loader
Էրիկ Գրիգորյան. Բոլոր հանքերը ստուգվելու են

Էրիկ Գրիգորյան. Բոլոր հանքերը ստուգվելու են

«Բոլորն հանքերում ստուգում է իրականացվելու և կապ չունի, թե դա ումն է», -  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հարցին՝ ստուգվելու են նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող հանքերը, նախարարը դրական պատասխան տվեց.

«Ինչ կապ ունի, թե հանքն ումն է, որևէ տարբերակում չի դրվելու: Այսօրվա դրությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացը դադարեցվել է նախքան այս ամեն ինչը: Քանի որ այնտեղ կային խնդիրներ, դադարեցրել ենք: Ինչ կապ ունի ով է»:

Նախարարի  խոսքով, շատ հաճախ խզվածք կա փորձաքննության եզրակացության և իրական գործունեություն ծավալելու միջև:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս