loader
«Պոլիմետալ Արմենիան» չի հայտարարել, որ դադարեցնում է Նոյեմբերյանում հանքերի որոնողական աշխատանքները

«Պոլիմետալ Արմենիան» չի հայտարարել, որ դադարեցնում է Նոյեմբերյանում հանքերի որոնողական աշխատանքները

«Պոլիմետալ Արմենիա»-ն, որի մասին տեղեկացրել էինք, որ դադարեցնում է երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը Լոռիում և Տավուշում, պաշտոնապես այդ մասին չի հայտնել: 

Հետևաբար, նորաստեղծ «Ոչ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խմբի համակարգող Սուրեն Անանյանը շատ խորը կասկածներ ունի, որ ընկերությունը Նոյեմբերյանում առհասարակ հանքարդյունաբերական գործունեությունը դադարեցնելու մտադրություն ունի: Ըստ որում, նա չի բացառում, որ այս հայտարարությունը մարտի 20-ին նշանակված հանրային լսումներից ուշադրությունը շեղելու նպատակ ունի:

«Ես տեղեկացա, որ ընկերության փոխտնօրենը հայտնել է, որ դադարեցնում են ոչ թե երկրաբանահետախուզական աշխատանքները, այլ այդ աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա փորձաքննության իրականացման և հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Իսկ մենք դեմ ենք դրան, որովհետև մենք Նոյեմբերյանի ապագան այլ ենք տեսնում»,- ասաց նա և նշեց, որ խումբը ստեղծվել է խնդրի գերհրատապ լինելու պատճառով, և նպատակը Նոյեմբերյանի ու տարածաշրջանի հանրության կարծիքը հանրայնացնելն է: Նրանց անհանգստացնում է այն, որ այս մասին տեղեկանում են հիմա, քանի որ ակնհայտ է, որ բանակցությունները վաղուց են սկսված եղել:

Tert.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Խաչիկ Գիշյանը նույնպես հաստատեց, որ պաշտոնական գրություն չեն ստացել: Եղել են միայն բանավոր հավաստիացումներ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս