loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հունվարի 21-27, 2019

ԽՈՅ. Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ հարաբերություններ ընկերների հետ: 21-23-ին՝ հաջողություն հեռավոր ուղևորություններում: Լավ առաջարկներ: Կոլեկտիվների և կազմակերպությունների աջակցություն: 24-27-ին՝ ներդաշնակություն գործարար և ռոմանտիկ հարաբերություններում: Անսպասելի օգնություն շրջապատից: Օգտակար շփումներ ընկերների հետ: Ընկերների հետ կապված ուղևորություններ:

ՑՈՒԼ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան: Սեփական հասարակական դիրքն ամրապնդելու ձգտում: 21-23-ին՝ լավ փոփոխություններ գործերում: Կարևոր մարդկանց աջակցությամբ գործերը բարելավելու հնարավորություն: Ազդեցիկ մարդկանց հետ հարաբերությունների կարգավորում: 24-27-ին՝ հանդիպումներ պրոֆեսիոնալ գործերն առաջ տանելու համար: Ֆինանսական գործերի հաջող ընթացք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Սեփական ունակությունները ամբողջությամբ դրսևորելու շրջան: 21-23-ին՝ հաջող գործընկերություն փորձառու մարդկանց կամ օտարերկրացիների հետ: Գործնական կամ ռոմանտիկ ուղևորություններ: 24-27-ին՝ լավատեսություն: Աջակցություն ռոմանտիկ հարաբերություններում: Հետաքրքություն նոր գիտելիքների, արտերկրի նկատմամբ: Աշխույժ տրամադրություն: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Մեծ ուշադրություն և ինքնաքննադատություն պահանջող շրջան է: 21-23-ին՝ սեփական դիրքի ամրապնդում աշխատանքում, հաջողություններ պրակտիկ գործերում: Համատեղ գործերի կամ ֆինանսների լավ արդյունքներ: 24-27-ին՝ հաջող գործեր տանը, ընտանիքում: Լավ փոփոխություններ, ընտանեկան բյուջեի բարելավում: Հաճախակի հանդիպումներ՝ համատեղ գործերի, հարկերի և գույքի հարցերով: Կարճատև ուղևորություններ:

ԱՌՅՈՒԾ. Անձնական պլանները կախված կլինեն շրջապատի մարդկանց վարքագծից: Մեծ կախվածություն գործընկերներից: 21-23-ին՝ կարևոր կապերի հաստատում ազդեցիկ մարդկանց հետ: Ռոմանտիկ հարաբերությունների ամրապնդում: 24-27-ին՝ հաջողություններ կրթությունում, ուղևորություններում: Մասնակցություն կարևոր միջոցառումներին: Մասնակցություն հասարակական գործերում: Բանակցությունների, գործարքների հաջող ընթացք:

ԿՈՒՅՍ. Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքի շրջան է: 21-23-ին՝ լավ կազմակերպվածություն և հասուն դիրքորոշում: Աշխատանքում սեփական դիրքերի ամրապնդում: 24-27-ին՝ հաջողություն պրակտիկ և ֆինանսական գործերում: Ներդաշնակ հարաբերություններ աշխատանքում: Հաջողություններ բիզնեսում: Հետաքրքրություն հագուստի հանդեպ՝ սեփական գրավչությունը մեծացնելու համար:

ԿՇԵՌՔ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ, ձգտում դեպի առաջնորդությունը: 21-23-ին՝ լավ կազմակերպվածություն և կշռադատողականություն: Արդյունավետ հանդիպումներ փորձառու կամ ազդեցիկ մարդկանց հետ: 24-27-ին՝ կենսուրախություն: Թեթևություն հարաբերություններում և շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Հաջողություներ բիզնեսում:

ԿԱՐԻՃ. Ավելի շատ ժամանակ կհատկացնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 21-23-ին՝ ֆինանսական գործերի բարելավում բիզնեսում: Հաջող գործեր անշարժ գույքի հետ: Որոշ խնդիրների հեշտ լուծում: 24-27-ին՝ անսպասելի հանդիպումներ տանը: Գործերի հաջող ընթացք: Մեծ ուշադրություն ընտանիքին և հարազատներին: Ձգտում դեպի հարմարավետությունը: Գեղեցիկ իրերի ձեռքբերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: 21-23-ին՝ լավ կազմակերպվածություն և կշռադատողականություն: Առաջընթաց նպատակի հասնելու գործում: Հաճելի հանդիպումներ, հարաբերությունների հեշտ հաստատում: Շահավետ մասնակցություն հասարակական գործերին: 24-27-ին՝ մտավոր ակտիվություն, ներդաշնակ հանդիպումներր: Կարևոր որոշումների ընդունում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 21-23-ին՝ դրամական գործերի հաջող ընթացք: Կարևոր իրեր գնելու հնարավորություն՝ միաժամանակ խնայելով: 24-27-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում: Ղեկավարության աջակցություն: Ձգտում դեպի կրթությունը: Զվարճանքի կամ հարգի իրերի ձեռքբերում: Ներգրավվածություն համատեղ բիզնեսներում:

ՋՐՀՈՍ. Շարունակվում է Ջրհոսների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերին: 21-23-ին՝ լավ կազմակերպվածություն և հասուն դիրքորոշում: 24-27-ին՝ լավատեսական տրամադրություն: Ազդեցիկ մարդկանց աջակցություն: Շահավետ կապերի ընդլայնում: Հետաքրքրասիրություն և արագ ըմբռնողականություն: Հաջող ակտիվություն բիզնեսում: Նախաձեռնողականություն հասարակական և ռոմանտիկ գործերում:

ՁԿՆԵՐ. Մեծ կախվածություն տարբեր պատահական հանգամանքներից: 21-23-ին՝ սուր հոտառությունը կօգնի պրոֆեսիոնալ գործերում: Կայունություն և ինքնավստահության ձեռք բերում բիզնեսում: Հաջող արդյունքներ համատեղ բիզնեսում: Անսպասելի աջակցություն դժվարին իրավիճակներում: Խնդիրների լուծում: 24-27-ին՝ ավելորդ ռոմանտիկ տրամադրություն: Շարջապատի բարյացկամ վերաբերմունք: Դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս