loader
Asos-ը իր հաճախորդներին առաջարկում է երիտասարդ լավագույն դիզայներ ընտրել

Asos-ը իր հաճախորդներին առաջարկում է երիտասարդ լավագույն դիզայներ ընտրել

Asos բրիտանական օնլայն-ռիթեյլերը 10 ապրանքանիշ է հայտարարել, որոնք ընդգրկվել են The Asos Fashion Discovery Prize մրցանակաբաշխության շարտ-լիստում: Այս մրցանակաբաշխության ընթացքում ընկերությունը լավագույն երիտասարդ դիզայներներին մրցանակ է սահմանում:

Այս տարի ցուցակում են Carbs, Sullen Girl, Katie Gementera, Krasimira Stoyneva, LYPH, Desree Akorahson, Wesley Harriott, Bans Illustration, Tolu Coker և Forite Label ապրանքանիշները: Նորաձևության ինդուստրիայի պրոֆեսիոնալներից և Asos-ի  աշխատակիցներից բաղկացած ժյուրին ֆինալային տասնյակից երկու հաղթող կընտրի, որոնցից յուրաքանչյուրը սեփական ապրանքանիշը զարգացնելու համար 50,000 ֆունտ և իր բրենդի հագուստը ռիթեյլերի կայքում վաճառելու հնարավորություն կստանա:

Այս տարի Asos-ն իր հաճախորդներին օնլայն-քվեարկության օգնությամբ թույլ է տալիս ևս մեկ հաղթողի ընտրել. նա, ով ամենից շատ ձայներ կստանա, մեկ սեզոնի ընթացքում օնլայն-խանութում իր բրենդը ներկայացնելու հնարավորություն կկարողանա: Եթե օգտատերերի ընտրությունը համընկնի ժյուրիի ընտրության հետ, ապա ապրանքանիշը հիմնական մրցանակին կից նաև 10,000 ֆունտ կստանա: Հնարավոր է քվեարկել միայն մեկ բրենդի օգտին և միայն մեկ անգամ:

Մասնակից-ապրանքանիշներն ու քվեարկությունն այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս