loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հոկտեմբերի 8-14, 2018

ՈՅ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ 8-11-ին՝ իմպուլսիվ գործողությունները եւ որոշումները հանդիպումներում կարող են դանդաղեցնել գործերը: Անկայունություն աշխատանքում: Զգուշավորություն էլեկտրական սարքերի հետ: 12-13-ին՝ հստակություն շփումներում: Շահավետ հանդիպումներ եւ ծանոթություններ: Օգտակար համագործակցություն:

ՑՈՒԼ. Ծանր մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի շաբաթ: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն: 8-11-ին՝ անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածություն, կոֆլիկտներ դրամական հարցերի շուրջ: 12-13-ին՝ գործնական մտածելակերպ, հաջող գործարար եւ պրոֆեսիոնալ պլանավորում, խնայելու հնարավորություն: Սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Բարձր ուշադրություն սեփական անձի շուրջ: Ձգտում դեպի առաջնորդությունը: 8-11-ին՝ անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Մասնակցություն հասարակական եւ քաղաքական գործերին: Ռոմանտիկ հարաբերություններ: 12-13-ին՝ կարգապահությունը եւ հստակությունը կօգնեն լավ տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա: Ցանկալիին հասնելու հնարավորություն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Մեծ ուշադրություն կդարձնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 8-11-ին՝ հնարավոր են անսպասելի ուղեւորություններ կամ հանդիպումներ: Պետք է զգույշ լինել ճանապարհներին: 12-13-ին՝ կարեւոր զրույցներ գործերում: Տնային գործերի հստակ պլանավորում: Աջակցություն ազգականների կողմից: Արտասահմանի հետ կապված գործերի կարգավորում:

ԱՌՅՈՒԾ. Մեծ շփվողականության եւ հետաքրքրասիրության, սեփական ունակությունները իրագործելու շրջան: 8-11-ին՝ դժվարություններ համատեղ բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ դանդաղեցնել աշխատանքները: Զգուշավորություն էլեկտրական սարքերի հետ: 12-19-ին՝ Փորձառու մարդկանցից խորհուրդներ կստանաք: Լուրջ վերաբերմունք սեփական հասարակական դիրքին:

ԿՈՒՅՍ. Բուռն ֆինանսական գործունեություն: Ուշադրության եւ ինքնաքննադատության շրջան է: Սեփական կամքից անկախ հանգամանքները պետք է հաշվի առնել: 8-11-ին՝ իմպուլսիվ գործողությունները կբարդացնեն ընտանեկան հարցերը: Խնդիրներ գործընկերների հետ: 12-13-ին՝ անձնական գաղափարների դրական իրագործում, հետաքրքիր զրույցներ: Լավ ինտուիցիա՝ ընտանեկան գործերը կազմակերպելիս:

ԿՇԵՌՔ. Շարունակվում է Կշեռքների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերում: 8-11-ին՝ խնդիրներ ռոմանտիկ հարաբերություններում: Անհիմն ծախսեր: Խանդի տեսարանները: Անուշադրությունը, ցրվածությունը կարող են խանգարել գործերի հաջող ընթացքին: 12-13-ին՝ շահավետ եւ ազդեցիկ գործընկերների ձեռք բերում: Վստահություն եւ գործնականություն աշխատանքում, հաջողություններ համատեղ բիզնեսում: Լավ ժամանակներ մտավոր գործունեության համար:

ԿԱՐԻՃ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ Անբացատրելի երեւույթներ: 8-11-ին՝ իմպուլսիվ գործողությունները միայն կբարդացնեն գործերը: Անհաջող օրեր գործնական հարաբերություններ հաստատելու համար: 12-13-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ: Հաջող համաձայնագրեր Շահի սուր հոտառություն: Բարձր զգուշավորություն գործերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ ուշադրություն դեպի նորը: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 8-11-ին՝ անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են դժվարություններ առաջացնել գործերի առաջխաղացման մեջ: Համագործակցության համար անհաջող օրեր: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարեւոր մարդկանց հետ: 12-13-ին՝ լուրջ եւ փորձառու գործընկերների ձեռքբերում: Հեռանկարային համագործակցություն ընկերների հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Կարեւոր որոշումների եւ ձեռքբերումների շրջան է: Սեփական հասարակական դիրքը ամրապնդելու ձգտում: 8-11-ին՝ գործերը ամեն գնով առաջ տանելու փորձերը ապարդյուն կանցնեն: Չնախատեսված դժվարություններ: 12-13-ին՝ գործերի պրոֆեսիոնալ եւ հաջող պլանավորում: Ակտիվ նախաձեռնողականություն ծանոթություններում, զրույցներում: Հաջող կարճատեւ ուղեւորություններ: Գործերի առաջխաղացում:

ՋՐՀՈՍ. Ձեր կարողությունները ամբողջությամբ ցույց տալու շրջան։ 8-11-ին՝ հաճախակի շփումներ կապված ընդհանուր գործերի ու գումարի հետ։ Կարճատև գործնական ուղևորություններ։ Ուժեղ ներքին ձայն` ֆինանսական գործերում սեփական շահի ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքի հետ կապված։ 12-13-ին՝ բարձր տրամադրություն, նպատակասլացություն։ Ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու ունակություն։

ՁԿՆԵՐ. Ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է։ Սովորականից ավելի հաճախ ստիպված կլինեք հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ։ 8-11-ին՝ համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք։ Համատեղ գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ։ Բանակցություններ կվարեք, գործարքներ կկնքեք։ 12-13-ին՝ որոշակի անհանգստություն, որը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին ու բյուջեին։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս