loader
Աստղագուշակ. Մայիսի 21

Աստղագուշակ. Մայիսի 21

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ աշխատանքի համար: Բացվում են նոր հնարավորություններ, բայց դրանցից օգտվելու համար պետք է ջանքեր գործադրեք: Մի վախեցեք փորձարկումներից: Փորձված մեթոդները ոչ միշտ են թույլ տալիս հասնել ցանկալի արդյունքներին, իսկ ահա նոր գաղափարները հաճախ հաջող են լինում:

Հնարավորություն կլինի գտնել նոր դաշնակիցներ և օգնականներ: Գործնական հարաբերությունները հեշտությամբ վերածվում են ոչ պաշտոնականի, իսկ ժամանակի հետ կարող են ստանալ ռոմանտիկ կամ էլ ընկերական բնույթ: Բացառված չեն հաճելի անակնկալները, անսպասելի նվերները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսին բացառված չեն դժվարությունները: Հաճախ դրանք կապված են աշխատանքի հետ: Օրինակ, հավանական են հետաձգումներ գործերում, որոնք պլանավորել էիք արագ ավարտին հասցնել: Ստիպված եք փոխել ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները: Բայց դա չի խանգարի հասնել ցանկալի արդյունքներին, եթե համառ լինեք:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է վառ էմոցիաներ և նոր տպավորություններ: Հնարավորություն կլինի շփվել հետաքրքիր մարդկանց հետ, մասնակցել ինչ որ արտասվոր միջացառումների: Բացառված չէ, որ ի հայտ գան տաղանդներ, որոնց մասին առաջ գլխի չեք ընկել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը դժվար թե աչքի ընկնի ինչ որ կարևոր իրադարձություններով և լուրջ փոփոխություններով, բայց վատ չի դասավորվի: Կկարողանաք ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, լուծել հարցեր, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեր մտերիմներին: Կհայտնվի կոնկրետություն ապագայի ծրագրերում, անհանգստությունների պատճառները կնվազեն:

Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար. հիմա նրանց հետ շփումը օգտակար է: Հնարավորություն կլինի ամրապնդել հին կապերը, անցյալում թողնել տարաձայնությունները և վեճերը: Օրվա ավարտին հավանական են լավ նորություններ:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող բեղմնավոր օր է: Կարելի է սկսել ինչ նոր գործեր: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասնեն մեծ հաջողությունների, քան սպասում էին: Նրանց պետք կգա փորձը և գիտելիքները: Բացառված չէ, որ ստիպված լինեք վերադառնալ ինչ որ հին խնդիրներին. այս անգամ դրանց լուծում կգտնեք:

Պետք է զգուշություն ֆինանսական հարցերում: Աշխատեք խուսափել անտեղի ծախսերից: Հանկարծակի գնումները դժվար թե հաջող լինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը չնայած պարզերից չէ, բայց բեղմնավոր է: Աշխատեք չնյարդայնանալ մանրուքների պատճառով, չբարկանալ մարդկանց վրա, որոնք ոչ միշտ են ձեզ ճիշտ հասկանում: Կարևոր գործերով ավելի լավ է ինքնուրույն զբաղվեք, այսպես ցանկալի արդյունքին ավելի շուտ կհասնեք: Հակառակ դեպքում վեճերը և քննարկումները կարող են շատ ժամանակ խլել:

Հավանական է առաջընթաց գործում, որին վերջերս շատ ժամանակ եք տվել: Հայտնվում են հաջող գաղափարներ, շրջապատողները հավանաբար բարձր կգնահատեն դրանք: Հնարավորություն կլինի հաճելի ժամանակ անցկացնել, շփվել մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կդասավորվի, բայց պետք է զգույշ լինել: Կարևոր է չշտապել ենթադրությունների և որոշումների հարցում, հատկապես եթե գործ ունեք քիչ ծանոթ մարդկանց հետ: Կարող է բարդ լինել գլուխ հանել օտարների գործողություններից, հասկանալ՝ ինչու շրջապատողները այդպես են վարվում, այլ ոչ այլ կերպ: Երբեմն տարաձայնություններ են առաջանում անգամ ամենամտերիմների հետ, բայց այստեղ կկարողանաք հաջող փոխզիջումներ գտնել:

Ձգտում եք կարգապահության ամեն հարցում, բայց խուսափել խճճվածությունից չի հաջողվի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով ստիպված եք փոխել ծրագրերը, հարմարվել նոր իրավիճակին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև նոր գործեր սկսելու համար: Արագ կողմնորոշվում եք իրավիճակում, սխալներ թույլ չեք տալիս: Հնարավորություն կլինի ստանալ ազդեցիկ և փորձառու մարդկանց աջակցությունը, նրանք սիրով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Բացառված չէ բեղմնավոր համագործակցության սկիզբը:

Կարելի է ինչ որ բան փոխել կյանքում: Շտապել պետք չէ, կարելի է ոչ մեծ քայլեր անել այդ ուղղությամբ: Բարդ չի լինի վատ սովորույթներից հրաժարվելը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն ինչ այնպես չի գնա, ինչպես մտածել էիք, ստիպված եք ընթացքում փոխել ծրագրերը, հետաձգել գործերը: Հաճախ տարաձայնություններ են առաջանում շրջապատողների հետ: Պատահական վեճը կարող է երկար ժամանակով փչացնել հարաբերությունները:

Ավելի ուշ դրական տենդենցների ազդեցությունն ուժեղանում է, իրավիճակը փոխվում է դեպի լավը: Կհայտնվեն նոր հնարավորություններ զբաղվելու ձեզ հետաքրքրող գործով: Բացառված չեն հաջող համընկումները, հաճելի հանդիպումները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը բավական լարված է: Երբեմն ստիպված եք ռիսկի դիմել հաջողության հասնելու համար: Բայց իրավիճակը ճիշտ եք գնահատում և լուրջ սխալներ թույլ չեք տալիս: Հաճախ ներքին ձայնը հուշում է՝ ինչ և երբ պետք է անել: Ժամանակին ընդունած որոշումները թույլ են տալիս խուսափել կորուստներից:

Հնարավորություն կլինի կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել: Հաճախ գործերում հաջողության հասնել օգնում է անձնական հմայքը: Որոշ ծանոթություններ կարող են ստանալ հաճելի ռոմանտիկ շարունակություն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հեշտ հաղթանակների հույս պետք չէ ունենալ, բայց օրը բավական հաճելի է: Հնարավորություն կլինի կենտրոնանալ գործերի վրա, որոնք իրոք կարևոր են ձեզ համար և հաջողության հասնել դրանցում: Հավանական են հաջող գործնական բանակցություններ, լավ են անցնում հնարավոր գործընկերների հետ հանդիպումները:

Հնարավոր են գումարային մուտքեր: Որոշ Այծեղջյուրներ հնարավորություն կունենան կնքել շահավետ գործարքներ: Հաջող կլինեն գնումները, եթե չշտապեք: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է, չնայած բավական անհանգիստ:Երբեմն միանգամից չեք կարողանում ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանում:  Շատ բան սրտին մոտ եք ընդունում, հաճախ սուր եք արձագանքում ձեր հասցեին հնչող նկատողություններին: Բայց դա չի խանգարում ճիշտ որոշումներ կայացնել անգամ ոչ միանշանակ իրավիճակներում:

Հավանական են անսպասելի նորություններ: Բացառված չէ, որ ստիպված լինեք փոխել ապագայի ծրագրերը: Օրվա ավարտին հնարավոր են չպլանավորված այցեր:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Կարելի է նոր գործեր սկսել, բացառված չէ, որ հայտնվեն հետաքրքիր գաղափարներ, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Ներքին ձայնն անսխալ հուշում է՝ ինչպես գործել: Ղեկավարվելով դրանով, կգտնեք նպատակին տանող ճանապարհը: Բացառված չեն գումարային մուտքեր: Հնարավորություն կլինի գնել իրեր, որոնք վաղուց դուր են գալիս:

Օրվա երկրորդ օրը լի է ռոմանտիկ պահերով և հաճելի անակնկալներով: Այս ժամանակ լավ են անցնում հանդիպումները: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել. նրանք ձեզ ամեն հարցում կաջակցեն:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս