loader
ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացնում. ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով քննարկում է

ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացնում. ԱԺ-ում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով քննարկում է

Սևանա լճի մակարդակն այս պահին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3 սմ բարձր է: Այս մասին Ազգային ժողովում «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ 2019-ից կշահագործվի Արփա-Սևան թունելն, ինչը ենթադրում է, որ 270 մլն խմ լրացուցիչ ջուր հնարավոր կլինի հասցնել լիճ:

«Բայց ջուրը տեղափոխելը և դրա հաշվին լրացուցիչ ջրառ իրականացնելը մեր պլանների մեջ չի մտնում: Կարծում ենք, որ մինչև 1903,5 մետր մակարդակը հասնելը պետք է շարունակական գնանք լճի մակարդակի բարձրացմանը, սակայն կտրված չլինենք այլ խնդիրներից, մասնավորապես, ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներից»,- նշեց Գրիգորյանը:

Իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ՀԷԿ-երը լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից, որի հետևանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել:

«Մենք ունենք 4 անգամ ավելի շատ ջուր, քան այս պահի մեր պահանջարկն է»,- ասաց նախարարը:

Գրիգորյանը նաև առանձնացրեց Սևանա լճի վերաբերյալ նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնցից ակնհայտ է դառնում, որ վերջին տարիներին լիճ թափվող կեղտաջրերի մեծ քանակն ու ջրի պարունակության մեջ ֆոսֆորի քանակի ավելացումը բերել է լճի ծաղկման։

«Բնապահպանության նախարարությունը տիեզերական պատկերների միջոցով հետևում է ջրիմուռների աճին, որոնք մասսայական ծածկել էին լիճը, և սա այն պատճառով, որ գրանցվել է ջերմաստիճանի բարձր ցուցանիշ։ Սրան ավելացել էր նաև լիճ թափվող կեղտաջրերի քանակը՝ հանգեցնելով լճի ծաղկման»,- մանրամասնեց նա:

Գրիգորյանի խոսքով՝ կիրառվում են զսպող մեխանիզմներ՝ մանր ձկների որսն արգելելու համար։

«Մաքսային մարմիններն արգելել են 50 մմ-ից ավել ցանցերի ներմուծումը՝ դրանով իսկ կանխելով փոքր ձկների մեծաքանակ որսը»,- նշեց բնապահպանության նախարարը:

Խոսելով լիճ թափվող կեղտաջրերի խնդրի մասին՝ ասաց, որ այլևս Սևանա լճի ավազանում որևէ տնտեսվարող առանց կեղտաջրերը մաքրող մեխանիզմների ներդրման չի կարող աշխատանքներ իրականացնել։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս