loader
Աստղագուշակ. Մարտի 21

Աստղագուշակ. Մարտի 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը: Ոչ միշտ է հաջողվում սկսածը ավարտին հասցնել, դա ձեզ բարկացնում է և հանում համբերությունից: Գործընկերները և ղեկավարությունը այսօր կարող են քննադատել ձեզ: Աշխատեք դրան հանգիստ վերաբերել: Ձեր ուժերի սահմանում է սուր անկյունները հարթելը և գործով ապացուցելը, որ շատ բանի եք ունակ: Ինչով էլ որ զբաղվեք, հիշեք, որ կարևոր է ուշադրություն դարձնել մանր դետալներին, ոչինչ բաց չթողնել ուշադրությունից:

Կարևորը ուշադիր լինել շփման մեջ: Մի վստահեք մարդկանց, որոնք ցանկանում են ամեն գնով շահել ձեր համակրանքը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողության հասնել կարելի է, բայց ոչ միշտ դա հեշտ կլինի: Բացառված չէ, որ ռիսկի դիմեք, շատ բան խաղաքարտին դնեք հասնելու համար նրան, ինչի մասին վաղուց երազում էիք: Ավելի լավ է հույս դնել սեփական ուժերին: Օգնություն հնարավոր է ստանաք, սակայն դա ավելի ուշ տեղի կունենա, քան կցանկանայիք: Ուղևորություններ պլանավորելով, նկատի ունեցեք, որ դրանք կարող են շատ ժամանակ խլել և խանգարել ծրագրերի իրագործմանը:

Ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, որոնք վերաբերում են անձնական հարաբերություններին: Հարցը նրանում է, որ այսօր ձեզ համար դժվար կլինի գլուխ հանել և օտարների, և սեփական զգացմունքներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հնարավորություն կա շատ բանի հասնելու: Դժվարությունների բախվելիս հետ չեք քաշվում, չեք հրաժարվում մտածածից, եթե ինչ որ բան այնպես չի գնում: Հաճախ օգնում են ընկերները և ուղղակի լավ ծանոթները: Ձեր գաղափարները կարող են դուր գալ ազդեցիկ մարդկանց, արդյունքում կստանաք աջակցություն, որի հույսը չունեիք: Կարելի է խոսել ինչ որ կարևոր բանի մասին մտերիմների հետ. կհաջողվի գտնել լուծում, որը կբավարարի բոլորին:

Հարմար օր է ֆինանսական հարցերի լուծման համար: Անգամ Երկվորյակները, որոնք առաջ հեռու են եղել կոմերցիոն գործունեությունից, հիմա կարող են շահավետ գործարքներ կնքել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հակասական և անհանգիստ է: Գործեր շատ կլինեն, քան սպասում էիք և դժվար թե ձեզ հաջողվի սկսածը ավարտին հասցնել: Օգնություն խոստացած մարդիկ կարող են դժվար պահին ձեզ խնդիրների հետ միայնակ թողնել: Նրանց չեք մեղադրի, քանի որ կհասկանաք. այլ ելք չկար: Շատ զգույշ եղեք ֆինանսական հարցերում: Այստեղ հապշտապ որոշումները հանգեցնում են կորուստների, դրանք կարող են լուրջ լինել:

Հաճելի և օգտակար կլինի ընկերների հետ շփումը: Կարող եք փոխանակվել գաղափարներով, քննարկել ընդհանուր ծրագրեր: Աշխատեք հանգիստ ընդունել քննադատությունը: 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվում, բայց չեք հանձնվում: Հնարավորություն կլինի լուծել աշխատանքային բարդ խնդիրները, կարգավորել կոնֆլիկտները, ազատվել նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել: Լսեք ներքին ձայնին: Եթե հետևեք դրա հուշումներին, ապա ժամանակը դատարկ խոսակցությունների վրա չեք վատնի, չեք նյարդայնանա մանրուքների պատճառով: Հավանական են անսպասելի գումարային մուտքեր: 

Այսօր շատ բան պետք է անեք, այդ պատճառով ամեն րոպեն կարևոր է: Բայց պետք չէ մոռանալ նաև հանգստի մասին: Հատկապես այն կարևոր է կեսօրին. ոչ մեծ դադար վերցրեք, և ձեզ ավելի լավ կզգաք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամենաբեղմնավոր օր չէ, բայց հաճելիներից է: Լավ եք լեզու գտնում մարդկանց հետ: Կարող են հայտնվել նոր դաշնակիցներ, օգնականներ և համախոհներ: Հնարավորություն կլինի պայմանավորվել երկարատև համագործակցության մասին, բայց պատրաստ եղեք նրան, որ պայմանները հետո կվերանայվեն: Բացառված չեն հաջող գնումները, ինչպես նաև թանկարժեք նվերները և գումարային մուտքերը:

Բարդ է սկսածը ավարտին հասցնելը, հաճախ շեղվում եք և արագ հոգնում: Հնարավորություն կլինի ուղղել ինչ որ հին սխալներ, կարգի բերել գործերը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Սովորականից հաճախ են կոնֆլիկտներ և վեճեր առաջանում: Հակված չեք շրջապատողների կարծիքով հետաքրքրվելուն, սա կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Աշխատեք չնեղացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ: Կարևոր է լավ հարաբերությունները և հարգանքը պահպանելը: Ցանկալի չէ խոստումներ տալը և պարտավորություններ ստանձնելը, հատկապես եթե խոսքը վերաբերում է փողին:

Պետք է զգուշություն ֆինանսական գործերում: Մի շտապեք գնումներ կատարել և գործարքներ կնքել, ինքներդ ձեզ ժամանակ տվեք մտածելու և ամեն ինչ ծանր ու թեթև անելու համար: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան: 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան կանհանգստանաք: Շատ բան կարող է այնպես չգնալ, ինչպես սպասում էիք. պետք է փոփոխեք պլանները, որպեսզի օգտագործեք նոր հանգամանքները ձեր շահերի համար: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների, վեճեր ղեկավարության հետ: Ձեզ համար հեշտ չի լինի սեփական կարծիքը պնդելը: Ավելի ուշ իրավիճակում դրական փոփոխություններ կլինեն, ձեզ ավելի վստահ կզգաք, ապագային լավատեսությամբ կնայեք:

Հնարավոր են գումարային մուտքեր: Ֆինանսական պատկերը հաջող է, հնարավորություն կլինի գտնել եկամտի նոր աղբյուր: Երեկոն կուրախացնի լավ նորություններով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող բեղմնավոր օր է, շատ օգտակար բան կկարողանաք անել և ձեզ, և շրջապատողների համար: Կարելի է նախաձեռնող լինել. ձեր գաղափարները բոլորին դուր կգան: Կկարողանաք ոգեշնչել համախոհներին: Օրը հարմար է իրադարձությունների սովորական ընթացքը փոխելու համար: Նոր տպավորությունները հաճելի կլինեն, հնարավորություն կլինի ինչ որ բան սովորելու, որը շուտով պետք կգա:

Պետք է ուշադիր լինել առողջության նկատմամբ. բացառված չէ ինքնազգացողության վատացումը: Ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից, հատկապես օրվա երկրորդ կեսին: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ հաճելի օր է: Արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, դրանք ձանձրալի չեն թվա: Հնարավորություն կլինի շփվել մարդկանց հետ, որոնք վաղուց հետաքրքիր են ձեզ: Բացառված չէ, որ կարողանաք գրավել ինչ որ մեկի համակրանքը և դա սկիզբ կդնի ընկերական կամ էլ ռոմանտիկ հարաբերությունների: Կարող են հայտնվել նոր խնդիրներ, որոնց լուծման հարցում կօգնեն հին ծանոթները:

Օրը հարմար է տնային գործերի համար: Կարելի է սկսել կամ վերանորոգում պլանավորել, կամ էլ կահույք ու կենցաղային տեխնիկա գնել: Երեկոյան հնարավոր են անսպասելի հաճելի այցեր:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լարված օր է: Շատ բան հեշտ չի տրվում: Պետք է համառություն նպատակներին հասնելու համար: Չեք ընկրկում խոչընդոտներից, չեք հանձնվում, եթե ինչ որ բան այնպես չի գնում: Կկարողանաք հասնել նրան, ինչի ուզում եք, չնայած ոչ միանգամից: Աջակցության համար արժե դիմել մարդկանց, ում լավ գիտեք: Իսկ ահա նոր ծանոթների հարցում,  ովքեր ցանկանում են շահել ձեր համակրանքը և վստահությունը, ավելի լավ է զգույշ լինել:

Հեշտ չի լինի լավ տրամադրությունը պահպանելը: Ավելի հաճախ եք հուզվում մանրուքների պատճառով, բարկանում շրջապատողների վրա, սրտին մոտ ընդունում քննադատական նկատողությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շանս ունեք մեծ հաջողությունների հասնելու համար: Դրա համար պահանջվում է համառություն և վստահություն սեփական ուժերին, պատրաստակամություն գործելու ինչպես ցանկանում եք, առանց սպասելու շրջապատողների հավանությանը: Պետք է չարչարվեք նոր դաշնակիցներ գտնելու համար. պետք է բացատրեք մարդկանց՝ ինչ և ինչու եք անում, ինչ նպատակներ ունեք: Աշխատեք հանգիստ վերաբերել քննադատությանը, մի նեղացեք նկատողություններից:

Հաջող օր է ֆինանսական հարցերի լուծման համար: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է փողին, ձեզ հուսախաբ չի անում ներքին ձայնը, և անգամ ամենահամարձակ որոշումները ճիշտ կլինեն: Հնարավոր են հաջող համընկումներ, հաճելի անակնկալներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս