loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հոկտեմբերի 22-28, 2018

ԽՈՅ. Ավարտվում է շրջապատից մեծ կախվածության շրջանն ու սկսվում է փոփոխությունների, անկայունության փուլը: 22-23-ին՝ համատեղ գործերին վերաբերոող հաճախակի հանդիպումներ: Կարճատև գործնական ուղևորություններ: Ներգրավվածություն գաղտնի գործերում: 24-26-ին՝ սեփական կամքը ուրիշների պարտադրելու փորձերը կարող են կոնֆլիկտ առաջացնել: Խանդի տեսարաններ: 27-28-ին՝ մեծ ուշադրություն շրջապատի, սիրելիների հանդեպ:

ՑՈՒԼ. Ավարտվում է ծանրաբեռնված աշխատանքի և հոգսերի շրջանը: 22-23-ին՝ ամուսինների հետ հաճախակի շփումներ: Ակտիվ մասնակցություն հասարակական գործերում: Բանակցություններ, գործարքների հաջող ընթացք: 24-26-ին՝ հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում՝ ինքնահաստատվելու դեպքում, սեփական ծրագրերը պարտադրելիս: 27-28-ին՝ մեծ կոնֆլիկտայնություն համագործակցությունում: Ազատության ձգտում: Մեկուսացում տնային գործերից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ավարտվում է սեփական շահերից բխող եռանդուն գործողությունների շրջանը: 22-23-ին՝ հետաքրքրության աճ սեփական առողջության, դիետայի և աշխատանքի հանդեպ: Նոր գիտելիքներ ստանալու ձգտում: 24-26-ին՝ խնդիրներ աշխատանքում՝ կապված անուշադրության կամ անզսպվածության հետ: Խառը իրավիճակներ աշխատանքում: 27-28-ին՝ ոչ կառուցողական հանդիպումներ: Ժամանց ընտանիքի հետ: Նորություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Կնվազեն ընտանեկան խնդիրները, հոգսերը և կսկսվի ուժերի վերելքի շրջանը: 22-23-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Մասնակցություն մշակութային միջոցառումներին, զվարճանքներին: Հաջողություններ բիզնեսում: 24-26-ին՝ մեծ ինքնավստահությունը կարող է խնդիրներ առաջացնել դրամական գործերում: 27-28-ին՝ խուսափեք ազարտ խաղերից և սպեկուլյացիաներից: Կարևոր իրադարձությունների ակնկալիք:

ԱՌՅՈՒԾ. Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների շրջանն ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ ուշադրության փուլը: 22-23-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի և ազգականների հանդեպ: Գեղեցիկ իրերի ձեռքբերում: 24-26-ին՝ խնդիրներ՝ ագրեսիվ, իմպուլսիվ, անհաշվենկատ վարքագծի պատճառով: Խնդիրներ ընտանեկան փոխհարաբերություններում: 27-28-ին՝ սուր զգացմունքայնություն: Ծրագրերի անսպասելի փոփոխություն: Ազատության ձգտում:

ԿՈՒՅՍ. Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրվածությունը կփոխվի տեղեկատվական ոլորտի հանդեպ ուշադրությամբ: 22-23-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր: Նրբանկատություն կօգնի գործերի առաջխաղացմանը: 24-26-ին՝ անօգուտ ակտիվություն ծանոթությունների և հանդիպումների ժամանակ: 27-28-ին՝ անիմաստ վեճերը կարող են անհաջողության առիթ հանդիսանալ: Առաջին պլան կմղվեն ընտանեկան գործերն ու խնդիրները:

ԿՇԵՌՔ. Ավարտվում է Կշեռքների ամիսը և սկսվում է նյութական վիճակի հանդեպ հետաքրքրվածության շրջանը: 22-23-ին՝ դրամական գործերի հաջող կառավարում: Ձգտում դեպի կրթությունը: Ծախսեր զվարճանքների վրա: Հաջող գործընկերություն: 24-26-ին՝ դրամական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բռնկվածությունը բիզնեսում կարող է կորուստների տեղիք տալ: 27-28-ին՝ հնարավոր է ֆինանսական կախվածություն կազմակերպություններից:

ԿԱՐԻՃ. Ավարտվում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանն և մարտի 20-ից սկսվում է Կարիճների ամիսը, ինչը ուժերի վերելքի կբերի: 22-23-ին՝ նախաձեռնողականություն ռոմանտիկ և հասարակական գործերում: Աշխույժ և բարեհամբույր հարաբերություններ: 24-26-ին՝ անձնական հաջող ակտիվություն բիզնեսում: 27-28-ին՝ լարված օրեր են: Խնդիրներ՝ սեփական նախաձեռնությունները իրականացնելիս: Հանդիպումներ և զրույցներ ազգականների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Ավարտվում է փոփոխությունների շրջանը և սկսվում է ակնկալիքների, անորոշության և մեծ կախվածության փուլը: 22-23-ին՝ ավելորդ երազկոտություն և ռոմանտիկ տրամադրություն: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: 24-26-ին՝ դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքին: 27-28-ին՝ գործերի անսպասելի ձգձգում: Ցածր աշխատունակություն, ինքնավստահության պակաս, աջակցության բացակայություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ավարտվում է ծրագրերի իրականացման, սեփական դիրքի համար պայքարի շրջանը և սկսվում է նոր գաղափարների իրականացման փուլը: 22-23-ին՝ օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: Ռոմանտիկ հարաբերությունների հավանականություն հասարակական գործերին մասնակցելու ընթացքում: 24-26-ին՝ խնդիրներ՝ անհաշվենկատ գործողություններից: Անկայունություն բիզնեսում: 27-28-ին՝ զբաղվածություն տնային գործերով: Գնումներ տան համար:

ՋՐՀՈՍ. Ավարտվում է որոշ ծրագրերի և հույսերի իրականացման շրջանը: 22-23-ին՝ զբաղվածություն պրոֆեսիոնալ կամ քաղաքական գործերով: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Դրամական գործերի հաջող ընթացք: 24-26-ին՝ խնդիրներ աճող ամբիցիաների պատճառով: Սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կարող են հանգեցնել կոնֆլիկտների: 27-28-ին՝ խնդիրներ համագործակցությունում: Մասնակցություն կարևոր կամ հետաքրքիր միջոցառումներին:

ՁԿՆԵՐ. Ավարտվում է բարդ և անկայուն շրջանը և սկսվում է ինքնավստահության փուլը: 22-23-ին՝ մեծ հետաքրքրություն կրթության, արտասահմանյանի հանդեպ: Աշխույժ և բարեհամբույր վերաբերմունք: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: 24-26-ին՝ համբերության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կառաջացնեն աշխատանքում: Ծանրաբեռնվածությունը կարող է ազդել առողջության վրա: 27-28-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի գործերի հանդեպ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս