loader
Ամուլսարում վնասվել է Գնդեվազ համայնքի ջրագծերից մեկը

Ամուլսարում վնասվել է Գնդեվազ համայնքի ջրագծերից մեկը

Փետրվարի 7-ին Ամուլսարի տարածքում հողային շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գնդեվազ համայնքի խմելու ջրագծերից մեկը:

Հողի հոսքը դեպի ջրագիծ կանխելու նպատակով վնասված ջրագծով ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս պահին ընթանում են խողովակաշարի վերանորոգման ակտիվ աշխատանքներ: 

Վերանորոգումը նախատեսվում է ավարտել այսօր երեկոյան, ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի ջրագծի անվտանգ վերագործարկման մասին:

Հայցում ենք Գնդեվազ համայնքի բնակիչների ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարության համար:  

«Լիդիան Արմենիա» ընկերություն

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս