loader
Աստղագուշակ. Մայիսի 18

Աստղագուշակ. Մայիսի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ուշադիր եղեք օրվա սկզբում: Այս ժամանակ սխալներ թույլ կտաք, որոնց մասին շուտով բոլորին հայտնի կդառնա: Հատկապես կարևոր է սխալներ թույլ չտալ աշխատանքում, քանի որ դրա պատճառով կարող է տուժել ձեր հեղինակությունը: Աստիճանաբար ուժեղանում է դրական տենդենցների ազդեցությունը, օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող է:

Բացառված չեն ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Սիրային որոշ պատմություններ սկսվում են աշխատավայրում. դրանց հեռանկարները հաջող են: Երեկոն խոստանում է ուրախացնել անակնկալներով և լավ նորություններով:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ կլինի ոչ մեկի հետ չվիճելը, հատկապես օրվա սկզբին, երբ շատ են քննադատելու ձեզ: Շատ նկատողությունների հումորով եք վերաբերում, ինչն օգնում է հարթել սուր անկյունները: Ամենատպավորվող Ցուլերին հույզերը խանգարում են կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի նման ներկայացուցիչները կարող են սխալներ թույլ տալ:

Պետք չէ շտապել գնումների և ներդրումների հարցում. դրանք կարող են անհաջող լինել, եթե ամեն ինչի մասին չմտածեք: Օրվա երկրորդ կեսին ավելի լավ է չայցելել մարդաշատ վայրեր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է, որը խոստանում է հաճելի իրադարձություններ և դրական էմոցիաներ: Հայտնվում են նոր հետաքրքիր խնդիրներ: Լուծելով դրանք, շատ բան եք սովորում, իմանում եք այն, ինչի մասին առաջ գլխի չեք ընկել: Օգտակար է համախոհների հետ քննարկել հարցեր, որոնք վերաբերում են աշխատանքին և բիզնեսին. բացառված չէ, որ ձեզ հուշեն՝ ինչպես գործել: Կարելի է կնքել գործարքներ, այդ թվում խոշոր: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է փողին, ներքին ձայնը հուսախաբ չի անի:

Հնարավորություն կլինի հոգ տանել մտերիմների մասին, լուծել ինչ որ ընտանեկան խնդիրներ, ինչպես նար հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վիճել էիք: Բացառված չեն հաճելի ծանոթությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արժե զգույշ լինել: Շտապողականությունը հակացուցված է. այն կարող է տհաճությունների պատճառ դառնալ կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում կարևոր է մանրուքներին ուշադրություն դարձնելը: Դետալները, որոնց այսօր ուշադրություն չեք դարձնում, հետո կարող են կարևոր դեր խաղալ: Գործնական ուղևորությունները լարված են դասավորվում, բայց կանցնեն բավական հաջող, եթե համառ լինեք:

Ցանկալի չէ խառնել գործնական և անձնական հարաբերությունները: Թույլ մի տվեք ձեր համակրանքին և հակակրանքին ազդել որոշումների վրա, որոնք վերաբերում են աշխատանքին և բիզնեսին: Երեկոն կուրախացնի ինչ որ հաճելի իրադարձություններով ընտանիքում:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հետաքրքիր, խոստումնալից օր է սպասվում: Գործնական ոլորտում կբացվեն նոր հեռանկարներ, հնարավորություն կլինի ամրապնդել մասնագիտական դիրքերը: Որոշ Առյուծներ կկարողանան առաջընթաց գրանցել մասնագիտական դաշտում: Լավ են անցնում գործնական բանակցությունները, այդ թվում ազդեցիկ մարդկանց, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հաջող օր է ուսման համար: Ձեզ դուր է գալիս լուծել ոչ ստանդարտ խնդիրներ, փնտրել հետաքրքիր հարցերի պատասխաններ: Հաճելի կլինի շփումը ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաջող օր է սպասվում: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ: Դրանց պատճառով ստիպված կլինեք փոխել ծրագրերը, սակայն շուտով կհասկանաք, որ կարող եք օգուտ քաղել դրանից: Հնարավոր են օգտակար ծանոթություններ: Շատերի վրա լավ տպավորություն եք գործում:

Հաջող օր է նրանց համար, ովքեր պատրաստ են փորձարկումներին, չեն վախենում խախտել ստեղծված ավանդույթները: Հնարավորություն կլինի արժանի կիրառություն գտնել ձեր տաղանդներին, զբաղվել գործով, որը նոր հեռանկարներ կբացի:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր է ուշադրությունը շփման մեջ: Ցավոք, այսօր հակված եք վստահել մարդկանց, որոնք արժանի չեն դրան և ռիսկի եք դիմում թակարդում հայտնվել: Չափից դուրս խոստումները պատճառ են, որ զգույշ լինեք: Եթե ձեզ օգնություն է պետք, ապա դիմեք ամենամտերիմներին: Եղեք գաղտնապահ, ոչ մեկի մի վստահեք:

Զգուշություն են պահանջում ֆինանսական գործերը: Ցանկացած գնումից և գործարքից առաջ երկու անգամ մտածեք, համոզվեք, որ ձեզ առաջարկվող պայմանները իրոք շահավետ են: Ցավոք, ներքին ձայնը կարող է հուսախաբ անել: 

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվար թե հաջողվի լիարժեքորեն խուսափել անհանգստությունից. հնարավոր են ինչ որ նախնական իրադարձություններ, տարօրինակ համընկումներ, որոնց պատճառով ստիպված եք փոխել ծրագրերը: Ձեր գործերին միջամտում են շրջապատողները: Երբեմն կհաջողվի օգուտ քաղել դրանից, բայց և տհաճ պահերը բացառված չեն: Շատ կարևոր է ինքնատիրապետումը պահպանելը. էմոցիաների ազդեցության տակ սխալներ եք թույլ տալիս:

Հնարավորություն կլինի ինչ որ կարևոր բան իմանալ, ինֆորմացիա ստանալ, որի շնորհիվ առավելություն կունենաք մրցակիցների հանդեպ: Օրվա երկրորդ կեսին հնարավորությու կլինի օգնել մտերիմներին, աջակցել ընկերոջը, ով բարդ իրավիճակում է հայտնվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը վառ էմոցիաներ է պարգևում: Հաճախ դրանք ստիպում են ճմտածված քայլեր անել, անել և ասել այն, ինչի մասին շուտով կզղջաք: Աշխատեք խուսափել ռիսկից, պարտավորություններ մի ստանձնեք, որոնք բարդ կլինի իրագործել: Բացառված չեն տարաձայնություններ աշխատավայրում. գործընկերների և ղեկավարության հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ կլինի:

Հնարավոր են ոչ մեծ գումարային մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. այն կարող է ավելի կարևոր բանի համար պետք գալ: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած օր է սպասվում: Պետք է շատ բան հասցնել: Դժվար թե հաջողվի խուսափել վեճերից աշխավայրում: Հավանաբար կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը, բայց դրա վրա ահագին ժամանակ կվատնեք: Բացառված չեն տարաձայնություններ անգամ նրանց հետ, ում հետ առաջ հեշտությամբ լեզու եք գտել:

Մի ալարեք, մի տրվեք գայթակղությանը ինչ որ գործեր հետաձգելու, հանդիպումները չեղարկելու: Լուրջ մոտեցումը թույլ կտա գլուխ հանել գործերից, բավարար ժամանակ կմնա մտերիմների հետ շփման և հանգստի համար: 

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Զգացմունքային եք, բռնկվող: Վտանգ կա ինչ որ կարևոր բան բոց թողնելու, որոշում կայացնելու, որի մասին շուտով կզղջաք: Մանր տհաճությունների պատճառով նեղվում եք ավելի շատ, քան պետք է:

Հատկապես կարևոր է մտերիմների աջակցությունը: Նրանք աշխատում են օգնել ամեն հարցում, գտնել անհրաժեշտ բառեր: Երեկոյան ցանկալի չէ այցելել մարդաշատ միջոցառումներ, ավելի լավ է տանը հանգիստ ժամանակ անցկացնել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չնայած դժվարությունները բացառված չեն, դրական տենդենցների ազդեցությունը գերակշռում է, օրը հաջող կդասավորվի: Նոր գործեր եք սկսում: Դժվար թե արագ աջակցություն ստանաք, անգամ ամենալուրջ խնդիրները պետք է ինքնուրույն լուծեք: 

Արժե զգույշ լինել ֆինանսական հարցերում: Կարող եք ձեզ ոչ մեծ գնումներ թույլ տալ, իսկ ահա մեծ գնումներ պետք չէ անել: Զերծ մնացեք կասկածելի գործարքներից, մի կնքեք պայմանագրեր նրանց հետ, ում մասին ոչինչ չգիտեք:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս