loader
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ծառերի ապօրինի հատման համար պատիժը խստացնել՝ կալանքը փոխարինել ազատազրկումով

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ծառերի ապօրինի հատման համար պատիժը խստացնել՝ կալանքը փոխարինել ազատազրկումով

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է:

Նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից 15-ը չզեկուցվող են, իսկ մեկը` գաղտնի: Քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծին:

Հարցը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը զեկուցեց, որ հեղինակն իր փոփոխությամբ առաջարկում է խստացնել ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար նախատեսված պատիժը՝ կալանք պատժատեսակը փոխարինել ազատազրկումով: Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ կառավարությունը նմանօրինակ օրենսդրական նախաձեռնություն արդեն մշակում է, որը ներկայացրել է Բնապահպանության նախարարությունը: Նա Նաիրա Զոհրաբյանին առաջարկեց ձեռնպահ մնալ ներկայացրած նախագիծը քննարկելուց` միանալ կառավարության հետ քննարկումներին և մասնակցել մեկ միասնական համակարգով հանդես գալուն:

Նա նաև ընդգծեց, որ իրենք առաջարկում են, որ պահպանվի կալանքը, ինչպես նաև ներառվի ազատազրկումը: Իսկ առաջին փոխվարչապետն էլ ավելացրեց. «Մենք սա քննարկել ենք նաև նախարարական կոմիտեում։ Համապատասխան գերատեսչությունները խոսել են պատգամավորի հետ: Այս պահին, կարծում եմ` ոչինչ չի խանգարում ֆիքսված նախագծին դրական որոշում տալ, և մնացածն արդեն պատգամավորի որոշումն է: Սա նաև համահունչ է կառավարության մոտեցումներին»:

Ներկայացված օրինագիծը հավանություն ստացավ կառավարությունում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս