loader
Գիտնականները զգուշացնում են. Երկիր մոլորակին սպառնում է համաշխարհային ջրհեղեղ

Գիտնականները զգուշացնում են. Երկիր մոլորակին սպառնում է համաշխարհային ջրհեղեղ

Երկիր մոլորակի ավելի քան հինգ միլիոն բնակիչներ մինչև 2100 թվականը կկորցնեն իրենց տունը ծովի մակարդակի բարձրացման պատճառով նույնիսկ այն դեպքում, եթե Փարիզի համաձայնագրերը կատարվեն, և մոլորակն ավելի տաքանա ընդամենը Ցելսիուսի 1,5 – 2 աստիճանով, հայտարարել են կլիմայագետները  Environmental Research Letters հանդեսում հրապարակված հոդվածում:

Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կլիմայագետ Դևիդ Ռասմուսենը նշել է.

«Մենք սովորել ենք կարծել, թե Փարիզի համաձայնագիրը մեզ կփրկի գլոբալ տաքացման հետ կապված բոլոր խնդիրներից: Մեզ հաջողվել է ցույց տալ, որ նույնիսկ բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումը կհանգեցնի այն բանին, որ Երկրի ափամերձ շատ տարածաշրջանների բնակիչներ ստիպված կլինեն պայքարել ծովի մակարդակի աճի և հեղեղների հաճախացման դեմ»:

Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կախված է օդի միջին ջերմաստիճանից, սառցածածկույթի մակերեսից, գետերի հոսքի ծավալից և այլ կլիմայական պարամետրերից: Այս բոլոր պարամետրերի վրա ազդում է կլիմայի փոփոխությունը, ինչի պատճառով կլիմայագետները եւ օվկիանագետները հետեւում են ծովի մակարդակի տատանումներին: Այսպես, վերջին հարյուրամյակում Համաշխարհային օվկիանոսն աճել է 17 սանտիմետրով: Օվկիանոսի մակարդակի հետագա բարձրացումը կարող է դառնալ Եվրոպայում և աշխարհի այլ մասերում ափամերձ շրջանների ջրածածկման պատճառ և կարող է արագացնել կլիմայի փոփոխումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս