loader
ԲՆ. Մեկ շաբաթում՝ ավելի քան 1,5 միլիոնի վնաս

ԲՆ. Մեկ շաբաթում՝ ավելի քան 1,5 միլիոնի վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում, 11-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.668.040 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 14 դեպք:

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.029.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝                   

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հողմատապալ բոխի և 2 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 124.500 ՀՀ դրամի չափով և վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4,95 խմ թափուկ վառելափայտ) 89.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիր՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 133.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:

Գեղարքունիք` վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3,1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 111.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000-ական ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, ընդամենը՝ 200.000 ՀՀ դրամ:

Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 6 դեպք (21 խմ փայտանյութ)՝ մեկով հաշվարկվել է 324.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 5-ի վերաբերյալ վարույթները գտնվում են քննության ընթացքում:  

Արարատ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքի (4 ուռենի) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Տավուշ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (6,4 խմ փայտանյութ) հաշվարկվել է 210.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արարատ՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ փայտանյութ) հաշվարկվել է 36.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 58 հատ՝ 21 կգ սիգ տեսակի ձուկ և հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ):

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝                   

Շիրակ` առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթը գտնվում է քննության ընթացքում:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Երևան` առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 1 դեպքով  նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 638.920 ՀՀ դրամ և նշանակվել՝  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, որից՝                   

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք.

Գեղարքունիք՝ ընդերքի ապօրինի արդյունահանման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում.

Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.073.790 ՀՀ դրամ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս