loader
Սանասարյան. Թափոնների առումով ամենածանրաբեռնված մարզերը Սյունիքը և Գեղարքունիքն են

Սանասարյան. Թափոնների առումով ամենածանրաբեռնված մարզերը Սյունիքը և Գեղարքունիքն են

«Օրենսդրության առումով ամենաանկառավարելի վիճակը թափոնների ոլորտում է», -  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Եթե նայեք թափոնների մասին օրենքը, դրանում գրված է, որ հանքարդյունաբերության թափոնները կարգավորվում են մեկ այլ օրենքով: Բայց երբ փնտրեք, որևէ տեղ չեք գտնի թափոնների մասին որևէ ակնարկ»,- նշեց նա:

«2017 թ. պաշտոնական վիճակագրական տվյալները դեռևս չկան, բայց 2016 թ.-ի ցուցանիշով ՀՀ թափոնների քանակը 55.8 մլն տոննա է: Կենցաղային թափոնները նույնպես սրա մեջ են մտնում, որոնք կազմում են ընդամենը մոտ 2 մլն խմ, մնացածը հանքարդյունաբերության թափոններն են:

Մետաղական հանքավայրերի թափոնները իրենց մեջ պարունակում բազմապիսի ծանր մետաղներ, ռադիոակտիվ տարրեր և կյանքի համար վտանգավոր այլ բաներ:

Առաջին հերթին դրանք ազդում են բուսական աշխարհի վրա՝ առանձին դեպքերում ոչնչացնելով մինչև 80-85 տոկոս բուսականությունը: Կենդանական աշխարհի մասով, դա կլինի մարդը, թե մնացած կենդանիները, բոլոր հիվանդությունները՝ սկսած քաղցկեղից, սրտանոթային հիվանդություններից, վերջացրած ողնաշարի ծռմռվածությունից, առաջանում են հենց թափոնների հետևանքով»,- հայտնեց Հակոբ Սանասարյանը:

2017-ին վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր հանձնաժողով, որը կուսումնասիրեր, թե հանքաարդյունաբերության թափոնները ինչ վնաս են հասցնում հողին, ջրին և անտառներին: Հետագայում, Սանասարյանի խոսքով՝ անհասկանալի պայմաններում վարչապետը լուծարեց այդ հանձնաժողովը: 

«Պետք է ոլորտը լավ ուսումնասիրվի, որովհետև հանքատերերը ավելի շատ հանքաքար են վերամշակում, քան ցույց են տալիս: 2013 թ.-ին մի խմբով մենք եղանք Քաջարանում: Այդ օրերին հանքը շահագործողները հայտարարում էին, որ իրենք ձգտում են դեպի 12.5 մլն տոննա մեկ տարվա ընթացքում: Բայց տարբեր արտադրություններում մեր ուսումնասիրությունները պարզեցին, որ դրանք օրական մշակում են 80-81 հազար տոննա հանքաքար: Երբ բազմապատկենք օրերի քանակով, տարեկան ստացվում է 30-31 մլն տոննա»,- նշեց նա:

Հակոբ Սանասարյանի տեղեկացմամբ՝ թափոնների առումով այսօր ամենածանրաբեռնված մարզերը Սյունիքը և Գեղարքունիքն են:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս