյունքների հասնել։ 13-15-ին՝ իմպուլսիվություն հարաբերություններում, որը կարող է նույնիսկ վեճերի պատճառ դառնալ։

ԿԱՐԻՃ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Գործերը կարգավորելու ձգտում: Հասարակական դիրքը ամրապնդելու հնարավորություն: 9-10-ին` լավ կազմակերպվածություն և կարգապահություն: Կարևոր գործերին վերաբերվող հանդիպումներ: 11-12-ին՝ կարևոր շփումներ ղեկավարության հետ: 13-15-ին՝ մեծ կոնֆլիկտայնություն, կտրուկ գործողություններ՝ որոշումներ կայացնելիս: Խուսափեք դրամական ծախսերից ու կորուստներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ ուշադրություն սեփական անձի հանդեպ: Առաջնորդության ձգտում:  9-10-ին` սառնասրտություն և շահի փնտրտուք հարաբերություններում։ Կապերի ընդլայնում արտասահմանում: 11-12-ին՝ մասնակցություն կարևոր, բայց անհետաքրքիր միջոցառումներին: 13-15-ին՝ զգուշության ճանապարհներին, մեքենա վարելիս: Անսպասելի նորություններ արտերկրից: Անհաջող ծախսեր:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Անձնական ծրագրերի կախվածություն շրջապատի մարդկանցից: Կախվածություն գործընկերներից: 9-10-ին` շատ հանդիպումներ և բանակցություններ: Նոր գործնական կապերի հաստատում:  11-12-ին՝ հետաքրքիր նորություններ Կարճատև սիրային ուղևորություններ: 13-15-ին՝ նոր հետաքրքիր հարաբերությունների հաստատում: Ռոմանտիկ արկածներ: Լավ նորություններ և առաջարկություններ

ՋՐՀՈՍ. Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն: 9-10-ին` պայմանների և աշխատանքում հարաբերությունների բարելավում: Գեղեցիկ հագուստի ձեռքբերում: Լավ տրամադրություն: 11-12-ին՝ բարդություններ աշխատանքում, խիստ զբաղվածություն: Խնդիրներ ազգականների հետ հարաբերություններում: 13-15-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգ ու կանոնի հաստատում: Օգնություն հարազատներին: Նրբանկատ վերաբերմունք առողջության հանդեպ:

ՁԿՆԵՐ. Ձգտում դեպի առաջնորդությունը: Ուշադրություն սեփական անձի նկատմամբ: 9-10-ին` լավատեսական մոտեցում բիզնեսին: Ֆինանսական դիրքի բարելավում: Շռայլություն: Վարկերի և հարկերի հետ կապված գործերի հաջող ընթացք: 11-12-ին՝ հաջող և կարևոր ձեռքբերումներ: 13-15-ին՝ նախաձեռնողականություն ծանոթություններում, զրույցներում, վեճերում: Կարճատև հաջող ուղևորություններ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս