loader
Գալստյան. Յուրաքանչյուր պահ Թեղուտի պոչամբարը պատը կարող է քանդվել

Գալստյան. Յուրաքանչյուր պահ Թեղուտի պոչամբարը պատը կարող է քանդվել

Այսօր «Անպատասխանատու հանքարդյունաբերություն. ո՞վ է կանխելու Թեղուտի աղետն ու վերականգնելու ավերված բնությունը» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարվեց, որ Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնել, «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ քրգործ հարուցել, հասցված վնասը փոխհատուցել  շահագործող «Վալլեքս» ընկերության շահույթների հաշվին, քանի որ Դեբեդ գետ է բաց թողնվել հոսքաջրեր:

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը նշեց, թե արված հետազոտությունների արդյունքում, բացի տնտեսական խնդիրներից, որոնք և մատնանշվել են, Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել է, քանի որ պոչամբարի պատվարի կայունության հարցը կա: 

«Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը: Յուրաքանչյուր պահ կարող է պոչամբարը քանդվել»,- ասաց նա: 

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը հղում կատարեց հանքի շահագործման պաշտոնական թույլտվությանը և փաստեց, թե պայմանագրի ժամկետը ավարտված է:

«Հանքավայրը պայմաններով չի շահագործվել, պայմանագրի ժամկետը ավարտվում է 16-ին, նոր պայմանագիր չեն տվել, իսկ պետական մարմինները որևէ քայլ չեն իրացրել՝ պարզելու, թե ինչ իրավունք ունեն շահագործելու, եթե թույլտվություն չկա»,- ասաց նա և եզրակացրեց, որ պատճառը պարզ է. գործում է կոռուպցիոն մեխանիզմ, պաշտոնատար մարդիկ են ներգրավված, որոնք և՛  շահագործողն են, և՛ թույլատրողը, և՛ վերահսկողը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս