loader
Արծվիկ Մինասյանը՝ Ախթալայի ԼՀԿ-ի պոչանյութի խողովակատարի վնասվելու մասին

Արծվիկ Մինասյանը՝ Ախթալայի ԼՀԿ-ի պոչանյութի խողովակատարի վնասվելու մասին

«Տեսչությունում հարուցված վարույթ կա, ես այս պահին ձեռնպահ կմնամ հայտարարություններ անելուց: Հարցը տեսչական մարմնի ուղիղ հսկողության տակ է և անմիջական ներկայացվածությունը կա: Բնապահպանության նախարարությունն այստեղ հանդես է գալիս ոչ միայն ահազանգը փոխանցողի, այլ մասնագիտական մոտեցումները ցուցաբերելու դերում», - այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ախթալայի ԼՀԿ-ի պոչանյութի խողովակատարի վնասվելուն, ինչի հետևանքով պոչանյութը լցվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի բակ, ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ, բնականաբար, գործի քննության ավարտից հետո ավելի պարզ կլինի անձանց պատասխանատվությունը՝ վարչական և քրեական առումով:

«Աննորմալ է, երբ նման իրավիճակների ժամանակ առաջին արձագանքը շատ արագ չի լինում, դրա համար համակարգային փոփոխություններ ենք նախատեսում»,-ասաց նա:

Մարգարիտա Ղազարյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս