loader
Աստղագուշակ.  Փետրվարի 15

Աստղագուշակ. Փետրվարի 15

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող է սկսվում: Զգալով, որ շատ բանի եք ունակ, հանձն եք առնում այն գործերը, որոնք ոչ մի կերպ չէիք կարողանում սկսել: Կարելի է սկսել ինչ որ նոր բան սովորել, փորձել ուժերը այն ոլորտում, որը վաղուց ձեզ հետաքրքրում էր: Մի հետաձգեք կարևոր հանդիպումները. որքան շուտ դրանք կայանան, այնքան լավը կլինի արդյունքը:

Արագ եք հոգնում և առաջին հերթին դա ազդում է տրամադրության վրա: Օրվա երկրորդ կեսը անհանգստությունների, մռայլ մտքերի, ափսոսանքի ժամանակ է: Եթե չնայած սրան, կենտրոնանաք ինչ որ օգտակար բանի վրա, ապա կհասնեք արժանի արդյունքների:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին կանհանգստանաք: Այս ժամանակը չի բերում լուրջ խնդիրներ, բայց անընդհատ պատրաստվում եք տհաճությունների: Բարդ է գործերի վրա կենտրոնանալը, որոնցում մեկ այլ դեպքում կխորանայիք: Կարող են խնդիրներ առաջանալ գործընկերների հետ շփման ժամանակ, հատկապես բարդ է կանանց հետ լեզու գտնելը:

Ավելի ուշ ամեն ինչ կփոխվի. կհետաքրքրվեք նոր գործով, միջոց կգտնեք գլուխ հանել հին խնդիրներից: Օրվա երկրորդ կեսին կարող են իրագործվել շատ ցանկություններ: Մի վախեցեք երևակայել և երազել, հիմա դա շատ օգտակար է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լուրջ եք տրամադրված և դա թույլ  է տալիս հաջողության հասնել շատ գործերում: Աշխատանքը և կրթությունը հեշտ են տրվում, գործընկերների և ղեկավարության հետ լեզու եք գտնում: Բացառված չէ, որ ձեզ հիշեցնեն հին խոստումների մասին. այսօր դրանք կյանքի կոչելը բարդ չէ: Մինչև ճաշը կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր, կնքել գործարքներ:

Օրը հարմար է կարևոր և լուրջ խոսակցոթյունների համար: Մտերիմների հետ կարելի է քննարկել ոչ պարզ իրավիճակը, որն անհանգստացնոմ է ձեզ: Բացառված չէ, որ միասին լուծում գտնեք, թե ինչպես հաղթահարել դժվարությունները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բան ավելի դժվար է տրվում, քան սովորաբար: Բայց այս օրը այնքան էլ բարդ չէ, որքան կարող է թվալ: Ոչ միանշանակ, լարված իրավիճակներից ելք կա. անպայման կնկատեք այն, եթե քիչ անհանգստանաք: Շրջապատողները կարող են իրենց տարօրինակ պահել, ոչ այնպես ինչպես կցանկանայիք: Բայց նրանց վրա ազդել դժվար թե հաջողվի, այնպես որ ջանքեր մի թափեք:

Տանը շատ գործ և հոգս կլինի: Բացառված չէ, որ դրանց պատճառով ստիպված լինեք հետաձգել ինչ որ աշխատանքային կամ էլ հետաքրքիր գործ, որով պլանավորում էիք զբաղվել: Երեկոյան ծրագրեր կազմեք, այդ թվում երկարատև: Կարելի է դրանք քննարկել մտերիմների հետ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ոչ ինքներդ ձեր, ոչ շրջապատողների վրա մի բարկացեք մանրուքների պատճառով: Պահպանեք հանգստություն: Այսպես ավելի հեշտ կլինի ընդունել ճիշտ որոշումներ, գտնել ելք ցանկացած իրավիճակից: Աշխատանքը կարող է ավելի շատ ժամանակ խլել, քան սովորաբար: Սրա հետ դժվար թե հնարավոր լինի ինչ որ բան անել, այնպես որ պատրաստ եղեք փոխել ծրագրերը:

Այսօր ստացված նորությունները կստիպեն հուզվել: Շտապեք ստուգել ինֆորմացիան. հնարավոր է, այն փոխված է և ամեն ինչ ավելի լավ է, քան ձեզ ասել էին: Հավանական են գումարային մուտքեր, դրանք տեղին կլինեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չեք վախենում խնդիրներից և դժվարություններից, անում այն, ինչ պետք է և հանգիստ ընդունում ձեր արարքների բոլոր հետևանքները: Նման մոտեցումը թույլ է տալիս հաջողության հասնել շատ գործերում, այդ թվում բարդ և կարևոր: Աննկատ չեն մնա ձեր մասնագիտական ձեռքբերումները, բացառված չէ, որ ձեզ ինչ որ կերպ ոգևորեն կամ էլ նոր պաշտոն առաջարկեն:

Շրջապատողների հետ լեզու եք գտնում, ինչպես էլ նրանք տրամադրված լինեն: Հավանական է հենց ձեր շնորհիվ կկարողանան պայմանավորվել մարդիկ, որոնք վերջերս անընդհատ վիճում էին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ կարող են անհանգստացնել մռայլ կասկածները և տագնապալի նախազգացումները, բայց դրանց համար հիմք չկա: Օրը վատ չի դասավորվում: Եթե լուրջ մոտենաք գործերին, կարելի է արագ վերջացնել դրանք և ստանալ հրաշալի արդյունք: Հավանական են հաջող գործարքներ, գումարային մուտքեր և շահավետ գնումներ:

Եթե ճանապարհին խոչընդոտներ են առաջանում, հետ չեք քաշվում: Շատ Կշեռքներ գլուխ են հանում բարդ թվացող գործերից: Բացառված չեն ինչ որ տհաճություններ տանը: Դրանք արագ կլուծվեն և բոլորը գոհ կմնան:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նախաձեռնող եղեք գործերում, և ձեզ անպայման կաջակցեն: Այսօր հայտնվող գաղափարները լավն են: Հեշտությամբ գտնում եք մարդկանց, որոնք կօգնեն մտածածը կյանքի կոչել: Եթե համառ լինեք, ապա կկարողանաք զինաթափել թշնամիներին:

Օրը հարմար է ֆիզիկական աշխատանքի և սպորտով զբաղվելու համար: Լավ մարզավիճակում եք, խելամիտ ծանրաբեռնվածությունը կլավացնի տրամադրությունը: Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր խոսակցություններ: Հնարավորություն կա առաջընթաց գրանցելու օտար լեզվի ուսուցման մեջ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շատ մտածեք: Առաջին հերթին՝ դա ձեզ մոտ այսօր լավ է ստացվում, երկրորդ՝ հնարավորություն կա ինչ որ հետաքրքիր բան անելու: Լավ են անցնում հանդիպումները և բանակցությունները, ունակ եք շատերին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Այստեղ օգնում է նաև անձնական հմայքը, հաճախ մարդկանց դժվար է դառնում ձեզ մերժելը:

Օգտակար է սովորել, եթե անգամ վստահ չեք, որ կիրառություն կգտնեք ստացված հմտություններին: Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարելի է հյուրեր ընդունել: Մի վախեցեք ոչ պաշտոնական միջավայրում  քննարկել կարևոր հարցեր, այդ թվում գործնական:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է գործնական հանդիպումների, համատեղ աշխատանքի և ջանքերի միավորման մասին խոսելու համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն բոլորի հետ պայմանավորվել, այլ օգնել մարդկանց, որոնք կարող են օգտակար լինել իրար, ընդհանուր լեզու գտնել: Նոր հեռանկարներ են բացվում, հնարավորություն կլինի զբաղվել նրանով, ինչը ձեզ վաղուց հետաքրքրում էր: Հետ մի քաշվեք, եթե անգամ կասկածում եք ձեր ուժերին. հաջողության հավանականությունը մեծ է:

Չնայած այսօր շատ բան պետք է անեք, չեք հոգնի և երեկոյան պատրաստ կլինեք ժամանակ անցկացնել ուրախ միջավայրում: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, ուրախ կլինեք նրանց տեսնելուն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, բայց որոշ դժվարությունների կարող եք բախվել: Օրինակ, բացառված չեն բարդություններ շփման մեջ, վեճեր մանրուքների պատճառով: Հանգամանքները կարող են անսպասելիորեն դասավորվել և ոչ հաջող ձևով, ստիպված կլինեք հրաժարվել ինչ որ ծրագրերից, հետաձգել հանդիպումները: Բայց այս ամենը չի խանգարի գլուխ հանել գործերից, հասնել նպատակներին:

Երեկոյան կհայտնվեն նոր հոգսեր: Հնարավորություն կլինի լուծել բարդ ֆինանսական հարցերը: Կարելի է հաջող գնումներ կատարել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է շփման համար: Լավ են անցնում և գործնական, և անձնական հանդիպումները: Հնարավորություն կլինի վերականգնել հին կապերը, որոնց շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք: Կհայտնվեն նոր գործնական նախագծեր, որոնք հնարավորություն կտան ի ցույց դնել ձեր տաղանդները և սովորել մի բան, ինչը շուտով պետք կգա:

Հնարավոր են ոչ մեծ գումարային մուտքեր: Դրանք տեղին կլինեն. կկարողանաք գնել իրեր, որոնք ձեզ վաղուց դուր էին գալիս կամ էլ ուղղակի կարգի բերել ֆինանսական գործերը: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ, նրանց հետ շփումը կուրախացնի:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս