loader
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ փետրվարի 4-10, 2018

ԽՈՅ. Հետաքրքրություն նորի հանդեպ: Կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտություն: 4-5-ին՝ թափթվածություն գործերում, անհաջող օրեր: Զգուշություն էլեկտրասարքերի և գործիքների հետ: 6-8-ին՝ անվստահությունն ու կասկածները կարող են խանգարել գործերին: Խնդիրներ համատեղ բիզնեսում: 9-10-ին՝ որոշ խնդիրների պատճառով միջամտություն ընտանեկան գործերին:

ՑՈՒԼ. Պայքար սեփական պրոֆեսիոնալ գործերը  առաջ տանելու համար: 4-5-ին՝ անհաջող օրեր համագործակցության համար: Կոնֆլիկտներ ղեկավարության կամ կարևոր մարդկանց հետ: 6-8-ին՝ խնդիրներ գործարար և ռոմանտիկ հարաբերություններում, պրոֆեսիոնալ գործերում: Անհրաժեշտ աջակցության բացակայություն: 9-10-ին՝ բարձր շփվողականություն, զգացմունքայնություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Սեփական ունակություններն ու հնարավորությունները անբողջությամբ իրագործելու ձգտում: 4-5-ին՝ անհաշվենկատությունը, խոստումներ չկատարելը կխանգարեն գործերին: 6-8-ին՝ լավ գաղափարների և հեռանկարների բացակայություն: Արտասահմանի հետ կապված գործերի ուշացում: 9-10-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգ ու կանոնի հաստատում: Օգնություն հարազատներին: Նրբանկատ վերաբերմունք առողջության հանդեպ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Բարձր և անկայուն շրջան է՝ փոփոխությունների ակնկալիքներով և ընտրության պահերով: 4-5-ին՝ չնախատեսված ծախսեր, խնդիրներ համատեղ բիզնեսում: Հնարավոր են խանդի, վեճերի պահեր: Կախվածություն օտարների ազդեցությունից: 6-8-ին՝ կասկածամտությունը կխանգարի հասարակական և ռոմանտիկ հարաբերություններին: 9-10-ին՝ ուրախություն երեխաներից և սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

ԱՌՅՈՒԾ. Անձնական պլանները կախված կլինեն շրջապատի մարդկանց վարքագծից: Մեծ կախվածություն գործընկերներից: 4-5-ին՝ կարևոր կապերի հաստատում ազդեցիկ մարդկանց հետ: Ռոմանտիկ հարաբերությունների ամրապնդում: 6-8-ին՝ հաջողություններ կրթությունում, ուղևորություններում: Մասնակցություն կարևոր միջոցառումներին: 9-10-ին՝ մասնակցություն հասարակական գործերում: Բանակցությունների, գործարքների հաջող ընթացք:

ԿՈՒՅՍ.  Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքի շրջան է: 4-5-ին՝ լավ կազմակերպվածություն և հասուն դիրքորոշում: Աշխատանքում սեփական դիրքերի ամրապնդում: 6-8-ին՝ հաջողություն պրակտիկ և ֆինանսական գործերում: Ներդաշնակ հարաբերություններ աշխատանքում: Հաջողություններ բիզնեսում: 9-10-ին՝ հետաքրքրություն հագուստի հանդեպ՝ սեփական գրավչությունը մեծացնելու համար:

ԿՇԵՌՔ. Մեծ ուշադրություն սեփական անձի նկատմամբ, ձգտում դեպի առաջնորդությունը: 4-5-ին՝ լավ կազմակերպվածություն և կշռադատողականություն: Արդյունավետ հանդիպումներ փորձառու կամ ազդեցիկ մարդկանց հետ: 6-8-ին՝ կենսուրախություն: Թեթևություն հարաբերություններում և շրջապատի բարյացկամ վերաբերմունք: 9-10-ին՝ ռոմանտիկ և հասարակական ակտիվություն: Հաջողություներ բիզնեսում:

ԿԱՐԻՃ. Ավելի շատ ժամանակ կհատկացնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 4-5-ին՝ ֆինանսական գործերի բարելավում բիզնեսում: Հաջող գործեր անշարժ գույքի հետ: Որոշ խնդիրների հեշտ լուծում: 6-8-ին՝ անսպասելի հանդիպումներ տանը: Գործերի հաջող ընթացք: 9-10-ին՝ մեծ ուշադրություն ընտանիքին և հարազատներին: Ձգտում դեպի հարմարավետությունը: Գեղեցիկ իրերի ձեռքբերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: 4-5-ին՝ լավ կազմակերպվածություն և կշռադատողականություն: Առաջընթաց նպատակի հասնելու գործում: 6-8-ին՝ հաճելի հանդիպումներ, հարաբերությունների հեշտ հաստատում: Շահավետ մասնակցություն հասարակական գործերին: 9-10-ին՝ մտավոր ակտիվություն, ներդաշնակ հանդիպումներր: Կարևոր որոշումների ընդունում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 4-5-ին՝ դրամական գործերի հաջող ընթացք: Կարևոր իրեր գնելու հնարավորություն՝ միաժամանակ խնայելով: 6-8-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում, բիզնեսում: Ղեկավարության աջակցություն: 9-10-ին՝ ձգտում դեպի կրթությունը: Զվարճանքի կամ հարգի իրերի ձեռքբերում: Ներգրավվածություն համատեղ բիզնեսներում:

ՋՐՀՈՍ. Շարունակվում է Ջրհոսների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերին: 4-5-ին՝ լավ կազմակերպվածություն և հասուն դիրքորոշում: 6-8-ին՝ լավատեսական տրամադրություն: Ազդեցիկ մարդկանց աջակցություն: Շահավետ կապերի ընդլայնում: 9-10-ին՝ հետաքրքրասիրություն և արագ ըմբռնողականություն: Հաջող ակտիվություն բիզնեսում: Նախաձեռնողականություն հասարակական և ռոմանտիկ գործերում:

ՁԿՆԵՐ. Մեծ կախվածություն տարբեր պատահական հանգամանքներից: 4-5-ին՝ սուր հոտառությունը կօգնի պրոֆեսիոնալ գործերում: Կայունություն և ինքնավստահության ձեռք բերում բիզնեսում: 6-8-ին՝ հաջող արդյունքներ համատեղ բիզնեսում: Անսպասելի աջակցություն դժվարին իրավիճակներում: Խնդիրների լուծում: 9-10-ին՝ ավելորդ ռոմանտիկ տրամադրություն: Շարջապատի բարյացկամ վերաբերմունք: Դատարկ խոսակցությունները կարող են խանգարել աշխատանքին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս