loader
«Արջն ու քոթոթները պահվում են անմարդկային և վտանգավոր պայմաններում»

«Արջն ու քոթոթները պահվում են անմարդկային և վտանգավոր պայմաններում»

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների մասին:

Այս անգամ Վան Ահարոնյան անունով քաղաքացուց ստացել ենք լուսանկար, որը բոլորովին վերջերս է արվել Արմավիրի քաղաքային կենդանաբանական այգում: Լուսանկարից երևում է, որ կենդանու պահման պայմաններն անմարդկային և վտանգավոր են ոչ միայն արջի ու քոթոթների համար, այլև մոտակայքում գտնվող մարդկանց:  Արմավիրի կենդանաբանական այգու մասին տեղեկություններ հայտնի դարձան դեռ տարիներ առաջ: 

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ կողմից 2011թ.-ին հրապարակած տվյալների համաձայն. «1981թ.-ից Արմեն Թադևոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը: Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից և ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ: Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ: Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած և փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ և այլն: Կենդանաբանական այգում բնակվում են նաև բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում»: Այս կենդանաբանականա այգու գործունեության մասին թարմ տեղեկատվություն մեզ դեռևս հասանելի չէ: Հավելենք, որ լուսանկարում հավանաբար Գորշ արջ է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս