loader
Աստղագուշակ. Մայիսի 27

Աստղագուշակ. Մայիսի 27

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտը կարող է անհանգիստ լինել և ոչ այնքան իրադարձությունների, որքան դրանց ձեր արձագանքի պատճառով: Ձեզ ամեն ինչ կաւրևոր է թվում, ցանկացած մանրուք ստիպում է նյարդայնանալ և անհանգստանալ: Բացի դա ավելի հաճախ են առաջանում տարաձայնություններ շրջապատողների հետ և երբեմն հրաժարվում եք գնալ զիջումների, եթե անգամ գիտակցում եք, որ դրանք տեղին են և խելամիտ:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է ավելի հաջող լինել: Այն բերում է նոր գաղափարներ և ծրագրեր, հնարավորություն տալիս շփվել համախոհների հետ, քննարկել այն, ինչն իրոք հետաքրքիր է: Բացառված չեն ծանոթությունները, որոնք կստանան ռոմանտիկ շարունակություն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Հնարավորություն կլինի ծանոթանալ հետաքրքիր մարդկանց եհտ, ինչպես նաև վերականգնել հարաբերությունները, որոնք թանկ էին ձեզ համար: Բացառված չեն անսպասելի հանդիպումները, որոնք երկար կհիշվեն, կստիպեն մտածել բաների մասին, որոնց մեկ այլ ժամանակ ուշադրություն չէիք դարձնում: Լավ եք լեզու գտնում շրջապատողների հետ, շատերին դուր գալիս:

Օրը հարմար է գնումների համար: Անսխալ ընտրում եք իրեր, որոնք դեռ երկար կուրախացնեն: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Սա կարևոր հարցեր քննարկելու համար հարմար օր չէ: Կորցնում եք հավասարակշռությունը, եթե շրջապատողները թեկուզ ինչ որ հարցում ձեզ հետ համաձայն չեն և բարկանում, փոխարեն հանգիստ միջավայրում փորձել նրանց համոզելու: Աշխատեք չնեղվել մանր անհաջողությունների համար: Դրանք հնարավոր են օրվա սզկբին, բայց մի քանի ժամ էլ չի անցնի և ամեն ինչ կհարթվի, կուղղեք սխալները և հաջողության կհասնեք:

Արժե զգույշ լինել փողին վերաբերող հարցերում. այսօր հակված եք նշանակալի գումար ծախսել մանրուքների վրա: Ցանկալի չէ ապառիկով գնումներ կատարել, ֆինանսական պարտավորություններ ստանձնել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, փոքր թյուրիմացություններ: Ժամանակի ընթացքում իրավիճակը կհարթվի, դրական տենդենցների ազդեցությունը կուժեղանա, ձեզ ավելի վստահ կզգաք: Կհաջողվի լուծել խնդիրներ, աջակցել մտերիմներին, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Բացառված չեն անսպասելի գումարային մուտքերը և նվերները:

Այս օր լավ է ապագայի ծրագրեր կազմելը և դրանք մտերիմների հետ քննարկելը: Բացառված չէ, որ ձեզ հուշեն՝ ինչպես գործել ցանկացածին հասնելու համար: Հավանական են չպլանավորված հանդիպումները, որոնք հաճելի կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է, որը թույլ է տալիս հաջողության հասնել ամենատարբեր գործերում: Սակայն հաղթանակները դժվար թե հեշտ լինեն: Ջանքեր, մտածված քայլեր և որոշումներ կպահանջվեն դրանք գրանցելու համար: Բացառված չեն առաջարկները, որոնցից չեք ցանկանա հրաժարվել: Հնարավոր է, իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները. ուրախ կլինեք շփման վերականգնմանը:

Այս օր լավ է կարճատև ուղևորությունների մեկնելը. դրանք հետաքրքիր կանցնեն և կբարձրացնեն տրամադրությունը: Հավանական են հաճելի հանդիպումներ: Շատ Առյուծների այս օրը խոստանում է հաճելի նորություններ մարդկանցից, որոնց կարոտել էին:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ լավ օր է սպասում, որը հարմար է ինչ որ հին գաղափարների մասին հիշելու և փորձելու դրանք կյանքի կոչել: Բացառված չէ, որ հաջող համընկումը կօգնի կյանքի կոչել ինչ որ համարձակ ծրագիր: Վստահեք ներքին ձայնին. այն հուսախաբ չի անում որևէ հարցում:

Լավ եք լեզու գտնում շրջապատողների հետ, արագ ընդհանուր լեզու գտնում նոր ծանոթների հետ: Որոշ հանդիպումներ կարող են ճակատագրական լինել: Հավանական են անսպասելի հրավերներ, հնարավորություն կլինի լինել հետաքրքիր վայրերում, ինչպես նաև ստանալ օգտակար տեղեկատվություն վստահելի աղբյուրից:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս օրը հարմար է շփման, կարևոր հարցերի քննարկման համար: Ունակ եք շատերին հետաքրքրել ձեր գաղափարներով: Բացառված չեն հաջող համընկումները, որոնց շնորհիվ արագ կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Կարելի է վճռական գործել: Աստղերը ձեր կողմից են, ունակ եք շատ հարցերում հաջողության հասնել:

Հավանական են անսպասելի նորություններ հեռվից, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Երեկոն նոր ծրագրեր է բերում. շուտով կկարողանաք դրանք կյանքի կոչել, դիմելով հին ծանոթների օգնությանը: Վատ չեն դասավորվում ուղևորությունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարդ է, հատկապես նրանց համար, ովքեր սովոր են հաջողության հասնել արագ և ինքնուրույն: Ավելի հաճախ եք ստիպված գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ձեզ դուր չեն գալիս, մոտեցում գտնել մարդկանց նկատմամբ, ովքեր տրամադրված չեն շփմանը: Բացառված չէ, որ ստիպված լինեք ներկա լինել ինչ որ ձանձրալի միջոցառումների:

Բայց և հաճելի պահեր կլինեն: Օրինակ, հավանական են անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ, ինչպես նաև գումարային մուտքեր: Հնարավորություն կլինի հաջող գնումներ կատարել: Երեկոն արժե նվիրել հանգստին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է կարևոր գործերի համար: Ոչինչ բաց չեք թողնում տեսադաշտից: Թեթև կլինի հաջողության հասնել այնտեղ, որտեղ երևակայություն և ստեղծագործական մոտեցում է պահանջվում: Իսկ եթե ձեզ օգնություն պետք գա, անպայման կստանաք այն: Բացառված չեն լավ նորությունները, ինչպես նաև հրավերները, որոնց կհամաձայնեք առանց երկար մտածելու:

Հնարավորություն կլինի վերջ դնել ընտանեկան տարաձայնություններին, հարթել հարաբերությունները մտերիմների հետ: Անգամ մարդկանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում, լեզու եք գտնում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է, առատ դրական էմոցիաներով: Հնարավորություն կլինի զբաղվել ինչ որ նոր գործով, լինել հետաքրքիր վայրերում: Բացառված չեն հաջող համընկումները, որոնցից կկարողանաք օգտվել ձեր ծրագրերն իրագործելու համար: Լավ են դասավորվում ուղևորությունները:

Հավանական են շահավետ գործարքներ: Դրանք կարող են կնքել անգամ այն Այծեղջյուրները, որոնք առաջ չեն զբաղվել կոմերցիոն գործունեությամբ: Հնարավորություն կլինի սովորել այն, ինչը շուտով պետք կգա կամ էլ օգտակար ծանոթություններ հաստատել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Հենց այս ժամանակն արժե օգտագործել նպատակներին հասնելու համար: Հաճախ օգնում են հին ծանոթները. նրանց խորհուրդները և աջակցությունը տեղին է: Հավանական են անսպասելի գումարային մուտքեր, հնարավորություն կլինի խոշոր գնումներ կատարել:

Օրվա երկրորդ կեսն ավելի լարված է: Պետք է մտերիմների հետ բարդ հարցեր քննարկեք, փոխզիջման հասնել չի հաջողվում: Բացառված չեն փողի պատճառով վեճերը: Որոշ Ջրհոսներ ստիպված կլինեն ծախսել նշանակալի գումարներ կենցաղային հարցերի լուծման համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը շատ հետաքրքիր նորություններ է բերում: Այն հարմար է գործերում նախաձեռնող լինելու, նրանով զբաղվելու համար, ինչը մոտ է ձեր սրտին: Բացառված չեն հաջող համընկումներ, ինչ որ անսպասելի հաճելի իրադարձություններ: Անգամ ամենաբարդ իրավիճակներում խուճապի չեք մատնվում, ելք գտնում:

Օգտակար  է մտերիմների հետ խոսել ապագայի ծրագրերի մասին: Բացառված չէ, որ նրանք կօգնեն կյանքի կոչել մտածածը կամ հուշեն՝ ում դիմել աջակցության համար: Որոշ Ձկներ անսպասելի կիրառություն կգտնեն իրենց տաղանդներին և ունակություններին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս