loader
Աստղագուշակ. Մարտի 18

Աստղագուշակ. Մարտի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ ժամանակ են խլում խոսակցությունները: Հաճախ դրանք ձեզ այնքան հետաքրքիր չեն, իսկ երբեմն ուղղակի նյարդայնացնում են, խանգարում կենտրոնանալ գործերի վրա, բայց խուսափել նման զրույցներից դժվար թե ստացվի: Լավ նորությունը կայանում է նրանում, որ դրանցից կարելի է օգուտ քաղել, օրինակ, ինչ որ հետաքրքիր բան իմանալ: Այնպես որ ուշադիր լսեք, միևնույն ժամանակ ցանկալի չէ կիսվել սեփական գաղտնիքներով կամ էլ անձնական տեղեկատվությամբ:

Վատ օր չէ կարճատև ուղևորությունների համար. դրանք կուրախացնեն, կպարգևեն վառ տպավորություններ: Լավ են անցնում հանդիպումները բարեկամների և հին ծանոթների հետ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստիպված եք զբաղվել ուրիշների գործերով: Դրանք կարող են ոչ քիչ ժամանակ և ուժեր խլել, քան  սեփականները: Բայց դժվար թե նեղվեք. ուրիշներին օգնելը հաճելի է, շնորհակալությունը ևս չի ուշանա: Հավանական են գումարային մուտքեր, ֆինանսական պատկերը հաջող է: Այնպես որ կարող եք ձեզ ինչ որ չպլանավորված գնումներ կամ զվարճանքներ թույլ տալ:

Հարմար օր է նոր ծանոթությունների, մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա լավ տպավորություն եք ուզում գործել: Անկեղծ եղեք. ձեր հմայքը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է ինչ որ կարևոր խնդրի մասին մտածելու, ոչ պարզ իրավիճակից ելքեր փնտրելու համար: Հաճախ ներքին ձայնը հուշում է՝ ինչ է պետք ձեռնարկել: Ցանկացած ուսում հեշտ է տրվում: Անցյալում են մնում վախերը, որոնք խանգարում էին առաջ ընթանալ: Հիմա զգում եք, որ պատրաստ եք վճռական գործողությունների:

Հարմար օր է մարդկանց հետ շփման համար, որոնք կարող են ինչ որ հարցում օգտակար լինել: Ունակ եք անգամ թերահավատներին հետաքրքրել ձեր գաղափարներով: Հավանական են շահավետ գործարքներ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վճռական եք տրամադրված, չեք վախենում դժվարություններից: Դա օգնում է լուծեl շատ խնդիրներ, հաղթահարել խոչընդոտներ, որոնք կարող են առաջանալ ճանապարհին: Աշխատեք հույսներդ դնել միայն սեփական ուժերին: Շրջապատողները դժվար թե հրաժարվեն օգնել, սակայն չեն կարողանա ամեն ինչ անել այնպես, ինչպես պետք է: Իսկ ահա դուք անգամ ամենաբարդ խնդիրներից ունակ եք գլուխ հանել: Հնարավոր են հաճելի նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կվերաբերեն մտերիմներին:

Հարմար օր է ինչ որ կարևոր հարցերի քննարկման համար՝ կապված կենցաղի կազմակերպման, ընտանիքի կյանքի հետ: Ձեր առաջարկները հավանաբար կհետաքրքրեն շրջապատողներին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է հին ծանոթների հետ շփման համար: Եթե անգամ վերջերս քիչ եք տեսնվել, տհաճ պահեր չեն առաջանա, կգտնվեն զրույցի հետաքրքիր թեմաներ: Կարող են հայտնվել ընդհանուր ծրագրեր: Ավելի հաճախ դրանք կապված են ուղևորությունների, հանգստի և զվարճությունների հետ: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները,հատկապես եթե դրանք կեսօրին արվեն:

Հրաշալիորեն գլուխ եք հանում ֆինանսական հարցերի լուծումից: Հնարավորություն է ստեղծվում շահավետ գործարքներ կնքելու: Բացառված չեն համագործակցության անսպասելի առաջարկները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է բարդ և կարևոր գործեր սկսելու համար: Այսօր շատ բան հեշտ է տրվում, քան որ հաճույքով փորձարկումներ եք անում, չեք վախենում չփորձված մեթոդներից և ավելի մեծ ուշադրություն եք դարձնում ներքին ձայնի հուշումներին, քան կողքից հնչող խորհուրդներին: Կարելի է նախաձեռնող լինել, շրջապատողներին հավանաբար դուր կգան ձեր գաղափարները:

Որոշ Կույսեր ստիպված կլինեն հանկարծակի ճանապարհ ընկնել: Ուղևորությունները հաջող կլինեն, իրավիճակի փոփոխությունը՝ օգտակար: Բացառված չեն հաճելի անակնկալները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Վերջին ժամանակները ձեզ անհանգստացնող հարցերը կարող են լուծվել ամենահաջող ձևով: Հավանական են հաջող համընկումներ, որոնք կկարողանաք օգտագործել սեփական շահերի համար: Հնարավորություն կլինի հանդիպել հին ծանոթներին: Նման հանդիպումները հաճելի և օգտակար կլինեն. լավ ժամանակ կանցկացնեք, կքննարկեք գործեր և իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր են: Հնարավոր են չպլանավորված ծախսեր:

Տնային գործերը կարող են շատ ժամանակ խլել: Պարտադիր չէ դրանցով միայնակ զբաղվել. ներգրավեք մտերիմներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բեղմնավոր օր է: Արագ լուծում եք և արդեն ծանոթ, և բացարձակ նոր հարցերը: Հին և նոր ծանոթները սիրով օգնում են, չսպասելով շնորհակալության. նրանց ուղղակի հաճելի է ձեզ հետ գործ ունենալը: Ավագ բարեկամները կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին: Հնարավորություն կլինի զբաղվել նրանով, ինչն իրոք հետաքրքիր է՝ հետաձգելով բոլոր բարդ և հոգնեցնող գործերը:

Ցանկալի չէ քննարկել անձնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս թեման հիմա հատկապես կարևոր է թվում և կտխրեք, եթե չստանաք միանշանակ աջակցություն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Էներգիայով լի եք, վճռական, պատրաստ փորձարկումների: Դժվար թե ինչ որ մեկը կարողանա ազդել ձեզ վրա. շրջապատողների խորհուրդներին ուշադրություն չեք դարձնում, քննադատությունը անցկացնում ականջների կողքով; Բացառված չէ, որ գլուխ հանեք խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին թվում, ստանաք այն, ինչի մասին վաղուց երազում էիք: Օրվա երկրորդ կեսը խոստանում է հաճելի պահեր, հետաքրքիր միջոցառումներ և զվարճություններ:

Հարմար օր է ուսման կուրս սկսելու համար: Արագ հետաքրքրվում եք, առաջին հաջողությունները գրանցում. ցանկություն չեք ունենա ամեն ինչ կիսատ թողնելու:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենալավ օր չէ բարդ և կարևոր գործերով զբաղվելու համար. չափից շատ խոչընդոտներ են առաջանում, հաջողության հասնելը հեշտ չէ: Հնարավորություն կլինի հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել, հանդիպել ընկերներին, լինել ինչ որ հետաքրքիր վայրերում: Ում ճանաչում եք, նրանց հետ հեշտ եք ընդհանուր լեզու գտնում, իսկ ահա նոր ծանոթների մասին նույնը չես կարող ասել:

Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարելը, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել: Երկու անգամ մտածեք, նախքան գործարքներ կնքելը, եթե անգամ դրանք առաջին հայացքից շահավետ են թվում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավոր են փոքր տհաճություններ, իրադարձություններ, որոնք կտխրեցնեն ձեզ: Բայց պետք չէ դրանց մեծ նշանակություն տալ. շուտով ամեն ինչ կհարթվի, իրավիճակը դրական փոփոխություն կունենա: Սա լավագույն օրը չէ շրջապատողների հետ ձեր խնդիրներով և դժվարություններով կիսվելու համար: Դժվար թե աջակցություն ստանաք, որի հույսը ունեք, դրա փոխարեն քննադատություն կլսեք:

Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Չեք զղջա խոշոր ձեռքբերումների համար, եթե դրանք վաղուց էիք պլանավորել: Մյուս դեպքերում մի շտապեք ընտրության հարցում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

խնդիրները և դժվարությունները կարող են առաջանալ, բայց փակուղում չեք հայտնվի: Գործերին ստեղծագործաբար եք մոտենում, գտնում ոչ ստանդրատ լուծումներ, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները գլուխ չեն հանել: Հանգամանքները նույնպես ձեր օգտին են, ցանկացած իրավիճակից օգուտ եք քաղում: Շատ բան կսովորեք, փորձ կստանաք, որը շուտով պետք կգա:

Օգտակար է սպորտով զբաղվելը և հանգիստը: Ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածության շնորհիվ ձեզ ավելի կենսախինդ կզգաք, տրամադրությունը ևս կբարձրանա: Քանի որ լավ մարզավիճակում եք, հոգնածությունից կարելի է չվախենալ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս