loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հոկտեմբերի 15-21, 2018

ԽՈՅ. Հատուկ ուշադրություն շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին: Մեծ կախվածություն ուրիշներից: 15-17-ին՝ համատեղ գործերին վերաբերվող հաճախակի հանդիպումներ: Կարող եք ներքաշվել գաղտնի գործերում: 18-19-ին՝ տհաճ օրեր: Անհստակություն գործողություններում և մտքերում: Զգուշություն էլեկտրական սարքերի հետ, ճանապարհին: 20-21-ին՝ մեկուսանալու ձգտում: Սուր զգացմունքայնություն:

ՑՈՒԼ. Սպասվում է շատ աշխատանք և հոգս: Գործերն ավարտելու համար շատ կաշխատեք: 15-17-ին՝ հաճախակի հանդիպումներ գործընկերների հետ: Մասնակցություն հասարակական գործերին: Հաջող բանակցություներ, գործարքներ: 18-19-ին՝ համագործակցության համար անհաջող օրեր են: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ: 20-21-ին՝ ազատությունը պահպանելու ձգտում: Ընկերների հետ հանդիպելու ցանկություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Ուժերի վերելքի և սեփական դիրքն ամրապնդելու շրջան է: 15-17-ին՝ հետաքրքրություն առողջության, դիետայի և աշխատանքի հանդեպ: Նոր գիտելիքներ ստանալու ձգտում: 18-19-ին՝ անբավարար մտածելակերպ: Խոստումներ չկատարելը կարող են ազդել աշխատանքին, գործերին: 20-21-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին: Սեփական ցանկությունները իրագործելու ձգտում:

ԽԵՑԳԵՏԻՆ. Շատ ժամանակ կխլեն տնային գործերը: Ընտանեկան դիրքը ամրապնդելու ցանկություն: 15-17-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Հաջողություններ բիզնեսում: 18-19-ին՝ չնախատեսված ծախսեր, խնդիրներ համատեղ բիզնեսում: Վեճեր, խանդի տեսարաններ: 20-21-ին՝ բարձր տրամադրություն: Սուր սկզբունքայնություն: Կարևոր մարդկանց աջակցություն:

ԱՌՅՈՒԾ. Շատ հանդիպումներ և զրույցներ: Սուր հետաքրքասիրություն տեղեկատվության հանդեպ: 15-17-ին՝ բարձր հետաքրքրություն ընտանիքի և ազգականների հանդեպ: Գեղեցիկ և հարգի իրեր ձեռք բերելու ձգտում: 18-19-ին՝ լարված հարաբերություններ շրջապատի հետ, ընտանիքում: 20-21-ին՝ որոշակի անհանգստություն ընտանեկան վիճակից: Խնդիրները լուծելու համար պետք է խելամտություն դրսևորեք:

ԿՈՒՅՍ. Ձգտում դեպի նյութական շահը, այն բարելավելու միտումներ: 15-17-ին՝ դժվարություններ գործարար կապերում և ֆինանսական տարաձայնություններ: Զգացմունքային ծախսեր: 18-19-ին՝անհաջողություններ պրակտիկ գործերում: Հեռանկարների բացակայություն բիզնեսում: 20-21-ին՝ սեփական ազատությունը պահելու ձգտում: Ընկերների հետ հանդիպելու ցանկություն: Հետաքրքրություն նորությունների հանդեպ:

ԿՇԵՌՔ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 15-17-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ և գործարար կապեր: 18-19-ին՝ դրամական գործերի դանդաղեցում՝ ընկերների, կազմակերպությունների հետ կապված պրոբլեմների պատճառով: Խնայողություն  անելու անհրաժեշտություն: 20-21-ին անձնական ծրագրերի իրականացում՝ դրամական գործերում, գնումներում: Լավ պայմանագրեր գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ:

ԿԱՐԻՃ. Շարունակվում է Կշեռքների ամիսը: Զբաղվածություն անձնական գործերով և խխնդիրներով: Սեփական դիրքի ամրապնդում գործունեության մի շարք ոլորտներում: 15-17-ին՝ ծախսեր հարգի իրերի համար: Վեճեր փողային հարցերի շուրջ: 18-19-ին՝ հոռետեսություն, անվստահություն: Փողի պակասը հնարավորություն չի տա իրականացնել մի շարք ծրագրեր: 21-21-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում՝ կենցաղային հարցեր լուծելիս: Հետաքրքրություն առևտրի հանդեպ: Չնախատեսված ծախսեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Թույլ վերահսկողություն իրավիճակների հանդեպ, մեծ կախվածություն տարբեր պատահական հանգամանքներից: 15-17-ին՝ առույգ վերաբերմունք: Նախաձեռնողականություն ռոմանտիկ և հասարակական գործունեությունում: 18-19-ին՝ հոռետեսություն: Մեծ ծավալի աշխատանքը կթուլացնի ուշադրությունն ու կաարգապահությունը: Խնդիրներ ղեկավարության և պաշտոնյաների հետ: Վատ օրեր որոշումներ ընդունելու համար: 20-21-ին՝ բարձր տրամադրություն: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Սեփական ծրագրերն իրականացնելու և սեփական դիրքը ամրապնդելու համար պայքարի շրջան է: 15-17-ին՝ հաջող և խոստումնալից հանդիպումներ: Ընկերների և կազմակերպությունների աջակցություն: Հաջողություն ռոմանտիկ հարաբերություններում: 18-19-ին՝ անուշադրություն ուրիշների զգացմունքների հանդեպ: Անօգուտ ակտիվություն ծանոթությունների և հանդիպումների ժամանակ: 20-21-ին՝ ընտանեկան գործերով ուղևորություններ: Զգացմունքայնություն խոսակցություններում:

ՋՐՀՈՍ. Սեփական հնարավորությունները ընդլայնելու ձգտում: Լավատեսություն: 15-17-ին՝ զբաղվածություն պրոֆեսիոնալ գործերով, աշխատանքում: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Դրամական գործերի հաջող ընթացք: 18-19-ին՝ բարդություններ շրջապատի հետ հարաբերություններում: Խոչընդոտներ մրցակիցների կողմից: Իրավաբանական բարդություններ: 20-21-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում: Հետաքրքրություն բիզնեսի և առևտրի նկատմամբ: Չնախատեսված ծախսեր:

ՁԿՆԵՐ. Բարդ և անկայուն շրջան՝ փոփոխությունների ակնկալիքով և ընտրություն կատարելու երկընտրանքով: 15-17-ին՝ մեծ հետաքրքրվածություն կրթության հանդեպ: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: 18-19-ին՝ արգելակում գործերում, ուրախության և հեռանկարների բացակայություն: Առողջության թուլացում՝ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով: 20-21-ին՝ մեծ անձնական ակտիվություն: Ցանկալիին հասնելու հնարավորություն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս