loader
Աստղագուշակ. Մարտի 19

Աստղագուշակ. Մարտի 19

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը դժվար թե բեղմնավոր լինի: Կենտրոնանալ գործերի վրա բարդ է, շրջապատողները հաճախ միջամտում են ձեր գործերին, խորհուրդներ տալիս կամ նախաձեռնող լինում այնտեղ, որտեղ բոլորովին պետք չէ: Բացի դա խնդիրները, որոնք ստիպված եք լուծել, շատ ձանձրալի են թվում: Ցանկանում եք նորություններ և բազմազանություն. դրանց հետևից ընկնելով կարող եք ինչ որ կասկածելի նախագծերի մեջ հայտնվել:

Ցանկալի չէ ընդունել կարևոր որոշումներ՝ անձնական կյանքին, մտերիմների հետ հարաբերություններին վերաբերող: Խնդիրների քննարկումից ևս ավելի լավ է զերծ մնալ, այն կարող է լուրջ վեճի պատճառ դառնալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լարված, բայց հետաքրքիր կլինի օրվա սկիզբը: Այս ժամանակ շատ բան այնպես չի գնում, ինչպես կցանկանայիք, բայց արագ ելք կգտնեք ստեղծված իրավիճակից: Նոր ծանոթները համակրում են ձեզ, իսկ նրանց աջակցությունը շուտով օգտակար կլինի: Ավելի ուշ հարմար ժամանակ է խճճված, միօրինակ ախատանքի համար: Այն ձանձրալի չի թվա: Չշեղվելով դրանից մանրուքների վրա, գլուխ կհանեք բոլոր գործերից:

Հաճելի կլինի մտերիմների, ընկերների և սիրելիի հետ շփումը: Կարող են հայտնվել նոր գաղափարներ, որոնք վերաբերում են ընդհանուր ապագային: Լավ է ուղևորությունները, հանգիստը և համատեղ զվարճությունները պլանավորելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործերն ավելի լավ է պլանավորել օրվա առաջին կեսին. այս ժամանակ դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ է: Կարևոր չէ՝ միայնակ եք գործում կամ դաշնակիցներ փնտրում. ցանկացած դեպքում աստղերը ձեր կողմից են: Արագ եք սովորում, փորձ ստանում, որը շուտով պետք կգա: Օրվա ավարտին մոտ կարող են հետաձգումներ առաջանալ գործերում: Բացառված չէ, որ ձեր գործընկերները խախտեն ինչ որ պայմանավորվածություններ, դրանց պատճառով ստիպված եք փոխել ծրագրերը:

Հավանական են նորություններ հեռվից և անսպասելի այցելություններ: Բացառված չէ, որ դրանք ստիպեն փոխել ծրագրերը, բայց չեք նեղվի:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք է զգույշ լինել այնտեղ, որտեղ խոսքը փողին է վերաբերում: Այսօր շատ հեշտ է հանկարծակի նշանակալի գումարի հրաժեշտ տալը, ծախսել այն նրա վրա, առանց ինչի կարող եք գլուխ հանել: Չմտածված գնումները հաճախ անհաջող են: Դա վերաբերում է և մտերիմների համար նվերներին. բարդ կլինի ընտրել մի բան, ինչն իրոք կուրախացնի: Որոշ Խեցգետիններ ստիպված կլինեն զբաղվել իրավաբանական խնդիրների լուծմամբ, որոնց մասին առաջ չէիք էլ կասկածում:

Հեշտ չեն դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Հաճախ վեճերն առաջանում են ձեր մեղքով. պնդում եք ձերը, գլուխ չհանելով իրավիճակից, չլսելով զրուցակցին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանեք և ամեն գործ կստացվի: Ճանապարհին ի հայտ եկող դժվարություններն այնքան լուրջ չեն, ինչպես կարող է թվալ: Բացառված չեն հաճելի անակնկալները, հաջող համընկումները, որոնցից կօգտվեք նպատակներին հասնելու համար: Պետք է զգույշ լինել փողի հետ, հնարավորության դեպքում կրճատել ծախսերը: Լարված պահերին կարելի է դիմել մտերիմներին աջակցության համար:

Օրվա երկրորդ կեսը հաջող ժամանակ է ազդեցիկ մարդկանց հետ շփման, աշխատանքին և կարիերային վերաբերող հարցերի քննարկման համար: Բացառված չեն գրավիչ գործնական առաջարկներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բանի եք պատրաստ ցանկալիին հասնելու համար: Հաղթանակ գրանցելը հեշտ չի լինի, բայց չեք ընկրկի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Կգտնեք միջոց ձեր շահերը պաշտպանելու համար: Երբեմն ստիպված եք բավական կոպիտ գործել, բայց համոզված եք ձեր ճշմարտացիության մեջ: Օգտակար է նախաձեռնող լինելը և գործերում, և անձնական հարաբերություններում:

Հաջող օր է աշխատանքին, բիզնեսին, համագործակցությանը վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Կարելի է կիսվել ձեր գաղափարներով. հավանաբար կգտնվեն մարդիկ, որոնց դրանք դուր կգան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հակասական է: Երբեմն թվում է, որ համարյա հասել եք նպատակներին, բայց հետո ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում, որոնք այնքան հեշտ չէ հաղթահարելը: Մյուս կողմից՝ ամենալարված պահերին նոր հեռանկարներ են բացվում, հնարավորություն է լինում գրանցել ոչ մեծ հաջողություններ: Կարևոր է ցանկացած իրավիճակում առաջ շարժվելը: Եթե տեղում կանգնեք, հանգամանքները կաշխատեն ձեր դեմ:

Հնարավորություն կլինի օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում, մասնակցել բոլորի համար կարևոր նախագծերում: Այստեղ պետք կգա ձեր երևակայությունը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բավական հանգիստ է անցնում: Ավելի լավ է չսպասել դրանից արտասովոր իրադարձությունների, վառ տպավորությունների և կարևոր հաղթանակների, այդ դեպքում նաև հիասթափություններ չեն լինի: Կարելի է կարգի բերել գործերը, ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Ընդ որում շտապել պետք չէ: Եթե ուշադիր լինեք, ապա կկարողանաք խուսափել սխալներից: Արժե խոսել ապագայի մասին մտերիմների հետ, պայմանավորվել ընդհանուր ծրագրերի մասին:

Հնարավորություն կլինի գումար վաստակել, գտնել շահույթի նոր աղբյուր: Բայց մի փորձեք միանգամից շատ բան ստանալ. եթե համբերատար չլինեք, ավելի շատ կկորցնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Էներգիայով լի եք և վճռական, պատրաստ նախաձեռնող լինելու, կիսվելու ձեր գաղափարներով և ոգեշնչելու շրջապատողներին: Դեպի ձեզ են ձգվում մարդիկ, որոնք հաճախ խուսափում են շփումից: Հենց նման մարդիկ կարող են հատկապես օգտակար լինել: Օրը հարմար է առողջապահական պրոցեդուրաների և սպորտով զբաղվելու համար. դրանց շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք, շատ իրերի ավելի լավատեսորեն կնայեք:

Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, անսպասելի այցեր: Բացառված չէ, որ ինչ որ միջոցառումներ մասնակցեք: Այնտեղ կարող են ծանոթություններ հաստատվել, որոնք կստանան ռոմանտիկ շարունակություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ոչ հարթ, լարված օր է: Բացառված չէ, որ ստիպված լինեք պայքարել ուժեղ մրցակիցների դեմ, գործել ոչ բարեհաջող հանգամանքներում: Սակայն հաղթահարում եք բոլոր փորձությունները, միայնակ գլուխ հանում բոլոր խնդիրներից, միևնույն ժամանակ ինչ որ օգտակար բան սովորում: Բացառված չեն հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

Կարևոր է չնեղվել փոքր անախորժություններից, իրերին լավատեսորեն նայել, եթե անգամ ամեն ինչ այնպես չգնա, ինչպես կցանկանայիք: Հավանական են անսպասելի գումարային մուտքեր, նվերներ և անակնկալներ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը բավական անհանգիստ է և հետաքրքիր: Մի զարմացեք, եթե ստիպված լինեք փոխել պլանները և ոչ  մեկ անգամ: Իրադարձություններն արագ են զարգանում, պետք է արագ որոշումներ կայացնեք: Այս ժամանակ հաճախ օգնում է ներքին ձայնը: Բավական է միայն հետևել դրա հուշումներին, որպեսզի ամեն ինչ հաջող դասավորվի: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Ձեզ համար բարդ չէ լավ տպավորություն գործելը:

Մտերիմների հետ լեզու գտնելը երբեմն բարդ է: Ամենը, ինչ ասում եք, կասկածի տակ է դրվում, ինչը վիրավորական է: Բացի դա ձեզ ավելի շատ քննադատում են, քան գովաբանում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խնդիրները բացառված չեն, բայց դրանցից արագ եք գլուխ հանում: Ստեղծագործաբար եք մոտենում ցանկացած գործի, հաջողության հասնում այնտեղ, որտեղ ուրիշները գլուխ չեն հանել: Մի զարմացեք, եթե ձեզ ավելի հաճախ դիմեն խորհուրդների համար. շատերը կցանկանան կրկնել ձեր ձեռքբերումները: Օգտակար է փորձարկումներ անելը և ինչ որ նոր բան ձեռնարկել, եթե անգամ դա չօգնի հասնել անհրաժեշտ արդյունքներին:

Մտերիմների հետ կիսվեք գաղափարներով. դրանք ձեզ դուր կգան: Օգնություն և աջակցություն կարելի է խնդրել առանց ամաչելու, ձեզ հավանաբար չեն մերժի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս