loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հոկտեմբերի 29 - նոյեմբերի 4, 2018

ՈՅ. Բուռն ֆինանսական գործունեություն: Ուշադրության և ինքնաքննադատության շրջան է: Սեփական կամքից անկախ հանգամանքները պետք է հաշվի առնել: 29-31-ին՝ իմպուլսիվ գործողությունները կբարդացնեն ընտանեկան հարցերը: Խնդիրներ գործընկերների հետ: 1-4-ին՝ անձնական գաղափարների դրական իրագործում, հետաքրքիր զրույցներ: Լավ ինտուիցիա՝ ընտանեկան գործերը կազմակերպելիս:

ՑՈՒԼ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ 29-31-ին՝ իմպուլսիվ գործողությունները և որոշումները հանդիպումներում կարող են դանդաղեցնել գործերը: Անկայունություն աշխատանքում: Զգուշավորություն էլեկտրական սարքերի հետ: 1-4-ին՝ հստակություն շփումներում: Շահավետ հանդիպումներ և ծանոթություններ: Օգտակար համագործակցություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքի շաբաթ: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն: 29-31-ին՝ անսպասելի ծախսեր, ֆինանսական կախվածություն, կոֆլիկտներ դրամական հարցերի շուրջ: 1-4-ին՝ գործնական մտածելակերպ, հաջող գործարար և պրոֆեսիոնալ պլանավորում, խնայելու հնարավորություն: Սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Բարձր ուշադրություն սեփական անձի շուրջ: Ձգտում դեպի առաջնորդությունը: 29-31-ին՝ անսպասելի փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում: Մասնակցություն հասարակական և քաղաքական գործերին: Ռոմանտիկ հարաբերություններ: 1-4-ին՝ կարգապահությունը և հստակությունը կօգնեն լավ տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա: Ցանկալիին հասնելու հնարավորություն:

ԱՌՅՈՒԾ. Մեծ ուշադրություն կդարձնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 29-31-ին՝ հնարավոր են անսպասելի ուղևորություններ կամ հանդիպումներ: Պետք է զգույշ լինել ճանապարհներին: 1-4-ին՝ կարևոր զրույցներ գործերում: Տնային գործերի հստակ պլանավորում: Աջակցություն ազգականների կողմից: Արտասահմանի հետ կապված գործերի կարգավորում:

ԿՈՒՅՍ. Բազմաթիվ հանդիպումների և շփումների շրջան: Սեփական ունակությունները ցուցաբերելու փուլ: 29-31-ին՝ անհաջող իրավիճակներ դրամական գործերում կամ ֆինանսական գործողություններում: Հնարավոր են կոնֆլիկտներ դրամական հարցերի շուրջ: Չնախատեսված ծախսեր: 1-4-ին՝ հստակություն շփումներում: Կարևոր տեղեկություն: Բարձր նպատակասլացություն, շահույթ ստանալու սուր հոտառություն:

ԿՇԵՌՔ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամեն ոլորտում: 29-31-ին՝ խնդիրներ անձնական կարևոր գործերում՝ իմպուլսիվ գործողությունների, զսպվածության պակասի պատճառով: Անհաջող օրեր են գործնական նախագծեր ձեռնարկելու համար: 1-4-ին՝ գործերի հստակ պլանավորում: Հաջող գնումներ: Սեփական նյութական դիրքը ամրապնդելու հնարավորություն:

ԿԱՐԻՃ. Շարունակվում է Կարիճների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: 29-31-ին՝ մասնակցություն կարևոր գործերին: Անուշադրությունը, ցրվածությունը կարող են խանգարել գործերի հաջող ընթացքին: 1-4-ին՝ շահավետ և ազդեցիկ գործընկերների ձեռք բերում: Վստահություն և գործնականություն աշխատանքում, հաջողություններ համատեղ բիզնեսում: Լավ ժամանակներ մտավոր գործունեության համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ Անբացատրելի երևույթներ: 29-31-ին՝ իմպուլսիվ գործողությունները միայն կբարդացնեն գործերը: Անհաջող օրեր գործնական հարաբերություններ հաստատելու համար: 1-4-ին՝ ակտիվ համագործակցություն, անձնական հեղինակության աճ: Հաջող համաձայնագրեր Շահի սուր հոտառություն: Բարձր զգուշավորություն գործերում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Մեծ ուշադրություն դեպի նորը: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 29-31-ին՝ անսպասելի իրադարձությունները կամ մարդիկ կարող են դժվարություններ առաջացնել գործերի առաջխաղացման մեջ: Համագործակցության համար անհաջող օրեր: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ: 1-4-ին՝ լուրջ և փորձառու գործընկերների ձեռքբերում: Հեռանկարային համագործակցություն ընկերների հետ:

ՋՐՀՈՍ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Սեփական հասարակական դիրքը ամրապնդելու ձգտում: 29-31-ին՝ գործերը ամեն գնով առաջ տանելու փորձերը ապարդյուն կանցնեն: Չնախատեսված դժվարություններ: 1-4-ին՝ գործերի պրոֆեսիոնալ և հաջող պլանավորում: Ակտիվ նախաձեռնողականություն ծանոթություններում, զրույցներում: Հաջող կարճատև ուղևորություններ: Գործերի առաջխաղացում:

ՁԿՆԵՐ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության, սեփական ունակությունները իրագործելու շրջան՝ նկատելի դառնալու համար: 29-31-ին՝ դժվարություններ համատեղ բիզնեսում: Անսպասելի իրադարձությունները կարող են կտրուկ փոխել գործերի ընթացքը կամ դանդաղեցնել աշխատանքները: Զգուշավորություն էլեկտրական սարքերի հետ: 1-4-ին՝ Փորձառու մարդկանցից խորհուրդներ կստանաք: Լուրջ վերաբերմունք սեփական հասարակական դիրքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս