loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԽՈՅ. Կնվազեն ընտանեկան խնդիրները, հոգսերը և կսկսվի ուժերի վերելքի շրջանը: 23-27-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Մասնակցություն մշակութային միջոցառումներին, զվարճանքներին: Հաջողություններ բիզնեսում: 28-29-ին՝ մեծ ինքնավստահությունը կարող է խնդիրներ առաջացնել դրամական գործերում: Խուսափեք ազարտ խաղերից և սպեկուլյացիաներից:

ՑՈՒԼ. Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների շրջանն ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ ուշադրության փուլը: 23-27-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի և ազգականների հանդեպ: Գեղեցիկ իրերի ձեռքբերում: 28-29-ին՝ խնդիրներ՝ ագրեսիվ, իմպուլսիվ, անհաշվենկատ վարքագծի պատճառով: Խնդիրներ ընտանեկան փոխհարաբերություններում: Սուր զգացմունքայնություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրվածությունը կփոխվի տեղեկատվական ոլորտի հանդեպ ուշադրությամբ: 23-27-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր: Նրբանկատություն կօգնի գործերի առաջխաղացմանը: 28-29-ին՝ անօգուտ ակտիվություն ծանոթությունների և հանդիպումների ժամանակ: Անիմաստ վեճերը կարող են անհաջողության առիթ հանդիսանալ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Ավարտվում է Խեցգետինների ամիսն ու սկսվում է նյութական վիճակի հանդեպ հետաքրքրվածության շրջանը: 23-27-ին՝ դրամական գործերի անհաջող կառավարում: Ձգտում դեպի կրթությունը: Ծախսեր զվարճանքների վրա: Հաջող գործընկերություն: 28-29-ին՝ դրամական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բռնկվածությունը բիզնեսում կարող է կորուստների տեղիք տալ: Հնարավոր է ֆինանսական կախվածությունը կազմակերպություններից:

ԱՌՅՈՒԾ. Ավարտվում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանն և հուլիսի 23-ից սկսվում է Առյուծների ամիսը, ինչը ուժերի վերելքի կբերի: 23-27-ին՝ նախաձեռնողականություն ռոմանտիկ և հասարակական գործերում: Աշխույժ և բարեհամբույր հարաբերություններ: Անձնական հաջող ակտիվություն բիզնեսում: 28-29-ին՝ լարված օրեր են: Խնդիրներ՝ սեփական նախաձեռնությունները իրականացնելիս:

ԿՈՒՅՍ.  Ավարտվում է փոփոխությունների շրջանը և սկսվում է ակնկալիքների, անորոշության և մեծ կախվածության փուլը: 23-27-ին՝ ավելորդ երազկոտություն և ռոմանտիկ տրամադրություն: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքին: 28-29-ին՝ գործերի անսպասելի ձգձգում: Ցածր աշխատունակություն, ինքնավստահության պակաս, աջակցության բացակայություն:

ԿՇԵՌՔ. Ավարտվում է ծրագրերի իրականացման, սեփական դիրքի համար պայքարի շրջանը և սկսվում է նոր գաղափարների իրականացման փուլը: 23-27-ին՝ օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ռոմանտիկ հարաբերությունների հավանականություն հասարակական գործերին մասնակցելու ընթացքում: 28-29-ին՝ խնդիրներ՝ անհաշվենկատ գործողություններից: Անկայունություն բիզնեսում:

ԿԱՐԻՃ. Ավարտվում է որոշ ծրագրերի և հույսերի իրականացման շրջանը: 23-27-ին՝ զբաղվածություն պրոֆեսիոնալ կամ քաղաքական գործերով: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Դրամական գործերի հաջող ընթացք: 28-29-ին՝ խնդիրներ աճող ամբիցիաների պատճառով: Սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կարող են հանգեցնել կոնֆլիկտների: Խնդիրներ համագործակցությունում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ավարտվում է բարդ և անկայուն շրջանը և սկսվում է ինքնավստահության փուլը: 23-27-ին՝ մեծ հետաքրքրություն կրթության, արտասահմանյանի հանդեպ: Աշխույժ և բարեհամբույր վերաբերմունք: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: 28-29-ին՝ համբերության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կառաջացնեն աշխատանքում: Ծանրաբեռնվածությունը կարող է ազդել առողջության վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ավարտվում է շրջապատից մեծ կախվածության շրջանն ու սկսվում է փոփոխությունների, անկայունության փուլը: 23-27-ին՝ համատեղ գործերին վերաբերոող հաճախակի հանդիպումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ներգրավվածություն գաղտնի գործերում: 28-29-ին՝ սեփական կամքը ուրիշների պարտադրելու փորձերը կարող են կոնֆլիկտ առաջացնել: Խանդի տեսարաններ:

ՋՐՀՈՍ. Ավարտվում է ծանրաբեռնված աշխատանքի և հոգսերի շրջանը: 23-27-ին՝ ամուսինների հետ հաճախակի շփումներ: Ակտիվ մասնակցություն հասարակական գործերում: Բանակցություններ, գործարքների հաջող ընթացք: 28-29-ին՝ հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում՝ ինքնահաստատվելու դեպքում, սեփական ծրագրերը պարտադրելիս: Մեծ կոնֆլիկտայնություն համագործակցությունում:

ՁԿՆԵՐ. Ավարտվում է սեփական շահերից բխող եռանդուն գործողությունների շրջանը: 23-27-ին՝ հետաքրքրության աճ սեփական առողջության, դիետայի և աշխատանքի հանդեպ: Նոր գիտելիքներ ստանալու ձգտում: 28-29-ին՝ խնդիրներ աշխատանքում՝ կապված անուշադրության կամ անզսպվածության հետ: Խառը իրավիճակներ աշխատանքում: Ոչ կառուցողական հանդիպումներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս