loader
Կապանցիները դեմ են իրենց քաղաքում Ծառուկյանի նոր բիզնեսին

Կապանցիները դեմ են իրենց քաղաքում Ծառուկյանի նոր բիզնեսին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչները պատրաստվում են տապալել ցեմենտի գործարանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսումը: Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս է կառուցում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Այսօր՝ ժամը 14:30-ին, քաղաքապետարանում հանրային լսում է լինելու, որտեղ ներկայացվելու են, թե ցեմենտն ինչ վնաս է հասցնելու շրջակա միջավայրին: 2 հանրային լսում արդեն եղել է, բնակիչները դեմ են արտահայտվել: Այսօրվա քննարկման դեմ ևս կբոյկոտեն:

«Արտադրամասի անվան տակ գործարան է լինելու: Պարսկաստանից նյութերը բերելու են և այստեղ աղան, վաճառեն»,- Հայաստան 24-ի հետ զրույցում հայտնեց Կապանի բնակիչ, ակտիվիստ Տիրայր Ղահրամանյանը:

2017-ի նոյեմբերի 13-ին համայնքի ղեկավարը որոշում է կայացրել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին տուգանել: Ընկերությանը պահանջ էր ներկայացվել դադարեցնել շինարարությունը մինչև չկատարվեն օրենքով սահմանված փաստաթղթային ձևակերպումները: Նրա խոսքով, սակայն, ապօրինի շինարարությունը շարունակվել է, և արտադրամասի կառուցումն այժմ ավարտական փուլում է:

«Մտնելու ենք քաղաքապետարան և տապալենք նիստը»,- ասաց ակտիվիստը:

Ըստ կառուցողապատի՝ արտադրամասում չի նախատեսվում ունենալ վառարան, կատարել եփման պրոցես, որոնք բնապահպանական ռիսկեր են պարունակում։ Տիրայր Ղահրամանյանի պնդմամբ՝ արտադրամասը կարող է գործել, եթե բնապահպանական նորմերին համապատասխան լինի: Ըստ նրա, սակայն, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ բնապահպանական ճիշտ եզրակացություն չի լինի: Հետևաբար կապանցիները ցեմենտի փոշի շնչել չեն պատրաստվում:

Մանյա Պողոսյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս