loader
Bulgari-ի կապույտ ադամադը Christie's աճուրդում գնային ռեկորդ է սահմանել

Bulgari-ի կապույտ ադամադը Christie's աճուրդում գնային ռեկորդ է սահմանել

Bulgari-ի 8,08 կարատ վառ կապույտ ադամանդով մատանին Christie’s-ի նյույորքյան աճուրդում վաճառվել է 18,312,500 ԱՄՆ դոլարով: Զարդը աճուրդի տան այս շրջանի աստղ է դարձել և Bulgari-ի աճուրդային պատմության մեջ բոլոր ադամանդներից ամենաբարձր գնով է վաճառվել:

Ավելի քան 500 մլն տարի առաջ կազմավորված կապույտ ադամանդները աշխարհի ամենահազվագետ թանկարժեք քարերից են: Հագեցած կապույտ գույնը քարին հաղորդում է հանքային բորը, որն օվկիանոս է ընկնում այն ժամանակ, երբ տեկտոնիկ պլիտաները սուզվում են դեպի վերին մանթիա: Եթե ալմաստի ծննդավայրերը հիմնականում գտնվում են երկրի մակերևույթից 160 կմ խորության տակ, ապա կապույտ ադամանդները ծագում են 4 անգամ ավելի խորը վայրում:

Bulgari-ին գունավոր ադամանդների իր օգտագործմամբ հայտնի է դարձել 1950-ականներից և առաջին անգամ ուշադրություն է գրավել Tremblant բրոշերով (դեղին և կոնյակագույն ադամանդների փնջերով): 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս