loader
Ամբեր Վալետան Escada-ի դեմքն է դարձել

Ամբեր Վալետան Escada-ի դեմքն է դարձել

Escada գերմանական բրենդը հրապարակել է գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավը. 40-րդ հոբելյանական նկարահանման գլխավոր հերոսուհին 43-ամյա թոփ-մոդել Ամբեր Վալետան է: »

Լուսանկարներում Վալետան կրել է ոսկեգույն կոճակներով նարնջագույն ժակետը, լամպասներով և սլաքներով կարմիր տաբատները, բարակ ժանյակից թափանցիկ բլուզը և սպիտակ կոստյում:

Նկարահանման հեղինակը լուսանկարիչ Հորսթ Դիքգերդեսն է: «Նա ուժի, օրիգինալության և հումորի լավ զգացման արտացոլումն է: Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք աշխարհի բոլոր ժամանակակից կանանց համար վառ դերակատարային մոդելի հետ»,- համագործակցության մասին արտահայտվել է Escada-ի ղեկավար Այրիս Էփլ-Ռիգին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս