loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ փետրվարի 18-24, 2019

ԽՈՅ. Ավարտվում է փոփոխությունների շրջանը և սկսվում է ակնկալիքների, անորոշության և մեծ կախվածության փուլը: 18-19-ին՝ ավելորդ երազկոտություն և ռոմանտիկ տրամադրություն: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք: 20-21-ին՝ դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքին: 22-24-ին՝ գործերի անսպասելի ձգձգում: Ցածր աշխատունակություն, ինքնավստահության պակաս, աջակցության բացակայություն:

ՑՈՒԼ. Ավարտվում է ծրագրերի իրականացման, սեփական դիրքի համար պայքարի շրջանը և սկսվում է նոր գաղափարների իրականացման փուլը: 18-19-ին՝ օգտակար շփումներ ընկերների, կազմակերպությունների հետ: 20-21-ին՝ ռոմանտիկ հարաբերությունների հավանականություն հասարակական գործերին մասնակցելու ընթացքում: 22-24-ին՝ խնդիրներ՝ անհաշվենկատ գործողություններից: Անկայունություն բիզնեսում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Ավարտվում է որոշ ծրագրերի և հույսերի իրականացման շրջանը: 18-19-ին՝ զբաղվածություն պրոֆեսիոնալ կամ քաղաքական գործերով: Հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Դրամական գործերի հաջող ընթացք: 20-21-ին՝ խնդիրներ աճող ամբիցիաների պատճառով: 22-24-ին՝ սեփական կամքը ուրիշներին պարտադրելու փորձերը կարող են հանգեցնել կոնֆլիկտների: Խնդիրներ համագործակցությունում:

ԽԵՑԳԵՏԻՆ. Ավարտվում է բարդ և անկայուն շրջանը և սկսվում է ինքնավստահության փուլը: 18-19-ին՝ մեծ հետաքրքրություն կրթության, արտասահմանյանի հանդեպ: Աշխույժ և բարեհամբույր վերաբերմունք: Հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ: 20-21-ին՝ համբերության պակասը, ավելորդ ինքնավստահությունը խնդիրներ կառաջացնեն աշխատանքում: 22-24-ին՝ ծանրաբեռնվածությունը կարող է ազդել առողջության վրա:

ԱՌՅՈՒԾ. Ավարտվում է շրջապատից մեծ կախվածության շրջանն ու սկսվում է փոփոխությունների, անկայունության փուլը: 18-19-ին՝ համատեղ գործերին վերաբերոող հաճախակի հանդիպումներ: 20-21-ին՝ կարճատև գործնական ուղևորություններ: Ներգրավվածություն գաղտնի գործերում: 22-24-ին՝ սեփական կամքը ուրիշների պարտադրելու փորձերը կարող են կոնֆլիկտ առաջացնել: Խանդի տեսարաններ:

ԿՈՒՅՍ.  Ավարտվում է ծանրաբեռնված աշխատանքի և հոգսերի շրջանը: 18-19-ին՝ ամուսինների հետ հաճախակի շփումներ: Ակտիվ մասնակցություն հասարակական գործերում: 20-21-ին՝ բանակցություններ, գործարքների հաջող ընթացք: 22-25-ին՝ հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ ընտանիքում՝ ինքնահաստատվելու դեպքում, սեփական ծրագրերը պարտադրելիս: 22-24-ին՝ մեծ կոնֆլիկտայնություն համագործակցությունում:

ԿՇԵՌՔ. Ավարտվում է սեփական շահերից բխող եռանդուն գործողությունների շրջանը: 18-19-ին՝ հետաքրքրության աճ սեփական առողջության, դիետայի և աշխատանքի հանդեպ: Նոր գիտելիքներ ստանալու ձգտում: 20-21-ին՝ խնդիրներ աշխատանքում՝ կապված անուշադրության կամ անզսպվածության հետ: 22-24-ին՝ խառը իրավիճակներ աշխատանքում: Ոչ կառուցողական հանդիպումներ:

ԿԱՐԻՃ. Կնվազեն ընտանեկան խնդիրները, հոգսերը և կսկսվի ուժերի վերելքի շրջանը: 18-19-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Մասնակցություն մշակութային միջոցառումներին, զվարճանքներին: 20-21-ին՝ հաջողություններ բիզնեսում: 22-24-ին՝ մեծ ինքնավստահությունը կարող է խնդիրներ առաջացնել դրամական գործերում: Խուսափեք ազարտ խաղերից և սպեկուլյացիաներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների շրջանն ու կսկսվի տնային խնդիրների հանդեպ ուշադրության փուլը: 18-19-ին՝ մեծ հետաքրքրություն ընտանիքի և ազգականների հանդեպ: Գեղեցիկ իրերի ձեռքբերում: 20-21-ին՝ խնդիրներ՝ ագրեսիվ, իմպուլսիվ, անհաշվենկատ վարքագծի պատճառով: 22-24-ին՝ խնդիրներ ընտանեկան փոխհարաբերություններում: Սուր զգացմունքայնություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրվածությունը կփոխվի տեղեկատվական ոլորտի հանդեպ ուշադրությամբ: 18-19-ին՝ մտավոր ակտիվություն: Ներդաշնակ հասարակական, ռոմանտիկ, գործնական կապեր: Նրբանկատություն կօգնի գործերի առաջխաղացմանը: 20-21-ին՝ անօգուտ ակտիվություն ծանոթությունների և հանդիպումների ժամանակ: 22-24-ին՝ անիմաստ վեճերը կարող են անհաջողության առիթ հանդիսանալ:

ՋՐՀՈՍ. Ավարտվում է Ջրհոսների ամիսը և սկսվում է նյութական վիճակի հանդեպ հետաքրքրվածության շրջանը: 18-19-ին՝ դրամական գործերի հաջող կառավարում: Ձգտում դեպի կրթությունը: Ծախսեր զվարճանքների վրա: Հաջող գործընկերություն: 20-21-ին՝ դրամական խնդիրներ, անսպասելի ծախսեր: Բռնկվածությունը բիզնեսում կարող է կորուստների տեղիք տալ: 22-24-ին՝ հնարավոր է ֆինանսական կախվածություն կազմակերպություններից:

ՁԿՆԵՐ. Ավարտվում է անորոշության և տարօրինակ իրադարձությունների շրջանն և մարտի 20-ից սկսվում է Ձկների ամիսը, ինչը ուժերի վերելքի կբերի: 18-19-ին՝ նախաձեռնողականություն ռոմանտիկ և հասարակական գործերում: 20-21-ին՝ աշխույժ և բարեհամբույր հարաբերություններ: Անձնական հաջող ակտիվություն բիզնեսում: 22-24-ին՝ լարված օրեր են: Խնդիրներ՝ սեփական նախաձեռնությունները իրականացնելիս:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս