loader
Balenciaga-ն Triple S-ի արտադրությունը տեղափոխել է Չինաստան

Balenciaga-ն Triple S-ի արտադրությունը տեղափոխել է Չինաստան

Balenciaga ֆրանսիական բրենդի երկրպագուները դժգոհ են նոր տեղեկությունից. բայերներից մեկին ուղղված նամակում Balenciaga- ներկայացուցիչները հաստատել են, որ Triple S հայտնի սպորտային կոշիկները արտադրվում են չինական ֆաբրիկայում: Չնայած Չինաստանում արտադրության ցածր ինքնարժեքի, մեկ զույգի 850 դոլար արժե: Balenciaga-ի չինաստանյան գնորդները շոկահարված և հիասթափված են այս լուրով, քանզի Եվրոպայից արտադրությունը դեպի Չինաստան տեղափոխելը գաղտնի է պահվել:

«Ավելի լավ կլիներ, եթե բրենդը ճշմարտությունը պատմեր հարցերից առաջ: Ես սպասում եմ, որ, անգամ, «պատրաստված է Իտալիայում» նշումով հագուստը իրականում Չինաստանում է պատրաստվում»,- WeChat սոցցանցում գրել է բրենդի երկրպագուներից մեկը: Lodymax և Sohu Fashion նորաձևության մասին չինական պարբերականները ընդգծում են, որ Triple S-երը արտադրվում են Ֆուցզյան նահանգի Պուտյան շրջանում: Շրջանը հայտնի է իր ֆաբրիկաներով, որոնք կեղծ սպորտային կոշիկներ են արտադրում և տարածում ողջ աշխարհով: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս