loader
Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը

Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը

Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքերը․ նամակ ՀՀ կառավարությանը

ՀՀ Կառավարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

29 մայիսի, 2018թ.

Հարգելի պարոն վարչապետ,

Դիմում ենք Ձեզ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով՝ ստորև ներկայացնելով դրա իրավական և մասնագիտական հիմքերը: Մենք գիտակցում ենք, որ լեռնահանքային ոլորտում պետական քաղաքականությունը մինչ օրս հիմնված է եղել զարգացման այնպիսի տեսլականի վրա, որն աշխարհի բազմաթիվ երկրների օրինակով ապացուցված է որպես ձախողված քաղաքականություն՝ իր կարճաժամկետ, խիստ ռիսկային, տնտեսապես ոչ ծախսարդյունավետ և ֆինանսապես անկայուն, մարդկային անվտանգությունն ու համընդհանուր բարեկեցությունը ստորադասող, ապագա սերունդների իրավունքները ոտնահարող, երկիրը երկարատև կտրվածքով աղքատության մղող հատկանիշների պատճառով։ «Ռեսուրսների անեծք» անվանվող իրավիճակը Հայաստանում ներկայացվել է որպես «ներդրումներ ներգրավելու» հնարամիտ քաղաքականություն, մինչդեռ ներդրումներ կոչվածը լայն իմաստով ցանկացած տնտեսվարողի ծախսերն են, որոնք քողարկում են տնտեսվարման հետ կապված այլ էական կողմեր՝ տնտեսվարողի շահույթը, հանրային բարիքի, տվյալ դեպքում՝ հանքային հանածոյից ստացված եկամուտների արդար բաշխումը տվյալ երկրի բնակիչներին, աշխատավորների և գյուղացիության շահերը, երկարաժամկետ գոյատևման հնարավորությունները և ամենակարևորը՝ բնության անշահախնդիր պահպանության հարցը։

Քանի որ տնտեսական քաղաքականության անմիջական պատասխանատուն կառավարությունն է և կառավարության ձեռքում են ոլորտի հետ կապված որոշումների ընդունման լծակները, ինչպես նաև աչքներիս առջև ունենալով Թեղուտը հանք դարձնելու քաղաքականության ողբերգական հետևանքները, առաջնահերթ հրատապության խնդիր է Ամուլսարում հանքի աշխատանքների դադարեցման հարցը։ Ամուլսարում շինարարական աշխատանքները հասել են այնպիսի փուլի, երբ գործունեության շարունակումը կարող է անվերականգնելի վնասներ հասցնել բնական միջավայրին ու սպառնալ Հայաստանի Հանրապետության էկոլոգիական և պետական անվտանգությանը: Ամուլսարում հանքի շահագործման անթույլատրելիության մասին 2010 թվականից ի վեր բարձրաձայնել են բազմաթիվ գիտնականներ, էկոլոգներ, իրավաբաններ, ՀԿ-ներ, բնապահպաններ, տարածաշրջանի տնտեսվարողներ և բնակիչներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր փորձագետներ, սակայն նախորդ կառավարություններն անտեսել են բոլոր մտահոգությունները, դիմումներն ու կոչերը:

Նամակի ամբողջական տարբերակին ծանոթացեք այստեղ։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

«Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, գործադիր տնօրեն Սոնա Այվազյան

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ, նախագահ Արթուր Գրիգորյան

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան

«էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ, նախագահ Սիլվա Ադամյան

ԷկոԼուր տեղեկատվական ՀԿ, նախագահ Ինգա Զարաֆյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս