loader
Միջազգային կառույցը հետաքննում է, թե ինչպես են դելֆինները հայտնվել Դիլիջանում

Միջազգային կառույցը հետաքննում է, թե ինչպես են դելֆինները հայտնվել Դիլիջանում

«Դելֆինները պետք է լինեն օվկիանոսում: Դրա փոխարեն նրանք հայտնվել են հյուրանոցի փոքրիկ լողավազանում, որտեղ նրանք կարող են միայն շրջանաձև առաջ և հետ լողալ»,- այսպես է սկսում լայն ճանաչում ունեցող միջազգային «The Dodo» կայքի հոդվածը Դիլիջանի դելֆինների մասին:

Կայքը հանդիսանում է բնասերների թվային մեդիա բրենդ: Կայքը գրում է, որ «Marine Connection»-ի համահիմնադիր Մագո Դոդսն առաջին անգամ իմացել է դելֆինների գոյության մասին՝ հաճախորդից, որն այցելել է Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոց:

Նա պատմել է, որ այցելուն տեսել է ընդամենը լողավազան, որն անչափ նման է եղել մարդկանց համար նախատեսված լողավազանի, որը հետագայում վերածվել է երկու դելֆինների ապրելավայրի:  Կայքը գրում է նաև, որ դելֆինները պատկանում են ռուսական «Star of Sea» (Морская звезда) ընկերությանը, որը դելֆինաթերապիա է անցկացնում նաև Սոչիում, Ռուսաստանում: 

Այժմ «Ծովային միությունը» (Marine Connection) հետաքննում է, թե ինչպես է այս ընկերությունը ձեռք բերել դելֆիններին:Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով:

Ամբողջական  Econews.am-ում

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս