loader
Եթե տեսնենք, որ Սևանի կամ Ջերմուկի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք. վարչապետ

Եթե տեսնենք, որ Սևանի կամ Ջերմուկի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք. վարչապետ

Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իրենց հեղափոխական հռչակած որոշ ուժեր «խաղեր են տալիս»` «քուչեքում» ու ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ, «Ելք» դաշինքի պատգամավոր, Արամ Սարգսյանն ասել էր. «Ի՞նչ անենք, ՀՀԿ-ականներին ընդհանրապես չբարևե՞նք»: Լրագրողներն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր գործընկերների այս հայտարարություններին:

«Այսինքն՝ այդ հայտարարությունից կարո՞ղ ենք հասկանալ, որ հենց իրենք են այդ ուժերը, որոնք խաղեր են տալիս: Եթե իրենք չեն, ինչո՞ւ են արձագանքում»,- նկատեց Փաշինյանը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ վարչապետն ասաց, որ այս հարցում պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է՝ որքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի և Ջերմուկի ջրերի համար:

«Այս պահին մենք ո՛չ դրական, ո՛չ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շարագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք»,- շեշտեց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որևէ մեկը Հայաստանում չի կարող գործել օրենքից դուրս և օրենքին հակառակ, բոլոր ընկերությունները պետք է հավասար լինեն օրենքի առաջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս