loader
Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ. ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ շաբաթ. ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի՝ հունիսի 11-17, 2018

ԽՈՅ. Ակտիվ շփումների շրջան է: Շատ կլինեն գործարար ուղևորությունները: Սեփական հնարավորությունները ընդլայնելու ձգտում: 11-14-ին՝ հուսալի գործընկերների փնտրտուք: Ակտիվություն համագործակցությունում: Հեռավոր ուղևորությունների նախապատրաստություն: 15-17-ին՝ ակտիվ աշխատանքներ տանը, գործերի կանոնավորում: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերում: Հատուկ ուշադրություն առողջությանը:

ՑՈՒԼ. Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն, շահի փնտրտուք ամենուրեք: 11-14-ին՝ նրբանկատություն շփումներում: Լավ փոփոխությունների ակնկալիք աշխատանքում: Ակտիվություն բիզնեսում: Բարձր աշխատունակություն և գործնականություն: 15-17-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից և սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Շարունակվում է Երկվորյակների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան: Մանսակցություն կարևոր գործերում: Անձնական ծրագրերի իրագործում: 11-14-ին՝ գործընկերության ամրապնդում և ռոմանտիկ հարաբերություններ: Հաջող հանդիպումներ և գործնական շփումներ փորձառու մարդկանց հետ: 15-17-ին՝ ակտիվ աշխատանքներ տանը: Հարազատների կողմից գնահատվելու ցանկություն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Մեծ կախվածություն տարբեր հանգամանքներին և անկախատեսելի իրավիճակներից: Գործերը ավարտելու համար մեծ ջանքեր կգործադրեք: 11-14-ին՝ լավ նորություններ կարևոր մարդկանցից: Ինքնավստահություն: Բարձր աշխատունակություն: 15-17-ին՝ մեծ շփվողականություն հարազատների, գործընկերների հետ: Ընտանեկան ուղևորություններ: Զգացմունքայնություն զրույցներում:

ԱՌՅՈՒԾ. Ուժերի վերելքի շրջան և սեփական դիրքերը ամրապնդելու շաբաթ: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 11-14-ին՝ հարաբերությունների ամրապնդում կարևոր մարդկանց հետ: Հաջող հանդիպումներ: Պայմանագրերի կնքում: Կարևոր հարցերի լուծում: 15-17-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերում: Հետաքրքրություն առևտրի և բիզնեսի հանդեպ: Չնախատեսված ծախսեր:

ԿՈՒՅՍ. Կարևոր որոշումների և ձեռքբերումների շրջան է: Սեփական հասարակական դիրքը ամրապնդելու ձգտում: 11-14-ին՝ ակտիվություն առևտրում: Ընտանիքի ֆինանսական դիրքերի բարելավում: Տնային գործերի կանոնավորում: Կարևոր իրերի ձեռքբերում: 15-17-ին՝ մեծ անձնական ակտիվություն: Ուրախություն մտերիմներին ու ազգականներին: Ցանկալիին հասնելու հնարավորություն:

ԿՇԵՌՔ. Սեփական ունակությունները լիարժեք դրսևորելու շրջան է: Շատ հանդիպումներ և զրույցներ: 11-14-ին՝ կարևոր կապերի ամրապնդում ազդեցիկ մարդկանց հետ: Կազմակերպվածություն և հստակություն գործերում: Բազմաթիվ կարևոր հանդիպումներ: Անհրաժեշտ տեղեկատվության հայթայթում: 15-17-ին՝ գործերից մեկուսանալու ձգտում: Անսպասելի տնային հոգսեր: Սուր զգացմունքայնություն:

ԿԱՐԻՃ. Մեծ ուշադրություն  պահանջող և ինքնաքննադատության շրջան է: Պետք է հաշվի առնել սեփական կամքից անկախ հանգամանքները: 11-14-ին՝ սուր հոտառություն դրամական գործերում: Ոչ շահավետ գործարքներից խուսափելու ունակություն: Փողերը խնայելու հնարավորություն: 15-17-ին՝ սեփական ազատությունը պահելու ձգտում: Ընկերների հետ հանդիպելու ցանկություն: Հետաքրքրություն նորությունների հանդեպ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Անձնական գործերով ու խնդիրներով զբաղվածության շրջան է: Շատ բան կախված կլինի շրջապատի վարքագծից: 11-14-ին՝  հասարակական և քաղաքական գործերում դրսևորվելու ձգտում: Կարևոր հանդիպումներ: Կարևոր կապերի ամրապնդում ազդեցիկ մարդկանց հետ: 15-17-ին՝ մասնակցություն տնային գործերին: Ընտանեկան աշխատանքներ: Սեփական նպատակներն իրագործելու ձգտում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ծանր մտավոր և ֆիզիկական աշխատանքից շրջան է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-14-ին՝ հաջողություններ պրոֆեսիոնալ գործերում: Ազդեցիկ մարդկանց աջակցություն: Իրավիճակներից դուրս գալու ունակություն: 15-17-ին՝ բարձր տրամադրություն: Սուր սկզբունքայնություն: Կարևոր մարդկանց ազդեցությունը ստանալու ունակություն: Հանդիպումներ արտասահմանի բարեկամների հետ:

ՋՐՀՈՍ. Ձգտում դեպի առաջնորդությունը: Հետաքրքրություն նորարարության հանդեպ: 11-14-ին՝ կազմակերպված հաջող գործողությունների շրջան է: Ընկերների և կազմակերպությունների կողմից աջակցության հնարավորություն: Լավ նորություն արտերկրից: 15-17-ին՝ ընտանեկան գործերը կարգավորելու անհրաժեշտություն: Անհանգստություն: Ընտանեկան բյուջեի կարգավորում:

ՁԿՆԵՐ. Շատ ուշադրություն կհատկացնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 11-14-ին՝ արդյունավետություն և հնարամտություն աշխատանքում: Բարձր աշխատունակություն: Հաջողություն համատեղ բիզնեսում: Ինքնադրսևորվելու լավ հնարավորություն: 15-17-ին՝ մեծ շփվողականություն և հետաքրքրություն ամուսնական գործերի հանդեպ: Կարող են խնդիրներ առաջանալ աշխատանքում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս