loader
Աստղագուշակ. Մարտի 10

Աստղագուշակ. Մարտի 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է լուրջ մոտեցում, կարգապահություն պահանջող գործերի համար: Ուշադրություն եք դարձնում մանր դետալներին, աշխատեք ոչինչ բաց չթողնել, մի շտապեք ենթադրությունների հարցում: Հենց դա է օգնում խուսափել լուրջ սխալներից, որոնք տհաճ հետևանքներ կունենան: Արժե ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին. նրանց հետ կարող եք կյանքի կոչել ավելի վաղ մտածածը:

Աշխատեք խուսափել հոգնածությունից, այն հիմա վտանգավոր է առողջության համար: Երեկոյան ավելի լավ է զբոսնել. դա թույլ կտա խուսափել գլխացավերից և անքնությունից:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է հարցերի քննարկման և լուծման համար: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ: Մտերիմների հետ չեք վիճի, եթե անգամ ձեր հայացքները չհամընկնեն, փոխադարձ հարգանքը կօգնի պահպանել ներդաշնակությունը հարաբերություններում: Կարելի է վերադառնալ հին հոբբիին կամ էլ սկսել ուսումնասիրել այն, ինչը վաղուց հետաքրքրում էր ձեզ: Ցանկալի է խուսափել ավելորդություններից, հիմա դրանք վտանգավոր են:

Բիզնեսով զբաղվող Ցուլերին այս օրը խոստանում է շահավետ գործարքներ և խոստումնալից առաջարկներ: Նրանց, ովքեր հեռու են կոմերցիայից, սպասում են հաճելի անակնկալներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը լավ կդասավորվի, եթե ձեզ խելամիտ պահեք և չտրվեք սադրանքներին: Շրջապատողների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ է: Որոշները կարծես դիտմամբ հանում են ձեզ համբերությունից, օրինակ, անում են այն, ինչից խնդրել էիք խուսափել, տալիս են տհաճ հարցեր, քննադատում են ձեր ամեն քայլը: Նման մարդկանց հետ վիճելն անիմաստ է, այնպես որ ուղղակի նրանցից հեռու մնացեք:

Իսկ ահա շփումը նրանց հետ, ովքեր սիրում և հարգում են ձեզ, անսահման կուրախացնի: Կհաջողվի խոսել այն մասին, ինչն իրոք կարևոր է բոլորի համար, լավ լուծում գտնել ընդհանուր խնդիրներին: Հավանական են հաճելի անակնկալներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր հարցերն ավելի արագ են լուծվում, քան սպասում էիք: Բացառված չեն գործնական առաջարկներ, որոնցից չեք ցանկանա հրաժարվել, ինչպես նաև գումարային մուտքեր: Մարդիկ, որոնց մի ժամանակ կարևոր ծառայություններ եք մատուցել, միջոց կգտնեն շնորհակալություն ասելու: Համախոհների հետ կիսվեք ձեր գաղափարներով, խոսեք ապագայի պլանների մասին. միասին կհասկանաք՝ ինչպիսի խոչընդոտներ կարող են առաջանալ ճանապարհին և ինչպես հաղթահարել դրանք:

Լավ է հյուրեր ընդունելը, կարելի է կազմակերպել ընտանեկան տոներ կամ երեկույթներ ընկերների համար: Սա կօգնի լավատեսորեն տրամադրվել և էներգիա կուտակել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չեք փնտրում հեշտ լուծումներ և չեք վախենում բարդ ճանապարհներից: Լուրջ մոտեցումը ցանկացած գործի, խնդրի թույլ է տալիս շատ նոր բան իմանալ, գլուխ հանել նրանից, ինչն առաջ անհասկանալի էր: Եթե անգամ այսօր չհասնեք նրան, ինչին ձգտում եք, ապա փորձ և ինֆորմացիա կստանաք, որը օգտակար կլինի: Հնարավոր են գումարային մուտքեր և հաջող գնումներ:

Հնարավորություն կլինի օգնել մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել, աջակցել ընկերներին: Կհոգաք նրանց հարմարավետության մասին, ովքեր թանկ են ձեզ համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է զբաղվելու փոքր  և ոչ այնքան կարևոր գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Հիմա դրանք ոչ այնքան հաճելի կթվան, ոչ էլ ձանձրալի: Մասշտաբային  նախագծեր սկսել պետք չէ, կարող է չբավականացնել էներգիան և համառությունը դրանք ավարտին հասցնելու համար: Աշխատեք խուսափել դատարկ խոսակցություններից, շփվեք նրանց հետ, ովքեր իրականում հետաքրքիր են ձեզ:

Հնարավոր են անսպասելի այցեր: Բացառված չէ, որ հյուրերը ցանկանան երկար ժամանակով մնալ, այսպիսով դառնալով ձեր ծրագրերի փոփոխման պատճառ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք չհոգնել և չնյարդայնանալ, հոգ տարեք ձեր մասին: Հատկապես հոգնեցնող զբաղմունքները և հանդիպումները շփման մեջ բարդ մարդկանց հետ ավելի լավ է հետաձգել: Ոչ մեծ ուղևորությունը կբարձրացնի տրամադրությունը, ճանապարհին ավելի հեշտ կլինի մտածել ինչ որ հաճելի բանի մասին, մտովի վերադառնալ հին խնդիրներին: Օրվա առաջին կեսին փողը զգուշությամբ ծախսեք՝ երեկոյան հաջող գնում կատարելու համար:

Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, որոնց ուրախ կլինեք: Անկոչ հյուրերը չեն գա դատարկ ձեռքերով. կբերեն այն, ինչի մասին վաղուց երազում էիք;

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է շփման համար: Լավ են անցնում հանդիպումները, կարողանում եք լավ տպավորություն գործել, վարակել զրուցակիցներին ձեր գաղափարներով, գրավել նոր նախագծերով: Համարձակորեն կառուցեք ապագայի պլաններ. հիմա հեշտությամբ եք գլխի ընկնում՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Կուրախացնեն ընկերները, նրանց առաջարկները ձեր սրտով են: Հավանական են հաջողություններ ուսման մեջ և հետազոտական աշխատանքում, հնարավորություն կա ստանալ շատ օգտակար ինֆորմացիա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չեք վախենում դժվարություններից: Ինչ որ խնդիրներ այսօր կարող են առաջանալ, բայց դժվար թե դրանք շատ լուրջ լինեն: Ձեր փորձարկումները և իմպրովիզները հաջող են: Խախտում եք ավանդույթները և գործում համընդհանուր կանոնների դեմ, բայց դա ոչ մեկի մոտ բացասական արձագանք չի առաջացնում: Պետք կգա հումորի զգացումը, ձեր կատակները բարձրացնում են բոլորի տրամադրությունը:

Հավանական է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, որոշ Աղեղնավորներ ստիպված կլինեն զբաղվել պարզ, բայց դժվար գործով: Աշխատեք չհոգնել և խուսափեք վնասվածքներից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Այս օրվա սկիզբը բավական բարդ կլինի և մինչ կեսօր ավելի լավ է չձեռնարկել ինչ որ կարևոր և բարդ բան: Ավելի ուշ կավելանա համառությունը և էներգիան, կենտրոնանալը նույնպես կհեշտանա: Ընկերները և լավ ծանոթները կօգնեն ինչ որ արտասովոր գաղափարի իրականացման հարցում: Միասին ոչ միայն շատ օգտակար բաներ կանեք, այլ նաև հրաշալի ժամանակ կանցկացնեք:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Ձեզ պետք է ընդամենը մի քանի վայրկյան ճիշտ պատկերացում կազմելու համար մարդու մասին: Բացառված չէ սիրային պատմության սկիզբը:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բեղմնավոր օր է սպասում: Այն հարմար է պոտենցիալ դաշնակիցների, մարդկանց հետ հանդիպման համար, որոնք կարող են օգտակար լինել: Հիմա պարտադիր չէ մանրամասն քննարկել ընդհանուր պլանները և համագործակցության պայմանները, բավական է պայմանավորվել մտադրությունների մասին: Հնարավոր են ուշադրության անսպասելի նշաններ և նվերներ մարդկանցից, որոնք վերջերս ոչ մի բանով ձեզ չէին ուրախացնում:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դրանք վեճի մի հասցրեք, ամեն ինչի մասին կարելի է պայմանավորվել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Որքան շատ նոր ինֆորմացիա այսօր ստանաք, այնքան լավ: Դրանց աղբյուրները կարող են խիստ բազմազան լինել: Մի ամաչեք հարցեր տալ քիչ ծանոթ մարդկանց, մի ալարեք համադրել փաստերը: Կպարզվի այն, ինչը առաջ քիչ հասկանալի և խճճված էր թվում: Կկողմնորշվեք ապագայի ծրագրերի հարցում և ձեզ ավելի վստահ կզգաք: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով:

Ոչ միշտ են հանգամանքները ձեր ուզածով դասավորվում: Այսօր ոչ մեկ անգամ շրջապատողներին կզարմացնեք ձեր ստեղծագործ լինելով և ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանելու կարողությամբ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս