loader
Աստղագուշակ. Փետրվարի 12

Աստղագուշակ. Փետրվարի 12

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պատրաստ եղեք չարչարվել. դժվար թե հաջողվի հեշտ և առանց ջանքերի հասնել նպատակներին: Մեծ սխալ կլինի հույս դնել աջակցության վրա, եթե անգամ առաջ դա ոչ մեկ անգամ խոստացել են ձեզ: Ամենահաջող օրը չէ գործնական շփման տեսանկյունից. ձեզ համար բարդ է նկատի ունենալ ուիրշի տեսակետը, հասկանալ, թե ինչ են ձեզանից ուզում:

Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ հետ, վերջ դնել վեճերին: Կկարողանաք հրաժեշտ տալ վախերին, որոնք խանգարում են առաջ գնալ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ բան ոչ իրական լույսի ներքո եք տեսնում, ռիսկի եք դիմում տուժել սեփական սխալների և հապշտապ եզրակացությունների պատճառով: Նախքան ինչ որ լուրջ որոշում կայացնելը, առանց շտապելու և հանգիստ վերլուծեք իրավիճակը: Բացառված չէ, որ գտնեք անսպասելի, բայց շատ պարզ և հաջող ելք բարդ իրավիճակից:

Հեշտ չի լինի մարդկանց հետ լեզու գտնելը, բայց տարաձայնությունները և վեճերը օգտակար են լինում: Ինչ որ նոր բան կիմանաք, այլ կերպ կնայեք առօրյա իրերին: Չափազանց ուշադիր եղեք փաստաթղթեր ձևակերպելիս, հատկապես եթե դրանք կապված են ֆինանսների հետ. այստեղ հնարավոր են աննշան, բայց ցավալի սխալներ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտից զգույշ եղեք և մի վստահեք նրանց, ովքեր ոսկե սարեր են խոստանում: Հապշտապ որոշումները, որոնք կայացնում եք այդ ժամանակ, կարող են ֆինանսական կորուստների պատճառ դառնալ: Մնացած առումներով օրը լավն է: Այն բերում է աշխատանքի հետ կապված շատ գաղափարներ: Որոշ Երկվորյակներ կհասկանան ինչ են ցանկանում կյանքից իրականում և շատ կզարմանան. սա այն չէ, ինչին ձգտում էին առաջ:

Շատ անակնկալներ կլինեն, ոչ մեծ, բայց հաճելի: Կուրախացնի հին ընկերների հետ շփումը. նրանք ձեզ համար հետաքրքիր առաջարկներ ունեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա մեծ մասը լարված է անցնում: Պետք է պայքարեք մրցակիցների դեմ, որոնց ուժերը նկատելիորեն գերազանցում են ձերը: Ինչպես էլ դասավորվեն իրադարձությունները, մի շտապեք հանձնվել. հնարավորություն կա կարևոր հաղթանակ գրանցելու, որը կյանքում մեծ փոփոխությունների սկիզբ կդառնա:

Համապատասխան օր է պաշտոնյաների հետ շփման, պետական կազմակերպություններ այցելելու, փաստաթղթերի ձևակերպման համար: Խնդիրներ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ երևակայություն և ստեղծագործական մոտեցում է անհրաժեշտ. երբեմն լավ գաղափարների պակաս եք ունենում: Երեկոն կուրախացնի լավ նորություններով և հնարավորություն կտա հանգստանալու:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հարմար է շփման, կարևոր հարցերի քննարկման համար: Կարևոր չէ՝ խոսակցությունները կվերաբերեն աշխատանքին, անձնական կյանքին, քաղաքականությանը կամ էլ մարդկությանը: Ձեզ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել զրուցակցի հետ, եթե անգամ ձեր տեսակետները նման չեն: Բացի դրանից, կկարողանաք հաշտեցնել մարդկանց. նրանք շնորհակալ կլինեն:

Օրվա երկրոդ կեսին միայնություն է անհրաժեշտ. պետք է հանգիստ մտածեք սեփական նպատակների և ապագայի ծրագրերի մասին: Պատասխանատվություն մի ստանձնեք, խոստումներ մի տվեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարդ է: Ինչ էլ որ անեք, ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում, ոմանք միջոց են գտնում ձեզ խանգարելու: Հանգստություն պահպանելը բարդ է. ինչ որ մեկը ձեր փոխարեն ազատություն կտար բացասական էմոցիաներին, բայց ձեզ հաջողվում է դրանք հսկողության տակ պահել: Փողի հետ ամեն ինչ ավելի բարդ է:

Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի: Պարզ կդառնա՝ ինչ և ինչպես է պետք անել հաջողության հասնելու համար, անցյալում են մնում տագնապները և անիմաստ հույսերը: Ձեզ մոտ է վերադառնում վստահությունը, որի շնորհիվ ավելի հմայիչ եք դառնում շրջապատողների համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ճիշտ օգտագործեք այս օրը: Այդ դեպքում կկարողանաք հասնել ձեր առջև դրված նպատակներին: Դրա համար պահանջվում է երևակայություն, հուսալի գործընկերներ, փաստաթղթերի ձևակերպման ժամանակ ուշադրություն և ազդեցիկ մարդկանց հետ կարևոր հարցերը քննարկելու ժամանակ անկաշկանդ պահելաձև:

Նկատի ունեցեք, որ էներգիայի ձեր պահուստն անսահմանափակ չէ: Երեկոյան հանգիստ է անհրաժեշտ. այն պետք է առավելագույնս հարմարավետ և հաճելի լինի: Լավ է, եթե այդ ժամանակ ձեր կողքին լինի սիրելին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կամ չեք ցանկանում տեսնել իրերի դրությունը, կամ էլ ինչ որ մեկը ձեզ թյուրիմացության մեջ է գցում: Ամեն դեպքում այս օրը հարմար չէ կարևոր որոշումներ ընդունելու, պարտավորություններ ստանձնելու և լուրջ ծրագրեր կազմելու համար: Սպասեք մի քիչ և կպարզեք, որ ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես մտածում էիք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հավանական են հաջող համընկումներ, ճակատագրի նվերներ: Օրինակ, պատահաբար կարելի է հանդիպել մարդու, որին երկար ժամանակ չէիք կարողանում հիշեցնել ձեր մասին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ բեղմնավոր օր է, կարող եք ամեն ինչ հասցնել, ինչ ցանկանաք: Բացառված չեն հաջող համընկումներ, որոնց շնորհիվ կլուծվեն աշխատանքային կարևոր հարցեր: Շրջապատողները կտեսնեն՝ ինչի եք ունակ և կհարգեն ձեզ: Արդյունքում կհայտնվեն նոր դաշնակիցներ և ընկերներ:

Հիմա օգտակար է ինչ որ կարևոր բանի մասին խորհելու, երկարատև պլաններ կազմելու համար: Կտեսնեք հնարավորություններ, որոնք առաջ չէիք նկատում, ուշադրություն կդարձնեք դետալներին, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Կարող են ի հայտ գալ ինչ որ դժվարություններ փաստաթղթերի ձևակերպման ժամանակ, բայց արագ դրանցից գլուխ կհանեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ստեղծագործեք, երևակայեք, խախտեք սովորական շրջանակները. այս ամենի համար շատ հարմար օր է: Բացառված չէ, որ տարբերակ գտնեք արագ կատարել առօրյա գործերը, արդյունավետ լուծել խնդիրները: Լավ է նոր նախագծեր սկսելը, հաջողության հավանականությունը մեծ է:

Անձնական կյանքում հնարավոր են նշանակալի և անսպասելի փոփոխություններ: Մի անհանգստացեք. շուտով կզգաք, որ դա ձեր սրտով է: Բարեկամներին և մտերիմներին անհրաժեշտ է լինում ձեր օգնությունը: Աշխատեք չմերժել նրանց:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս օրվա իրադարձություններն այնքան լուրջ չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Այդ պատճառով եթե ինչ որ բան այնպես չի գնում, մի տխրեք: Հավանաբար շուտով կպարզվի, որ խնդիրները լուծվում են իրենք իրենց, սխալները կարելի է ուղղել, և այն ինչ չի հաջողվել անել, այդքան էլ կարևոր չէր:

Շրջապատողները հաճախ են միջամտում ձեր գործերին առաջնորդվելով իհարկե լավագույն մտադրություններով: Ձեզ դա այնքան էլ հաճելի չէ, բայց գործը վեճերին չի հասնի. կհաջողվի հանգիստ բացատրել, որ այժմ ոչ խորհուրդներ են անհրաժեշտ, ոչ էլ օգնություն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի տխրեք, եթե օրը անհաջողություններով սկսվի: Բարդ ժամանակահատվածը երկար չի տևի, իսկ խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, ինչպես կարող է թվալ առավոտյան: Կարևորը ոչ մեկի հետ չվիճել մինչ կեսօր. հաշտվելը բարդ կլինի, իսկ դուք ձեզ մեղավոր կզգաք դրանում: Որքան մոտենում է երեկոն, այնքան հեշտ է մարդկանց հետ լեզու գտնելը, այնպես որ կարևոր հարցերի քննարկումը ավելի լավ է ծրագրել օրվա երկրորդ կեսին:

Մի շտապեք գնումների հարցում. այսօր հակված եք ձեռք բերել այն, առանց ինչի կարող եք գլուխ հանել: Փողը ծախսեք զվարճությունների կամ էլ ինչ հետաքրքիր բան սովորելու վրա:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս