loader
Աստղագուշակ. Փետրվարի 13

Աստղագուշակ. Փետրվարի 13

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չեք վախենում դժվարություններից, պատրաստ եք աշխատել հետաքրքիր հարցի վրա: Կհաջողվի գլուխ հանել ոչ միայն սեփական, այլ նաև օտարների խնդիրներից: Շրջապատողները շնորհակալ են օգնության համար:

Հաջող օր է գնումների համար: Ճաշակը ձեզ չի դավաճանում, անսխալ եք ընտրում իրերը, որոնք կարող են երկար ծառայել և արդարացնել իրենց բարձր գինը: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ: Եթե կապված եք շոու բիզնեսի, կրթության կամ էլ մշակութային միջոցառումների կազմակերպման հետ, դրանք օգտակար կլինեն:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը անհանգիստ է: Պետք է շատ զբաղվեք գործերով, որոնք կնախընտրեիք հետաձգել և շփվել ոչ հաճելի, բարդ մարդկանց հետ: Ծանոթ կանայք կփորձեն ճնշում գործադրել ձեզ վրա: Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր:

Բայց անցնում է մի քանի ժամ և ամեն ինչ հարթվում է: Օրվա երկրորդ կեսը շատ հաճելի կլինի, թույլ կտա թուլանալ և վերականգնել ուժերը, լավ ժամանակ անցկացնել: Հարմար ժամանակ է ստեղծագործելու, առօրյա հարցերին անսովոր պատասխաններ փնտրելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Չնայած որոշ դժվարություններին, որոնք հավանական են օրվա սկզբին, լավատեսորեն եք տրամադրված, էներգիայով լի եք: Ձեզ մոտ լավ է ստացվում այն, ինչը ուրիշնե8ի ուժերից վեր էր:Մարդիկ, որոնք առաջ թերագնահատում էին ձեզ, կնկատեն դա և կփոխեն իրենց կարծիքը:

Հաջող օր է ֆինանսական հարցեր լուծելու և գործարքների կնքելու համար: Գործնական հոտառությունը սուր կլինի անգամ նրանց մոտ, ովքեր հեռու են ցանկացած կոմերցիայից: Հնարավոր են ուղևորություններ, այդ թվում ռոմանտիկ: Դրանք կլինեն վառ և հիշվող, կթողնեն լավ տպավորություն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք որոշումների և արարքների հարցում: Զգացմունքները ուժեղ են և դրանց ազդեցության տակ ռիսկի եք դիմում սխալներ թույլ տալ: Զգուշություն են պահանջում փողի հետ կապված գործերը: Արժե հետաձգել ոչ պարտադիր գնումները, իսկ ցանկացած գործարք կնքելուց առաջ պետք է համոզվել, որ այն իրոք շահավետ է ձեզ համար:

Շրջապատողները ոչ միշտ են ձեզ ճիշտ հասկանում: Երեկոյան ընդհանուր լեզու գտնելը հեշտ է, այնպես որ կարևոր հարցերի քննարկումը ավելի լավ է հետաձգել: Նկատի ունեցեք. այժմ ավելի լավ է խոսել գործերից, փաստերից և պլաններից, այլ ոչ զգացմունքներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Քիչ բարկացեք: Այո, ամեն ինչ չի գնում այնպես ինչպես պետք է, հանգստություն պահպանելը բարդ է: Բայց շրջապատողները ոչ միշտ են մեղավոր ձեր դժվարություններում, և ուժերը զայրույթի վրա ծախսելը խելամիտ չէ: Որքան կառուցողական լինեք, այնքան հեշտ կլինի նպատակներին հասնելը:

Պլանավորելով այս օրը, նկատի ունեցեք, որ խճճվածությունից դժվար թե հաջողվի խուսափել, ինչ որ բան անպայման պետք է հետաձգել: Ոչ միշտ կհաջողվի ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա, հաճախ դրա պատճառը կապի միջոցների աշխատանքի խնդիրներն են:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բավական լարված կլինի: Այն լի է անակնկալներով, որոնք ոչ միշտ են հաճելի: Պատրաստ եղեք փոխել պլանները, տեղափոխել հանդիպումները, զբաղվել ուրիշների գործերով սեփական խնդիրները լուծելու փոխարեն: Հնարավոր են դժվարություններ համատեղ աշխատանքում, տարաձայնություններ գործընկերների և ղեկավարության հետ: Հեշտ կլինի նրանց համար, ովքեր հույսները դնում են միայն սեփական ուժերի վրա:

Աշխատեք չափից շատ չծախսել նրա վրա, առանց ինչի կարող եք գլուխ հանել: Խելամիտ տնտեսելը թույլ կտա խուսափել խնդիրներից ապագայում: Գնումների համար սա լավագույն պահը չէ, եթե հակված եք լսել ուրիշների խորհուրդները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Էներգիայով լի եք, ստեղծագործ և պատրաստ ամեն ինչի նպատակներին հասնելու համար: Օրը խոստանում է շատ լավը լինել. մրցելու եք ուժեղ մրցակցի հետ և հաղթելու նրան: Տեղի ունեցող շատ իրադարձություններ հիշեցնում են անցյալի մասին, ինչը թույլ է տալիս արագ ճիշտ որոշումներ կայացնել:

Շրջապատողների հետ՝ լինեն նրանք մտերիմներ կամ էլ անծանոթներ, հրաշալիորեն լեզու եք գտնում: Խնդիրներ չեն առաջանում ինչ որ մեկին դուր գալու հետ: Հնարավոր են զարմանալի համընկումներ, որոնք սկիզբ կդնեն ռոմանտիկ արկածներին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևորը հանգստություն պահպանելն է. առանց դրա հաջողության չեք հասնի: Բայց դա շատ բարդ է, հատկապես երբ գործ ունեք կանանց հետ. նրանք կարծես հատուկ փորձում են ձեզ հունից հանել: Բոլոր կարևոր որոշումները կայացրեք ինքնուրույն. կողքից խորհուրդները այսօր անօգուտ են, անգամ կարող են վտանգավոր լինել:

Աշխատեք ձեր առջև իրական նպատակներ դնել: Աշխարհին տիրել այսօր դժվար թե ստացվի, իսկ լուծել ինչ որ հին խնդիրներ՝ աշխատանքային կամ անձնական, պետք է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ լավ է: Հաճախ հիշեցրեք ձեզ այդ մասին. այսօր հակված եք ամեն ինչ մռայլ լույսի ներքո տեսնել, տանջել ձեզ և շրջապատողներին տագնապալի նախազգացումներով, որոնք զուրկ են հիմքերից: Որքան շուտ վերադառնա ձեր լավատեսությունը, այնքան օգտակար և հետաքրքիր գործեր կհասցնեք անել:

Պետք է շփվեք տարբեր մարդկանց հետ: Կարելի է հույս դնել ինտուիցիայի վրա. դրա շնորհիվ ձեզ հարկավոր է մի քանի վայրկյան հասկանալու համար՝ ինչ են ձեզանից սպասում: Եթե պետք է հրապարակային ելույթներ ունենաք կամ էլ կարևոր հանդիպումներ, պատրաստ եղեք անսպասելիին: Իհարկե գլուխ կհանեք, բայց ոչ հաճելի պահեր կապրեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վճռական եք տրամադրված, պատրաստ մի կողմ թողնել բոլոր կասկածները և սկսել գործել: Կարևոր չէ ինչ նպատակներ ունեք. այսօր ունեք բոլոր հնարավորությունները դրանց հասնելու համար: Սակայն պետք է հիշել, որ ձեզ չեն խանգարի դաշնակիցները: Մտածեք՝ ում աջակցությունը կարող է օգտակար լինել: Հավանաբար միջոց կգտնեք մարդկանց հետաքրքրելու:

Հաջող օր է ցանկացած կարևոր հարցի քննարկման համար: Պահպանում եք հանգստություն, չեք տրվում սադրանքներին: Արդյունքում կհաջողվի ստանալ այն, ինչ պետք է, եթե անգամ դա առաջ անհույս էր թվում:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հաջող և հետաքրքիր կլինի: Այն հարմար է ստեղծագործելու համար. կզգաք դա, եթե անգամ զբաղվեք առօրյա գործերով: Երևակայությունը թույլ է տալիս լուծում գտնել առօրեական խնդիրներին,: Ձեզ հետ հետաքրքիր է. զարմանալի չէ, որ շփվել, միասին ժամանակ անցկացնել ցանկացողները շատ են:

Որքան մոտենում է երեկոն, այնքան շատ հնարավորություն ունեք ստանալ ինչ որ կարևոր ինֆորմացիա, սովորել այն, ինչը կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսին կարելի է անձնական կյանքին վերաբերող որոշումներ ընդունել. այստեղ չեք սխալվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործեք. այսօր դա ձեզ մոտ հրաշալի է ստացվում: Շրջապատողները կարող են կասկածել ձեր նախաձեռնությունների հաջողությանը, հետ համոզել ձեզ: Բայց ցանկալի արդյունքներին հասնելու հնարավորությունը մեծ է, ընդ որում բոլոր դժվարությունները ինքնուրույն կհաղթահարեք: Հավանական են գործնական ուղևորություններ: Դրանք հաջող են դասավորվում և շատ ժամանակ չեն խլում:

Օգտակար կլինեն նոր ծանոթությունները: Այսօր հանդիպում եք մարդկանց, որոնցից ինչ որ կարևոր ինֆորմացիա կարող եք ստանալ, որը կօգնի ձեզ կյանքում ինչ որ բան դեպի լավը փոխել:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս