loader
«Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում

«Պոլիմետալ Արմենիա»-ն դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքները Լոռիում և Տավուշում

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, մարտի 14-ին համայնքում են եղել ընկերության տնօրենը և տեղակալը, հանդիպմանը հրավիրված են եղել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի մասնագետներ: 

«Ընդհանուր քննարկման արդյունքում նրանք հասկացան, որ այստեղ անիմաստ է նման աշխատանքների իրականացումը: Կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Այս զրույցից հետո այսօր առավոտյան կապվեցին ինձ հետ և տեղեկացրին, որ որոշել են չեղյալ համարել հանրային լսումը (կայանալու էր մարտի 20-ին-խմբ.):

Նրանք հրաժարվում են իրենց մտքից, տպավորություն կա, որ որոշումը ժամանակավոր չէ»,- ասաց Աբազյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս