loader
Աստղագուշակ.  Փետրվարի 14

Աստղագուշակ. Փետրվարի 14

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է գործնական շփմանը, աշխատանքին և կարիերային, խնդիրներ դժվար թե առաջանան: Ցույց կտաք ձեր պրոֆեսիոնալիզմը, թե ինչի եք ունակ: Եթե պետք է ինչ որ մեկի վրա լավ տպավորություն գործել, հանդիպումը նշանակեք օրվա կեսին, և այն կանցնի հենց այնպես, ինչպես պետք է:

Ավելի բարդ է իրավիճակը անձնական հարաբերություններում: Այստեղ իսկական դիվանագետ եք, շրջանցում եք բոլոր սուր անկյունները և գտնում հնարավորություն ուղղել սխալները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար  օր է աշխարհը դեպի լավը փոխելու համար: Մեծ է հավանականությունը, որ դա ձեզ մոտ կստացվի: Աշխատանքի ամենաբարդ հատվածը պետք է ինքնուրույն անեք, ավելի ուշ կմիանան համախոհները և շատ բան ավելի հեշտ կդառնա: Եթե ձեր առջև հսկայական խնդիրներ չդնեք, օրը բեղմնավոր կանցնի:

Հիմա ձեզ հետաքրքիր է փորձարկումներ անել և նոր բաներ մտածել, քան փորձված մեթոդներով գործել: Սովորական աշխատանքը շատ ձանձրալի է թվում: Եթե կա հնարավորություն, այն ուրիշին հանձնարարեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ համար հետաքրքիր է և ուրախ, շրջապատողները չեն ձանձրանում: Արդյունքում մարդիկ, որոնք որևէ տեղ չէին գնալու, սկսում են տոմս փնտրել դեպի աշխարհի ծայրը, իսկ նրանք, ովքեր նախընտրում էին կայուն աշխատանք, սկսում են մտածել սեփական բիզնեսի մասին: Այսպես ազդել ուրիշների վրա իհարկե հաճելի է, բայց պետք է նկատի ունենալ, որ այն ինչ ստացվում է ձեզ մոտ, հաճախ ուրիշները ձախողում են: Բացառված չէ, որ հետագայում ինչ որ մեկը մեղադրի ձեզ իր անհաջողության մեջ:

Հաջող օր է ծանոթությունների համար: Եթե վաղուց ռոմանտիկ պատմություն էիք ցանկանում, աշխատեք ավելի շատ մարդկանց մեջ դուրս գալ. բացառված չէ, որ հենց այդ ժամանակ հանդիպեք նրան, ով ձեզ անհրաժեշտ է:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Անսպասելի շատ ժամանակ են խլում տնային գործերը: Ուրախ կլինեիք դրանք հանձնարարել ինչ որ մեկին, բայց դժվար թե դա հաջողվի: Դա ավելի լավ է, քանի որ ձեզանից լավ ոչ մեկ դրանցից գլուխ չի հանի: Աշխատեք մանրուքները սրտին մոտ չընդունել և չնյարդայնանալ մանրուքների պատճառով:

Չնայած նրան, որ ձեր պլանները կարող են խախտվել, շատ բան կհասցնեք անել: Կհաջողվի գտնել տեղեկատվություն, որը կարևոր է ոչ միան ձեր, այլ նաև մտերիմների համար: Հանգիստ և հաճելի երեկոն թույլ կտա վերականգնել ուժերը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտից պատկերացրեք, որ ոչ մի տեղ չեք շտապում և ոչ մի բանի համար չեք անհանգստանում, աշխատեք ամեն ինչի մեջ լավը տեսնել և մի տխրեք անհաջողությունների դեպքում: Այսպես ավելի հեշտ կլինի լուծել բոլոր մանր խնդիրները, անսպասելի իրադարձությունները, որոնք պահանջում են ծրագրերի փոփոխություն և տարօրինակ գաղափարները, որոնցով կիսվում են ձեզ հետ շրջապատողները:

Որոշումների հարցում ավելի լավ է չշտապել, հատկապես դա կարևոր է, երբ խոսքը վերաբերում է փողին: Ռիսկի եք դիմում ծախսել ավելի շատ, քան պետք է:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը բարդ կլինի և ոչ այնքան բարի: Հակված եք բարկանալ մանրուքների պատճառով, վիճել բոլորի հետ, ով ձեռքի տակ է ընկնում, այրել հին կապերը և կամուրջները: Կանցնի մի քանի ժամ և կզղջաք, որ չեք պահպանել սառնասրտությունը: Ավելի լավ է չկայացնել բարդ որոշումներ մինչ ճաշը, իսկ եթե դրանք վերաբերում են անձնական կյանքին, ապա մինչ երեկո:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հնարավորություն կլինի լուծել վաղուց անհանգստացնող հարցերը. լինել հետաքրքիր վայրերում, հանդիպել մարդկանց, ում կարոտել էիք: Հենց այս ժամանակ հավանական են ոչ մեծ, բայց հաճելի նվերներ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եթե պլան ունեք, կարող եք այն կյանքի կոչել, ինչպես էլ որ դասավորվեն իրադարձությունները: Եթե ոչ, կազմեք այն որքան հնարավոր է շուտ, հակառակ դեպքում հաջող օրն իզուր կանցնի: Հաջողության համար հիմա լավ է հասկանալ՝ ինչ և ինչու եք անում, ինչպես անցնել մի խնդրից մյուսին: 

Հեշտ չի լինի մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք պատրաստ չեն ենթարկվել կոնկրետ ժամանակացույցի և հոգ են տանում միայն սեփական ցանկությունների մասին: Ցավոք, նման մարդկանց հետ  ոչ քիչ ժամանակ եք անցկացնում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը արժե սկսել ամենաբարդ և կարևոր գործերից: Որքան շուտ սկսեք դրանք, այնքան շուտ կհասնեք ցանկալի արդյունքների: Դժվար թե ինչ որ մեկը օգնի ձեզ, բայց դա խնդիր չէ. կարելի է գլուխ հանել սեփական ուժերով, ինչպես նաև օգտակար մի բան սովորել: Հնարավորություն կլինի ծանոթանալ ինչ որ կարևոր մարդկանց հետ, որոնք հետագայում ձեզ նոր աշխատանք կամ էլ շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:

Օրվա երկրորդ կեսին կարելի է անցնել ինչ որ հաճելի գործի, օրինակ զվարճանքների, ընկերական հանդիպումների և ժամադրությունների: Հաճելի զգացումների պակաս չեք ունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը սկսեք մտածելուց՝ ինչպես կյանքը դեպի լավը փոխել: Հնարավորություն կա, որ հրաշալի գաղափար կունենաք, ավելի ուշ կմիանան մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել այն: Լավ կանցնեն բոլոր հանդիպումները, նոր ծանոթներին միանգամից դուր եք գալիս, իսկ հին ընկերների հարցում հերթական անգամ հաճելիորեն կզարմանաք:

Օրվա երկրորդ կեսը պահանջում է մեծ լրջություն, պատասխանատու վերաբերմունք գործերին և ուշադրություն դետալներին: Ուշադիր եք և ճիշտ ենթադրություններ եք անում ամենից, ինչ նկատում եք, այդ պատճառով կարողանում եք սխալներից խուսափել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք է գործ ունենաք նրանց հետ, ովքեր անհանգստանում են ցանկացած առիթով, իսկ մանր տհաճությունները ընդունում են որպես մոտեցող աղետի սկիզբ: Նրանք ձեզանից բարոյական աջակցություն են ցանկանում և անշահախնդիր օգնություն: Նրանց հաճախակի խնդրանքները հոգնեցնում են, բայց ձգտում եք չմերժել: Կարևոր է չնյարդայնանալը, եթե ինչ որ բան չի ստացվում, և չպահանջել ձեզանից անհնարը: Որքան  հանգիստ եք, այնքան հեշտ է ճիշտ որոշում կայացնելը:

Հարմար օր է ինչ որ մեկի հետ հաշտվելու համար: Հնարավորություն կա վերականգնել ռոմանտիկ հարաբերությունները, եթե ձեր զգացմունքները դեռ չեն մարել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին բարդ կլինի ինչ որ մի բանի վրա կենտրոնանալը և շատ ցավալի է, որ առանց դրա հաջողության չեք հասնի: Որքան շուտ կողմնորոշվեք առաջնահերթությունների հարցում, այնքան արագ հաջողության կհասնեք: Այստեղ պետք է հույսը դնել առողջ մտքի, ոչ թե բազմաթիվ, բայց անօգուտ խորհուրդների վրա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի, կարիերայի զարգացման համար խոսակցությունների համար:  Կարելի է հանդիպել հավանական գործընկերների հետ: Բացառված չէ ծառայողական սիրավեպերի սկիզբը: Այս հարաբերությունների հեռանկարները մեծ են:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս օրը խոստանում է հետաքրքիր և հագեցած լինել: Այն ձեր առջև արտասովոր խնդիրներ է դնում, այնպիսինները, որոնցից ուրիշը գլուխ չէր հանի: Ստեղծագործեք, երևակայեք, երազեք. դա օգտակար է, կօգնի լուծել ամենաերկրային, զուտ պրակտիկ խնդիրները:

Հնարավորություն կլինի գումար աշխատելու, իսկ ամենախելամիտ Ձկները կկարողանան գտնել եկամտի նոր աղբյուր: Հավանական են նաև նշանակալի ծախսեր: Դրանք հաճեելի կլինեն: Եթե անգամ ձեր բյուջեն տուժի, չեք զղջա, որ հրաժեշտ եք տվել փողին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս