loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի, օգոստոսի 20-26. 2018

ԽՈՅ.  Ավարտվում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը։ Ավելի շատ հոգսեր առաջ կգան տանը, ծանրաբեռնվածություն աշխատանքով։ 20-22-ին՝ համագործակցության սուր պահանջ, շահավետ հարաբերությունների փնտրտուք։ Հնարավոր է ուրիշների ագրեսիվ վարքին բախվեք։ Վեճեր ու դիրքերի համար պայքար ամուսնության ու գործընկերության մեջ։ Ակտիվ համագործակցություն պրակտիկ արդյունքներով։ 23-26-ին գործերի վիճակը կարող է բարելավվել ձեզ լավ ներկայացնելու, լավ տեսք ունենալու շնորհիվ։

ՑՈՒԼ. Աստիճանաբար կնվազեն ընտանեկան խնդիրներն ու հոգսերը, եւ կսկսվի ուժերի վերելքի հաջող շրջանը։ 20-22-ին բարդ աշխատանք է սպասվում։ Վնասվածքներից խուսափելու համար զգույշ եղեք գործիքների հետ աշխատելիս։ Խնդիրներ աշխատավայրում, հնարավոր է ստիպված լինեք զբաղվել առողջության ամրապնդմամբ։ 23-26-ին՝ սիրային հնարավորությունների ընդլայնում։ Մասնակցություն մշակութային միջոցառումների։ Ուրախություն սիրելիի հետ հանդիպումներից։

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, եւ կսկսվի ընտանեկան խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը։ 20-22-ին՝ հաճույքների ու ուրախության ակտիվ փնտրտուք։ Զգայունություն սիրային հարաբերություններում։ Ուժի դիրքերից դրսեւորվելու ձգտում, ֆիզիկական ակտիվության պահանջ, մասնակցություն զանգվածային միջոցառումների։ 23-26-ին՝ ակտիվ աշխատանք տանը։ Հարազատների հետ հարաբերությունների բարելավում, տանը հարմարավետության ստեղծում։

ԽԵՑԳԵՏԻՆ. Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ։ 20-22-ին՝ ֆիզիկական ակտիվություն տանը, հարազատների հետ հարաբերությունների կարգավորում։ Հուշերը հարազատների հետ վեճերի պատճառ կարող են դառնալ։ Կոնֆլիկտներից խուսափելու համար հաշվի առեք ուրիշների զգացմունքները։ 23-26-ին՝ ուղեւորություններ ֆինանսական գործերով ու բիզնեսի հետ կապված հարցերով։ Ճանապարհին հնարավոր են սիրային ծանոթություններ։

ԱՌՅՈՒԾ. Ավարտվում է Առյուծների ամիսը։ Անձնական գործերի հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի նյութական վիճակի հանդեպ հետաքրքրությամբ։ 20-22-ին՝ գիտելիքների ու տեղեկատվության ակտիվ փնտրտուք։ Գիտելիքներին գործնական կիրառում գտնելու ձգտում։ Մասնագիտական հարցերով կարեւոր հանդիպումներ։ Բիզնեսի հետ կապված կարճատեւ ուղեւորություններ։ 23-26-ին՝ նախաձեռնողականության ու շրջապատի բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ ֆինանսական գործերի որոշակի բարելավում։

ԿՈՒՅՍ. Ավարտվում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, եւ օգոստոսի 23-ից սկսվում է Կույսերի ամիսը, որն իր հետ ուժերի եւ գործերում անձնական մասնակցության աճ կբերի։ 20-22-ին՝ ակտիվ գործողություններ՝ ուղղված գումար աշխատելուն։ Նախաձեռնողականություն բիզնեսում, հնարավոր են ծախսեր ինքնահաստատման նպատակով։ 23-26-ին՝ գործնական ու գործընկերային կապերը ամրապնդելու ձգտում։ Ֆինանսական գործերի բարելավում, գրավչության աճ։

ԿՇԵՌՔ. Ավարտվում է նորությունների ու փոփոխությունների շրջանը, եւ սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը։ 20-22-ին՝ անձնական ակտիվության աճ, մրցակցության ձգտում։ Նախաձեռնողականություն ու ինքնավստահություն անձնական ու մասնագիտական գործերում։ Հաջողության հասնելու համար խուսափեք ագրեսիվությունից։ 23-26-ին շրջապատի հետ բարյացակամ հարաբերությունները կբարձրացնեն տրամադրությունն ու գործերի բարելավման հույս կներշնչեն։

ԿԱՐԻՃ. Ավարտվում է պլանների իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը, եւ սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը։ 20-22-ին՝ գաղտնի գործողությունների ձգտում։ Բարձր հուզականություն ու կասկածամտություն։ Ուշադրության կարիք կունենաք։ Հնարավոր է ստիպված լինեք անձնական ժամանակը ուրիշների մասին հոգ տանելու վրա ծախսել։ 23-26-ին՝ ձգտում դեպի հասարակական գործերը, որոնց մասնակցության ժամանակ սիրային հնարավորություններ առաջ կգան։

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Որոշակի պլանների ու հույսերի իրագործման շրջան է։ 20-22-ին սպասվում են ակտիվ գործողություններ՝ կապված ընկերների ու կազմակերպությունների հետ։ Մասնակցություն հասարակական գործերին։ Նորությունների ու անձնական զարգացման նոր ուղիների փնտրտուք։ Գործողություններում ազատության ձգտում։ 23-26-ին փառասիրությունը, ազդեցիկ մարդկանց ձեր կողմը գրավելու ունակությունը որոշ չափով կբարելավեն գործերի վիճակը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ավարտվում է ծանր ու անկայուն շրջանը, եւ սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը։ 20-22-ին՝ մասնագիտական ու գործնական փառասիրության աճ։ Կամային գործողություններ, առաջատարի դերը ստանձնելու ձգտում։ Ակտիվության շնորհիվ հավանական է առաջընթացը աշխատանքի ու քաղաքականության մեջ։ Հնարավոր է նոր բիզնեսի սկիզբ դնեք։ 23-26-ին նոր գաղափարների ու ազդեցիկ աջակիցների փնտրտուքը կբարելավի գործերը, կբարձրացնի տրամադրությունը։

ՋՐՀՈՍ. Ավարտվում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը, եւ սկսվում է փոփոխությունների, կասկածների շրջանը։ 20-22-ին ակտիվորեն առաջ կմղեք սեփական գաղափարները, կարծիքն ու հայացքները։ Հնարավոր են վեճեր։ Արտասահման մեկնելու հետ կապված գործերում առաջընթաց։ 23-26-ին՝ ակտիվություն սիրային հարաբերություններում, զգայունություն ու նեղացկոտություն։ Հնարավոր է խանդ։ Հետաքրքրություն համատեղ բիզնեսի, համատեղ գումարն օգտագործելու նկատմամբ։

ՁԿՆԵՐ. Այս շաբաթ վերջանում է աշխատանքով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը։ Ավելի շատ կանհանգստացնեն շրջապատի հետ հարաբերությունները։ 20-22-ին՝ բարձր գործնական ակտիվություն։ Հինը քանդելու ու նորը սկսելու միտում։ Ակտիվություն համատեղ բիզնեսում, խուսափեք ռիսկային գործողություններից։ 23-26-ին սպասվում է ակտիվություն ռոմանտիկ ու գործնական հարաբերություններում։ Ֆինանսական շահ համագործակցությունից։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս