loader
Acne Studios-ը 48 ժամով բրենդի արխիվային հագուստի օնլայն-խանութ է թողարկել

Acne Studios-ը 48 ժամով բրենդի արխիվային հագուստի օնլայն-խանութ է թողարկել

Acne Studios-ը օնլայն-խանութ է թողարկել, որտեղ հնարավոր է գնել շվեդական ապրանքանիշի անցած հավաքածուներից հագուստները, որն աշխատել է ընդամենը 48 ժամ: Հայտնի է, որ տեսականին վաճառվել է 30%-75% զեղչով: Ցանկության դեպքում, հնարավոր էր մի ողջ գառդերոբ կազմել՝ կայքում ներկայացված էին կանացի և տղամարդկանց համար շապիկներ, վերնաշապիկներ, զգեստներ, տաբատներ, վերնահագուստ, կոշիկներ, զարդեր և ներքնազգեստ, որոնք, 200 եվրոյի չափով գնումներ կատարելու դեպքում, անվճար առաքվել են ողջ աշխարհով:

Հայտնի է, որ կայքը պարբերաբար որոշ ժամանակով կրկին կբացվի և զեղչային կարգով կվաճառի բրենդի արխիվային արտադրանքը: Մոտակա իրադարձություններին առաջինը ծանոթանալու համար, անհրաժեշտ է բաժանորդագրվել կայքում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս