loader
Apple-ը հայտարարել է չորրորդ եռամսյակում ռեկորդային շահույթի մասին

Apple-ը հայտարարել է չորրորդ եռամսյակում ռեկորդային շահույթի մասին

Apple ընկերությունը հրապարակել է 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունը, որն ավարտվել է սեպտեմբերի 29-ին: Այս ժամանակահատվածում ընկերության շահույթը 62,9 մլրդ դոլար է կազմել՝ 20%-ով ավել, քան 2017  թվականի չորրորդ եռամսյակում:

Վերջին 12 ամիսների ընթացքում Apple-ի ընդհանուր շահույթը 265,6 մլրդ դոլար է կազմել: Ընկերության մաքուր շահույթը չորրորդ եռամսյակում ավելացել է ՝ 14,1 մլրդ դոլար կազմելով, նախորդ տարվա 10,7 մլրդ դոլարի դիմաց: iPhone-ների վաճառքը Apple-ին 37,2 մլրդ դոլար է բերել, թեպետ վաճառված սարքերի ընդհանուր քանակը գրեթե չի փոխվել (46,9 մլն այս տարվա չորրորդ եռամսյակում և 46,7 մլն 2017-ում): App Store և Apple Music սերվիսների շահութաբերությունն աճել է 17%-ով ($10 մլրդ): Միաժամանակ, iPad-ի վաճառքները նվազել են 6%-ով քանակային և 15%-ով՝ գումարային, իսկ Mac համակարգիչների վաճառքները նվազել են 2%-ով, սակայն նրանց վաճառքներից եկամուտն աճել է 3%-ով՝ 7,4 մլրդ դոլար կազմելով:

Apple-ի ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին հայտնել է, որ հաջորդ եռամսյակից ընկերությունն այլևս չի բացահայտելու իր սարքերի վաճառքների ցուցանիշները: Դա կապված է նրանից, որ հատով վաճառքների քանակը միշտ չէ, որ կապված է բիզնեսի ընդհանուր շահութաբերության հետ: «Սա մի փոքր խանութ այցելություն է հիշեցնում, երբ դուք սայլակով մոտենում եք դրամարկղին, իսկ աշխատողը հարցնում է. «Մթերքների որքան միավոր ունեք»: Հատուկ նշանակություն գոյություն չունի առ այ, թե որքան եք հավաքել, դա չի ազդում սայլակի ընդհանուր գումարի վրա»,- ասում է Apple-ի ղեկավար Թիմ Քուկը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս