loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ նոյեմբերի 12-18, 2018

ԽՈՅ. Մեծ ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սեփական կամքից անկախ հանգամանքները ստիպված եք ավելի հաճախ հաշվի առնել: 12-14-ին՝ հետաքրքրություն փիլիսոփայության, կրթության հանդեպ: Բարձր բարոյական և էթիկական սկզբունքներին հետևելու ձգտում: 15-18-ին՝ օրիգինալ ստեղծագործական գործունեություն: Տպավորիչ գործողություններ ընկերների կամ կազմակերպությունների առջև: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: 

ՑՈՒԼ. Անձնական ծրագրերը մեծապես կախված կլինեն շրջապատի մարդկանց տրամադրվածությունից: Մեծ կախվածություն գործընկերներից: 12-14-ին՝ իրավաբանական խնդիրների լուծում: Գործարար ակտիվություն արտասահմանում: 15-18-ին՝ հնարամտություն և նախաձեռնողականություն պրոֆեսիոնալ գործերում և նպատակին հասնելուց: Հանգամանքների հաջող ընթացք: Հասարակական կապերի ամրապնդում: Լավ նորություններ:

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքի շաբաթ: Միաժամանակ մի քանի խնդիր լուծելու անհրաժեշտություն: 12-14-ին՝ հոգատարություն ուրիշների նկատմամբ, և հակառակը՝ շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Հանգամանքների հաջող ընթացք: 15-18-ին՝ հնարամտություն գործերում: Շատ խոստումներ և առաջարկություններ: Հաջող բանակցություններ կարևոր մարդկանց հետ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ: Ձգտում դեպի առաջնորդությունը: 12-14-ին՝ կրթության հնարավորություն, որակավորումը բարձրացնելու նպատակով ուղևորություններ: Հիվանդությունից բուժվելու հնարավորություն: 15-18-ին՝ համառություն նպատակն իրագործելու ընթացքում, հանգամանքների հաջող ընթացք: Իրադարձությունները ճիշտ ընկալելու ունակություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Առաջարկություններ կստանաք:

ԱՌՅՈՒԾ. Մեծ ուշադրություն կհատկացնեք տնային գործերին, կենցաղային հարցերին: 12-14-ին՝ լավատեսություն և ուրախ տրամադրություն: Անձնական ծրագրերի իրագործում: Հրավեր մշակութային միջոցառումներին: Հաջող հասարակական գործունեություն: 15-18-ին՝ անսպասելի և շահավետ հանդիպումներ և ծանոթություններ: Հաջողություններ համագործակցությունում, այդ թվում՝ կարևոր մարդկանց հետ: Հաջող բանակցություններ:

ԿՈՒՅՍ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: Գործերի հետ կապված բազմաթիվ ուղևորություններ: 12-14-ին՝ ներդաշնակություն ընտանեկան հարաբերություններում: Լավ փոփոխություններ տանը: 15-18-ին՝ լավ, անսպասելի փոփոխություններ աշխատանքում, գործերում: Մեծ հետաքրքրություն համագործակցության հանդեպ: Հաջողություններ համատեղ բիզնեսում: Բարձր աշխատունակություն:

ԿՇԵՌՔ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 12-14-ին՝ դրամական գործերի հաջող ընթացք: Կարևոր իրեր գնելու հնարավորություն՝ միաժամանակ խնայելով: Հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում: Ղեկավարության աջակցություն: 15-18-ին՝ ձգտում դեպի կրթությունը: Զվարճանքի կամ հարգի իրերի ձեռքբերում: Ներգրավվածություն համատեղ բիզնեսներում:

ԿԱՐԻՃ. Շարունակվում է Կարիճների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերին: 12-14-ին՝ լավ կազմակերպվածություն և հասուն դիրքորոշում: Լավատեսական տրամադրություն: Ազդեցիկ մարդկանց աջակցություն: Շահավետ կապերի ընդլայնում: 15-18-ին՝ հետաքրքրասիրություն և արագ ըմբռնողականություն: Հաջող ակտիվություն բիզնեսում: Նախաձեռնողականություն հասարակական և ռոմանտիկ գործերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ կախվածություն տարբեր պատահական հանգամանքներից: 12-14-ին՝ սուր հոտառությունը կօգնի պրոֆեսիոնալ գործերում: Կայունություն և ինքնավստահության ձեռք բերում բիզնեսում: Հաջող արդյունքներ համատեղ բիզնեսում: Անսպասելի աջակցություն դժվարին իրավիճակներում: Խնդիրների լուծում: 15-18-ին՝ ավելորդ ռոմանտիկ տրամադրություն: Շարջապատի բարյացկամ վերաբերմունք: Դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ հարաբերություններ ընկերների հետ: 12-14-ին՝ հաջողություն հեռավոր ուղևորություններում: Լավ առաջարկներ: Կոլեկտիվների և կազմակերպությունների աջակցություն: Ներդաշնակություն գործարար և ռոմանտիկ հարաբերություններում: Անսպասելի օգնություն շրջապատից: 15-18-ին՝ օգտակար շփումներ ընկերների հետ: Ընկերների հետ կապված ուղևորություններ:

ՋՐՀՈՍ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան: Սեփական հասարակական դիրքն ամրապնդելու ձգտում: 12-14-ին՝ լավ փոփոխություններ գործերում: Կարևոր մարդկանց աջակցությամբ գործերը բարելավելու հնարավորություն: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունների կարգավորում: 15-18-ին ՝ հանդիպումներ պրոֆեսիոնալ գործերն առաջ տանելու համար: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:

ՁԿՆԵՐ. Սեփական ունակությունները ամբողջությամբ դրսևորելու շրջան: 12-14-ին՝ հաջող գործընկերություն փորձառու մարդկանց կամ օտարերկրացիների հետ: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ: Լավատեսություն: Աջակցություն ռոմանտիկ հարաբերություններում: 15-18-ին՝ հետաքրքություն նոր գիտելիքների, արտերկրի նկատմամբ: Աշխույժ տրամադրություն: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս