loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հուլիսի 2-8, 2018

ԽՈՅ. Շատ ժամանակ կհատկացնեք տնային գործերին, կենցաղային հոգսերին, հարազատներին: 3-6-ին՝ բարձր զգացմունքայնություն, որը կազդի ընտանեկան հարաբերությունների վրա: Ընտանեկան բյուջեի ամրապնդում, բարյացկամ մթնոլորտ տանը: Անհանգստություն և տագնապ, նախաձեռնողականության պակաս: Տհաճ խոսակցություն ընտանիքում: 7-8-ին՝ անձնական ակտիվությունը տանը: Նպատակին հասնելու հնարավորություն:

ՑՈՒԼ. Մեծ հետաքրքրասիրություն տեղեկատվության հանդեպ: Շատ հանդիպումներ և զրույցներ: 3-6-ին՝ չհասկացվածություն, վեճեր: Ուշադիր վերաբերմունք ուրիշների հարաբերություներին: Հաջողություն ճանապարհին: Հանդիպումների հետաձգում: 7-8-ին՝ անսպասելի տնային աշխատանքները կարող են խանգարել անձնական ծրագրերին: Մեկուսանալու ձգտում: Սուր զգացմունքայնություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ձգտում դեպի նյութական շահը, այն բարելավելու միտումներ: 3-6-ին՝ հաջողություններ գործարար կապերում և ֆինանսական գործարքներում: Զգացմունքային ծախսեր: Հեռանկարների բացակայություն բիզնեսում: 7-8-ին՝ սեփական ազատությունը պահելու ձգտում: Ընկերների հետ հանդիպելու ցանկություն: Հետաքրքրություն նորությունների հանդեպ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Շարունակվում է Խեցգետինների ամիսը: Սեփական դիրքերի ամրապնդում մի շարք ոլորտներում: Զբաղվածություն անձնական խնդիրներով: 3-6-ից՝ անձնական հեղինակության աճ: Մասնակցություն կարևոր միջոցառումներին: Խնդիրներ ղեկավարության հետ հարաբերություններում: Իրավաբանական պրոբլեմներ: 7-8-ին՝ ակտիվ գործունեություն տանը: Վատ օրեր են բանակցությունների համար: Հոռետեսական մտածմունքներ, անհանգստություն և տագնապ:

ԱՌՅՈՒԾ. Թույլ վերահսկողություն տարբեր պատահականությունների և անկախատեսելի իրավիճակների հանդեպ: 3-6-ին՝ անսպասելի հոգսերը թույլ չեն տա կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Վստահություն և լավատեսական տրամադրություն: Համառությունը, ցածր աշխատունակությունը կարող են բախումների առիթ հանդիսանալ: Սառնություն ղեկավարության կողմից: 7-8-ին՝ բարձր տրամադրություն: Հանդիպումներ ազգականների հետ:

ԿՈՒՅՍ.  Հետաքրքրություն նորի հանդեպ: Կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն: 3-6-ին՝ Հաջող օրեր: Նոր ծանոթություններ, հաջող ուղևորություններ: Անվստահությունն ու կասկածները կարող են խանգարել գործերին: Խնդիրներ համատեղ բիզնեսում: 7-8-ին՝ որոշ խնդիրների պատճառով միջամտություն ընտանեկան գործերին: Անհրաժեշտ տեղեկատվության բացակայություն:

ԿՇԵՌՔ. Պայքար սեփական պրոֆեսիոնալ գործերը  առաջ տանելու համար: 3-6-ին՝ հաջողություններ և մեծ եկամուտներ դրամական գործերում: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ: 7-8-ին՝ խնդիրներ գործարար և ռոմանտիկ հարաբերություններում, պրոֆեսիոնալ գործերում: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: Բարձր շփվողականություն, զգացմունքայնություն:

ԿԱՐԻՃ. Սեփական հասարակական դիրքն ամրապնդելու շրջան: Կարևոր որոշումների և ձեռքբերումների փուլ: 3-6-ին՝ առաջխաղացում գործերում, աշխատանքում: Կարևոր նպատակի իրագործում: Ղեկավարության կողմից հավանություն: 7-8-ին՝ խնդիրների մեծ ամբիցիաների պատճառով: Սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կհանգեցնեն կոնֆլիկտների: Խնդիրներ համագործակցությունում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Բարդ և անկայուն շրջան՝ փոփոխությունների ակնկալիքով և ընտրություն կատարելու երկընտրանքով: 3-6-ին՝ մեծ հետաքրքրվածություն կրթության հանդեպ: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: 7-8-ին՝ արգելակում գործերում, ուրախության և հեռանկարների բացակայություն: Հնարավոր են անիրատեսելի խոստումներ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հատուկ ուշադրություն շրջապատի իրադարձություններին: Մեծ կախվածություն ուրիշներից: 3-6-ին՝ ընտանեկան գործերում ավանդական մոտեցում, ներդաշնակ հարաբերություններ: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Լավ փոփոխություններ և հաջողություն տանը: 7-8-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ: Բարդ բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

ՋՐՀՈՍ. Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքի շաբաթ է: Գործերն ավարտելու համար շատ աշխատանք է սպասվում: 3-6-ին՝ լավ ինտուիցիա, մտավոր ունակություններ վերելք: Շատ գաղափարներ: Ուրախություն ընկերների, հարազատների, գործընկերների հետ հանդիպումներից: Անհրաժեշտ տեղեկատվության, կրթության համար հաջող շրջան: 7-8-ին՝ բարձր աշխատունակություն և գործերի կարգավորում տանը:

ՁԿՆԵՐ. Մեծ ուշադրություն սեփական անձի հանդեպ: Ուժերի վերելքի շրջան: 3-6-ին՝ վստահություն սեփական գաղափարներն արտահայտելիս: Հիշվող հանդիպումներ և ծանոթություններ: Կարճատև հաճելի ուղևորություններ: 7-8-ին՝ ստեղծագործական վառ դրսևորում, անսպասելի ուրախություն: Ուշացումներ գործերում, որոնք կապված են արտասահմանի հետ: Անուշադրություն երեխաներ հանդեպ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս