loader
Աստղագուշակ. Փետրվարի 11

Աստղագուշակ. Փետրվարի 11

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստացեք: Հիմա դա ձեզ իրոք պետք է. շատ էներգիա եք ծախսել, իսկ վերականգնվելու ժամանակ համարյա չեք ունեցել: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չէ: Նրանք ոչ միշտ են հասկանում ձեզ, հաճախ անտեղի նկատողություններ անում, դա հունից հանում է: Աշխատում եք խուսափել կոնֆլիկտներից, բայց ոչ միշտ է հաջողվում:

Կարելի է զբաղվել ինչ որ հետաքրքիր և ոչ ձանձրացնող գործով, վերադառնալ հին հոբբիին: Որոշ Խոյեր կհայտնաբերեն իրենց տաղանդները, որոնց մասին առաջ գլխի չէին ընկնում: Ցանկալի է ծախսերը կրճատել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող է օրվա սկիզբը: Այս ժամանակ շատ բանի եք ունակ, իսկ դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Հարմար պահ է ինչ որ բարդ և կարևոր գործով զբաղվելու համար: Հնարավորություն կլինի ինչ որ օգտակար ինֆորմացիա ստանալու, որը շուտով պետք կգա: Շանս կա ծանոթանալ մարդկանց հետ, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Բարդ և լարված կլինի օրվա երկրորդ կեսը: Զգացմունքային ֆոնը անկայուն է, այդ պատճառով տրամադրությունը հաճախ փոխվում է: Նյարդայնացնում են մանրուքները: Եթե ինչ որ բան այնպես չի գնում, ինչպես մտածել էիք, կորցնում եք ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաճելի և հանգիստ կլինի, դժվար թե ինչ որ բան ձեզ հունից հանի: Հնարավորություն կլինի ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը կամ էլ ստանալ հարցերի պատասխաններ, որոնք անհանգստացնում էին վերջին ժամանակները: Ոչ մի տեղ չեք շտապում: Հիմա բավարար ժամանակ ունեք ամեն քայլի մասին մտածելու և ճիշտ որոշումներ ընդունելու համար:

Հարմար օր է ընկերների և այլոց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները: Կարելի է իմանալ նոր և օգտակար բան, փոխանակվել փորձով: Բացառված չեն հետաքրքիր առաջարկները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համառ եք և համոզված ձեր նախաձեռնություններում: Հաջողության հասնելու հնարավորությունը մեծ է, հատկապես նրանց մոտ, ովքեր չեն հետաձգում գործերը: Ներդաշնակ են շրջապատողների հետ հարաբերությունները, արագ եք հասկանում՝ ում հետ կարող եք ընդհանուր լեզու գտնել, իսկ ումից հեռու մնալ:

Ցանկալի չէ ռիսկի դիմելը, ավելի լավ է գործել փորձված մեթոդներով: Նախքան ինչ որ կարևոր որոշումներ ընդունելը, խորհրդակցեք հին ընկերների, փորձված դաշնակիցների հետ: Հնարավոր է նրանց հուշումները օգնեն խուսափել սխալներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Խաղաղասեր եղեք. հիմա դա անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Եթե հաջողվի ինչ որ մանրուքի պատճառով չվիճել, օրը հաճելի կանցնի: Բարդությունը կայանում է նրանում, որ շրջապատողներից ավելին եք պահանջում, իսկ եթե չեն համապատասխանում սպասելիքներին՝ վիրավորվում եք, տխրում կամ բարկանում:

Արժե կենտրոնանալ սեփական գործերի վրա, իսկ օտարների գործերով միայն հետաքրքրվել: Դժբախտաբար, հիմա ոչ բոլորին են անհրաժեշտ ձեր խորհուրդները, որքան էլ դրանք լավը լինեն: Չարժե խոշոր գնումներ կատարել, բացառությամբ նախապես պլանավորվածները. հեշտ է ընտրության հարցում սխալվելը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ հաճախ խանգարում են մարդիկ, որոնց սովոր եք դաշնակիցներ և համախոհներ համարել: Բացառված չէ, որ վիճեք ոմանց հետ: Բայց դա ժամանակավոր երևույթ է, շուտով հարաբերությունները կհարթվեն, այնպես որ պահպանեք հանգստությունը և աշխատեք զերծ մնալ կտրուկ արտահայտություններից և վիրավորական նկատողություններից:

Ցանկալի չէ լուծել լուրջ հարցեր, զբաղվել կարևոր գործերով: Ավելի լավ է օրն օգտագործել հանգստի, ուժերի վերականգնման համար: Հնարավոր են չպլանավորված ծախսեր: Հանկարծակի գնումները հաջող կլինեն:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող և թեթև օր է: Ձեզ մոտ շատ բան լավ է ստացվում և լուրջ ջանքեր չեն պահանջվում սկսածը ավարտին հասցնելու համար: Հեշտությամբ նոր ծանոթություններ եք հաստատում: Մարդկանց դուր եք գալիս, շատերն են ցանկանում շփվել ձեզ հետ: Բացառված չեն  հին ընկերների հետ հանդիպումները. նրանցից լավ նորություններ և հետաքրքիր առաջարկներ սպասեք:

Անսպասելիորեն կարող են նոր գործեր հայտնվել, որոնց պատճառով ստիպված եք փոփոխել ծրագրերը, հրաժարվել հին մտադրություններից: Չեք տխրի ևճիշտ կանեք. հիմա բոլոր փոփոխությունները դրական են:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ինքներդ ձեզ ահռելի պահանջներ մի ներկայացրեք: Այս օրը հարմար է հանգստի, քան կարևոր գործերի, լուրջ որոշումների և պատասխանատու հանդիպումների համար: Երբեմն ձեզ բարդ է կենտրոնանալը, այդ պատճառով հաճախ եք սխալվում մանրուքներում: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցեր:

Հնարավորություն կլինի հաճելի ժամանակ անցկացնել ընկերների կամ ուղղակի մարդկանց շրջապատում, որոնց համակրում եք: Բացառված չեն ծանոթությունները, որոնք կարող են ռոմանտիկ շարունակություն ստանալ: Մի շտապեցրեք իրադարձությունները, թույլ տվեք դրանք իրենց հունով զարգանան:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է շփման և կարևոր հարցերի քննարկման համար: Այնպես ոգևորված եք պատմում ձեր գաղափարների մասին, որ ոչ ոք չի կարողանում անտարբեր մնալ: Ինտուիցիան կհուշի՝ ինչի վրա պետք է կենտրոնանաք, այնպես որ ուժերը զուր չեք վատնում, զբաղվեք միայն նրանով, ինչը իրական արդյունքներ կբերի:

Լավ են դասավորվում ուղևորությունները: Ճանապարհին բացառված չեն հաճելի ծանոթությունները և ռոմանտիկ արկածները: Սիրահարված Աղեղնավորներին սպասվում են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե ձեզ օգնություն և աջակցություն պետք գա, ապա այն հավանաբար կստանաք: Այս օրը հարմար է համագործակցության և ջանքերի միավորման համար, խոստանում է հաճելի շփում մարդկանց հետ, որոնք նման են ձեզ: Մտերիմների հետ կարելի է կիսվել ամենաթանկ գաղտնիքներով. ձեզ հավանաբար ճիշտ կհասկանան:

Հայտնվում են նոր գաղափարներ: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան՝ ինչ են ցանկանում փոխել իրենց կյանքում և կսկսեն շարժվել դեպի նպատակը: Բացառված չեն զարմանալի, անգամ անհավանական համընկումներ, որոնց շնորհիվ կկարողանաք ստանալ այն, ինչի մասին վաղուց երազում էիք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվար թե այսօր արժե ինչ որ կարևոր գործ պլանավորել. այն ավելի հարմար է հանգստի և զվարճութունների, քան պատասխանատու և լուրջ գործերի համար: Սակայն հնարավորություն կլինի հեշտ, համարյա պատահական լուծել ինչ որ հին խնդիրներ, հարթել մտերիմների հետ տարաձայնությունները, ստանալ կարևոր հարցերի պատասխաններ:

Ձեզ լավագույն կողմից ցույց կտաք, կհետաքրքրեք շրջապատողներին, կգրավեք նրանց ձեր գաղափարներով և ծրագրերով: Բացառված չէ, որ սկսեն օգնել նրանք, ովքեր առաջ հետաքրքրվում էին միայն սեփական գործերով: Օրը հարմար է ուղևորությունների, ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարթ, հաճելի օր է: Գտնում եք շատ հին խնդիրների լուծումը, երբ դրանց այլ տեսանկյունից եք նայում: Ստեղծագործական մոտեցումը գործերին օգտակար կլինի. հետաքրքիր կլինի զբաղվել նրանով, ինչն առաջ ձանձրալի է թվում: Շատերն են օգնություն առաջարկում: Մի հրաժարվեք դրանից. հիմա կարելի է գտնել հուսալի դաշնակիցներ, որոնք ժամանակի ընթացքում ընկերներ կդառնան:

Հաջող օր է սպորտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելու համար: Խելամիտ ծանրաբեռնվածությունը կօգնի ավելի առույգ զգալ: Օգտակար կլինեն սպա-պրոցեդուրաները և մերսումները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս