loader
Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե...

Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե...

Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչների հայտարարությունը՝ կապված գործողությունների դադարեցման հետ:

Չորս օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո երեկ՝ մայիսի 23-ին բացվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով:

Քանի որ նախորդ կառավարության ընթացքում որևէ կերպ հաշվի չի առնվել բնակչության կարծիքը, իսկ հանրային լսումները կրել են ձևական բնույթ և անցկացվել են կոպիտ խախտումներով, լիցենզիաներն ու թույլտվությունները ստացել են մի շարք օրենքներ խախտելով, ուստի, ցանկացած բիզնես ինքն է իր ռիսկով մտնում այդ պատասխանատվության տակ:

Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադերցումը պայմանավորվում է.

  1. Ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ,
  2. Ի սկզբանե հանրային կարծիքն հաշվի չառնելով:

Աշխարհում շատ են դեպքերը, որտեղ միջազգային ներդրողները հաշվի չառնելով հանրության կարծիքն ու չհարգելով տվյալ երկրի օրենսդրական պահանջները իրականացրել են հանքարդյունաբերական գործունեություն և կանգնել փաստի առաջ: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն առավել կբարձրանա, երբ բոլոր ներդրողներն ընկալեն, որ Հայաստանի Հնարապետությունը իրավական պետություն է և մեր օրենքների հետ պետք է բոլորն հաշվի նստեն:

Մտահոգ լինելով հանքի շինարարական աշխատանքների հետ կապված ռիսկերով, ինչպես նաև անհամատեղելի համարելով հանքարդունաբերության գոյությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի հետ, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը.

Պահանջում ենք դադարեցնել Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք և հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, ովքեր իրավական և բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին:

Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս