loader
Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ. ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ. ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ դեկտեմբերի 24-30, 2018

ԽՈՅ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Սեփական պրոֆեսիոնալ գործերը  առաջ տանելու, հասարակական դիրքը ամրապնդելու ձգտում: 24-28-ին՝ կարող են խնդիրներ առաջանալ գործընկերների հետ: Սառնություն կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: 29-30-ին՝ սեփական ծրագրերը հաջողությամբ իրագործելու հնարավորություն: Իշխանություն ունեցող անձանց հետ բանակցություններ վարելու լավ ժամանակահատված:

ՑՈՒԼ. Սեփական ունակություններն ու հնարավորությունները անբողջությամբ իրագործելու ցանկության շրջան՝ նկատելի դառնալու համար:  24-28-ին՝ խնդիրներ աշխատանքում, բարդություններ գործատուների հետ: Փաստաթղթային խառնաշփոթ: Պետք է շատ ջանք թափեք անհրաժեշտ արդյունքներ ստանալու համար: 29-30-ին՝ նոր գաղափարներ և ծրագրեր: Ակտիվություն արտասահմանի հետ կապված գործերում: Նոր գիտելիքների անհրաժեշտություն: Շահավետ հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Մեծ ուշադրության և ինքնաքննադատության շրջան է: Պետք է հաշվի նստել կամքից անկախ հանգամանքների հետ: 24-28-ին՝ ինքնավստահության պակաս: Կախվածություն վատ իրավիճակից: Բարդ շրջան ռոմանտիկ հարաբերությունների համար: 29-30-ին՝ վստահություն սեփական համոզմունքներն արտահայտելիս: Իրավիճակի ճիշտ ընկալում: Խնդիրների լուծման հստակ պատկերացում: Համատեղ գործերի հաջող արդյունքներ:

ԽԵՑԳԵՏԻՆ. Անձնական ծրագրերի կախվածություն շրջապատի մարդկանց վարքագծից ու տրամադրվածությունից: 24-28-ին՝ տնային հոգսերը կարող են սառեցնել գործերի ընթացքն ու հարաբերությունները: Անվստահություն սեփական ուժերի հանդեպ, հին վեճերի բռնկում: 29-30-ին՝ շատ հանդիպումներ և բանակցություններ: Գործարար նոր հարաբերությունների հաստատում: Կարևոր տեղեկատվություն գործընկերներից: Ռոմանտիկ հարաբերությունների զարգացում:

ԱՌՅՈՒԾ. Մտավոր և ֆիզիկական ծանր աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն: 24-28-ին՝ խնդիրներ բանակցություններում, ուղևորություններում: Չկայացած հանդիպումներ, տեղեկատվության պակաս, որոնք կարող են ազդել աշխատանքի վրա: 29-30-ին՝ հստակությունն ու գիտելիքների կիրառումը կբարելավեն գործերը: Համագործակցության լավ արդյունքներ: Հաջողություններ բիզնեսում: Առողջության բարելավում:

ԿՈՒՅՍ. Մեծ ուշադրություն ինքներդ ձեր հանդեպ: Ձգտում դեպի առաջնորդությունը: 24-28-ին՝ անձնական գործերի դանդաղում: Միջոցների խնայողության անհրաժեշտություն: Հասարակական գործերի և ռոմանտիկ հարաբերությունների համար վատ օրեր: 29-30-ին՝ ներդաշնակ վերաբերմունք ամուսնական և գործարար հարաբերություններում: Հաջող գործեր կոլեկտիվում: Նրբանկատությունը շփումներում կնպաստի սեփական ցանկությունների իրականացմանը:

ԿՇԵՌՔ. Շատ ժամանակ կհատկացնեք տնային գործերին, կենցաղային հոգսերին: 24-28-ին՝ ակտիվության պակաս, անվստահություն: Հոգնածությունը կազդի ընտանեկան վիճակի ու հարազատների հետ հարաբերությունների վրա: 29-30-ին՝ շատ հանդիպումներ և խոսակցություններ տանը, տնային գործերի ակտիվ պլանավորում: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:

ԿԱՐԻՃ. Մեծ շփվողականության և հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ: 24-28-ին՝ ուղևորությունների, ազգականների հետ կապված գործերում խնդիրների ծագում: 29-30-ին՝ կապերի ու անհրաժեշտ տեղեկատվության ակտիվ որոնում: Ազգականների, հարևանների գործընկերների հետ կապված համատեղ գործեր: Անձնական հարցերով կարճատև ուղևորություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Բուռն ֆինանսական գործունեություն: Շահի փնտրտուք ամենուրեք: 24-28-ին՝ դրամական գործերի դանդաղեցում՝ ընկերների, կազմակերպությունների հետ կապված պրոբլեմների պատճառով: Անուշադրություն առևտրում: Խնայողություն  անելու անհրաժեշտություն: 29-30-ին՝ անձնական ծրագրերի իրականացում՝ դրամական գործերում, գնումներում: Լավ պայմանագրեր գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Շարունակվում է Այծեղջյուրների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերում: Անձնական ծրագրերի իրականացում: 24-28-ին՝ շրջապատի բարյացկամ վերաբերմունք: Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների: Լավ ինտուիցիա: Միևնույն ժամանակ՝ դրամական խնդիրներ: 29-30-ին՝ կարող են պրոբլեմներ առաջանալ սեփական նախաձեռնություններն իրականացնելիս: Ղեկավարության կամ պաշտոնյաների հետ բանակցությունների համար անհաջող օրեր:

ՋՐՀՈՍ. Մեծ կախվածություն տարբեր պատահականություններից և անկախատեսելի իրավիճակներից: Անբացատրելի երևույթներ: 24-28-ին՝ աշխատանքի հետ կապված անհանգստություն: Արտասահմանի հետ կապված գործերի դանդաղում: Սառը վերաբերմունք ղեկավարության կողմից: 29-30-ին՝ բարձր ինտուիցիա և սուր զգացողություն: Գաղտնի տեղեկատվության ստացում: Ուրիշների հեշտությամբ հասկանալու ունակություն: Շրջապատի բարյացկամ վերաբերմունք:

ՁԿՆԵՐ. Հետաքրքրություն նորի հանդեպ: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր ընկերների հետ: 24-28-ին՝ չնախատեսված ու անհւմն ծախսեր: Նոր գործերի, պետական հաստատություններից հետ կապված դժվարությունների շրջան: Կախվածություն հանգամանքներից: 29-30-ին՝ արագ ըմբռնողականություն, կարևոր տեղեկատվության հայթայթում: Գործերի հաջող պլանավորում: Կազմակերպությունների հետ կապերի հաստատում: Նորություններ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս